- Գտնել հետևյալ բառերի հոմանիշները:
Աղիողորմ- աղեկեզ, դառնակսկիծ, աղեխարշ, սրտաճմլիկ, աղեկտուր, կսկծալի, սրտակեղեք, դառնագին, սրտաշարժ, վշտագին։
Երկյուղել- վախենալ, երկնչել, զարհուրել, սարսափել, սոսկալ, ահաբեկել, սահմրկել, վախվխել, զարզանդել, դողդողալ։
2. Սյունակներից ընտրել մեկական արմատ և կազմել հինգական բառ։
ողջ իրան
բարակ իմաստ
նոր ունայն
խոր ընտիր
ձեռք միտք
Ողջամիտ, բարակիրան, նորընտիր, խորիմաստ, ձեռնունայն։
ձայն ծեծ
սեր տանել
մրրիկ սնել
հաշիվ ծաղիկ
խունկ զուրկ
ձայնազուրկ, սիրասուն, մրրկածեծ, հաշվետար, խնկածաղիկ։
փափուկ քիթ
տոհմ հուն
տեղ ծառ
արծիվ անուն
լայն սնել
Փափկասուն, տոհմածառ, տեղանուն, արծվաքիթ, լայնահուն։
3. Բառերը գրիր միասին, առանձին, գծիկով։
հարավ-արևմուտք, ուլտրամանուշակագույն, թավալգլոր, Սևծովյան, հազար հինգ, հարավարևելյան, հուրի-փերի, դժվարընթաց, երանի թե, փունջ-փունջ։