Թունավոր կոսմետիկ միջոց․

Բաղադրություն

1. Արգինին-ամինաթթու, որը մեծացնում է անձեռնմխելիությունը և անհրաժեշտ բաղադրիչ է սինթեզի համար:

2. Գլիցերին-ունի հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն:

3. Լուծվող կոլագեն-պահպանում է ջրային հավասարակշռությունը:

4. Ավոկադոյի յուղ-դանդաղեցնում է ծերացումը, կանխում է կնճիռների առաջացումը, սնուցում, վերականգնում է իմունային և պաշտպանիչ պատնեշը:

5. Կակաոյի յուղ-ունի տոնիկ և բուժիչ ազդեցություն, պաշտպանում է օդափոխությունից:

6.Կարագի յուղ և կոկոսի յուղ-արևապաշտպան զտիչներ:

7. Դեղձի սերմերի յուղ-թարմություն է հաղորդում մաշկին:

8. Նուշի յուղ-կարգավորում է լիպիդային, ջրային և թթվային ալկալային հավասարակշռությունը:

9. Էլաստին-ծառայում է որպես էլաստինային մանրաթելերի հավաքման նյութ:

10. Կաթի սպիտակուցներ-դանդացեցնում են ծերացման գործընթացը, մեղմացնում են:

Երվանդաշատ, Բագարանի եկեղեցիները

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ Երվանդ Վերջինը Երվանդաշատ մայրաքաղաքի հիմնադրումից հետո կառուցեց նաև նոր հոգևոր կենտրոն՝ Բագարանը: Այն գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին: Երվանդ Վերջինը Բագարանում քրմապետ էր նշանակել իր եղբորը` Երվազին։ Պատմական հայտնի իրադարձությունների արդյունքում ընդհատվում է Երվանդունիների հարստության գահակալումը և Արտաշես Ա–ն, բազմելով հայոց գահին, հիմնադրում է թագավորական նոր հարստություն: Արտաշեսի հրամանով Բագարանից կուռքերը տեղափոխում են նորակառույց Արտաշատ մայրաքաղաքը: Արտաշեսյանների գահակալության շրջանում Բագարանն աստիճանաբար կորցնում է իր երբեմնի դերն ու նշանակությունը: Քաղաքային կյանքը վերստին ակտիվանում է VIII դարի վերջերին: Քաղաքը հայտնի է իր երեք եկեղեցիներով` Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ:

Проект «Мхитар Себастаци»

Նախագիծ «Մխիթար Սեբաստացի»

Участники