Վիրուսներ

Երկրի վրա ապրող կենդանի արարածներից քչերն են, որ այդչափ հարմարեցված են գոյատևմանն ու վերարտադրմանը, ինչքան վիրուսները: Իհարկե, սրանց կենսունակությունն էլ ունի իր սահմանները, և հիմնական խնդիրն այն է, որ վերջիններս վնասակար են դրանք կրող օրգանիզմների համար և կրողի մահվան հետ մեկտեղ կմահանա նաև վիրուսը: Հենց այս է պատճառը, որ էվոլյուցիայի ընթացքում այդ միկրոօրգանիզմները այդպես էլ չկարողացան դոմինանտ դիրք զբաղեցնել մեր մոլորակի վրա:

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին․

Մարդու մարմնի որոշ բջջային կառուցվածքներ վիրուսներ են, որոնք անհիշելի ժամանակներից էվոլյուցիայի արդյունքում միաձուլվել են մարդկային օրգանիզմի հետ:

Մարդկային գենի մեջ պահպանվել է ահռելի տեղեկատվություն բազմաթիվ հին վիրուսների մասին, որոնք վաղուց վերացել են երկրի երեսից:

Վիրուսները գեներ ունեն:

Մի շարք ուռուցքաբանական հիվանդությունների պատճառը համարվում են հենց վիրուսները:

ՀԱՅԱՍՏԱՆ: ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Դասի հղումը։

Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
  • Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
  • Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրական հետևյալ միավորները․

1. Հայկական լեռնաշխարհի հյուսիսում գտնվում է Կովկասյան Մեծ լեռնաշղթան, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, հարավ-արևմուտում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը։

2.

Հայաստանը Տիգրան Մեծի օրոք

Տիգրան Մեծի տերությունը (Ք.ա. 69 թ. կացությամբ)

 Արտաշես Ա-ի հաջորդների` Արտավազդ Ա-ի (Ք.ա. 160-115 թթ.) եւ Տիրան-Տիգրան Ա-ի (Ք.ա. 115-95 թթ.) գահակալության տարիները համեմատաբար հանգիստ են եղել. հարուստ չեն եղել արտաքին իրադարձություններով եւ պատերազմներով: Թերեւս այդ պատճառով նրանց կառավարման ժամանակաշրջանի մասին տեղեկությունները չափազանց սակավ են:

Հռոմեացի պատմագիր Հուստինոսի վկայությամբ` հզորացած Պարթեւստանի դեմ պատերազմում Հայաստանի պարտության հետեւանքով Տիգրան Ա-ի գահաժառանգ որդի Տիգրանը պատանդ ուղարկվեց պարթեւների թագավոր Միհրդատ Բ Արշակունու արքունիք:

Տիգրան Մեծ

Ք.ա. 95 թ.` հոր մահից հետո, Տիգրան Բ-ն, Պարթեւստանին զիջելով Մեծ Հայքի հարավարեւելյան որոշ հողեր («70 հովիտները»), ազատվեց պատանդությունից եւ ժառանգեց հայրենի գահը:

Տաղանդավոր դիվանագետ, պետական, ռազմական գործիչ Տիգրան Բ Մեծի 40-ամյա գահակալման տարիները (Ք.ա. 95-55 թթ.) նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական եւ մշակութային վերելքով, հայկական պետության միջազգային դերի եւ հեղինակության բարձրացմամբ:

Ք.ա. 94 թ. Տիգրան Մեծը վերամիավորեց Ծոփքը, որով Մեծ Հայքը ամբողջացավ: Հռոմեական եւ պարթեւական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի եւ Փոքր Հայքի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:

Ք.ա. 93թ. հայ-պոնտական զորքերը գրավեցին Կապադովկիան: Հռոմի միջամտությունների դեմ տեւական պայքարից հետո այն մնաց Միհրդատ Զ-ի հսկողության տակ:

Այնուհետեւ Տիգրան Մեծը, գրավելով Իբերիան եւ Աղվանքը, հյուսիսում ապահովեց թիկունքը եւ նախապատրաստվեց Պարթեւստանի դեմ պատերազմի:

Արեւելքի երկրների ընդհանուր թշնամի Հռոմը, որը Ք.ա. 89-84 թթ. ներքաշվել էր Միհրդատյան առաջին պատերազմի մեջ, չէր կարող խանգարել Հայաստանի ծավալմանը:

Ք.ա. 87-85 թթ. Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից` Միգդոնիայից, Օսրոյենեից (Եդեսիա), Ադիաբենեից, որոնք այնուհետեւ ճանաչվեցին Մեծ Հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ, իսկ պարթեւ Արշակունիները հարկադրված եղան ընդունել Հայոց թագավորի գերագահությունը եւ նրան զիջել «արքայից արքա» տիտղոսը:

Հայ ժողովրդի պայքարը Հռոմի դեմ Ք.ա. I դարի երկրորդ կեսին

Գլխավոր հակառակորդ Պարթեւստանին հաղթելուց եւ նրա հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո Տիգրան Մեծը նրան որոշ ժամանակ դուրս մղեց միջազգային ասպարեզից:

Այնուհետեւ Տիգրանը ուշադրությունը սեւեռեց դեպի հարավ:

Տիգրան Մեծի դիմանկարով արծաթե դրամ` հունարեն գրությամբ

Նա Ք.ա. 84-83 թթ. նվաճեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը (Սիրիա), Փյունիկիան (Լիբանան), Հրեաստանը եւ Նաբատեան:

Ասորիքի նվաճումով Տիգրանը վերացրեց Սելեւկյանների երբեմնի հզոր թագավորությունը: Ք.ա. 83թ. Տիգրան Մեծը Սելեւկյանների մայրաքաղաք Անտիոքում բազմեց նրանց գահին: Այսպիսով` ստեղծվեց հայկական հզոր եւ ընդարձակ կայսրություն:

Տիգրանի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին:

Տիգրան Մեծը զբաղվել է խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներով, հատկապես` քաղաքաշինությամբ եւ ճանապարհաշինությամբ:

Մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների ավերակները

Աղձնիքում նա հիմնադրեց եւ կառուցապատեց իր նորակերտ տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, կառուցեց հայկական երկու մայրաքաղաքները միացնող Արտաշատ-Տիգրանակերտ «արքունի պողոտան», հիմնեց Տիգրանակերտ եւ Տիգրանավան անվանումներով այլ քաղաքներ Հայաստանի տարբեր շրջաններում, հովանավորեց հելլենիստական մշակույթի եւ տնտեսության, հատկապես` արհեստի եւ առեւտրի զարգացումը, իր պատկերով եւ հունարեն մակագրությամբ հատեց դրամներ:

Նորաստեղծ քաղաքները արագորեն բնակեցնելու նպատակով Տիգրանը նվաճված երկրներից մեծ թվով արհեստավորներ ու առեւտրականներ վերաբնակեցրեց այնտեղ:

Տիգրան Մեծի խաղաղ շինարարական գործունեությունը խաթարվեց Հռոմի եւ Պոնտոսի միջեւ Ք.ա. 74 թ. բռնկված Միհրդատյան երրորդ պատերազմի տարիներին:

Հայաստանը հայտարարելով իր ամենավտանգավոր եւ զորեղ թշնամին Արեւելքում` Հռոմը Հայոց տերության ներսում հրահրեց մի շարք հուժկու խռովություններ եւ կաշկանդեց Տիգրան Մեծի ռազմական օգնությունը Միհրդատ Զ-ին:

Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքի պեղումները

Հայոց արքայի դեմ հերթով ապստամբեցին նրա երկու որդիները, բայց պարտվեցին եւ սպանվեցին:

Ք.ա. 71թ. Արեւելքում հռոմեական զորքերի հրամանատար Լուկիոս Լուկուլլոսը ծանր պարտության մատնեց Միհրդատին, որն իր ընտանիքի եւ բազմաթիվ մեծատոհմիկների հետ ապաստանեց Հայաստանում:

Լուկուլլոսը պահանջեց նրանց հանձնել Հռոմին, սակայն Տիգրանը կտրականապես մերժեց:

Ք.ա. 69 թ. Տիգրան Մեծը զբաղված էր Նաբատեայի եւ Հուդայի թագավորությունների ապստամբությունները ճնշելով: Դրանից օգտվելով` Լուկուլլոսի բանակը ներխուժեց Հայաստան եւ պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքը: Հռոմեացիների ներխուժման լուրը Տիգրան Մեծը ստացավ Պտղոմայիս քաղաքում: Նա Մերուժան զորավարի գլխավորությամբ 3.000-անոց հեծելազոր ուղարկեց հռոմեացիների դեմ, սակայն այդ փոքրաթիվ զորամասը չէր կարող կասեցնել Լուկուլլոսի բանակին: Մերուժանը մարտի մեջ մտավ մոտ տաս անգամ գերազանցող թշնամու հետ եւ հերոսաբար զոհվեց: Տիգրան Մեծը մոտ 70.000-անոց բանակով հասավ թշնամու կողմից պաշարված Տիգրանակերտ եւ որոշեց այդտեղ ճակատամարտ տալ: Ք.ա. 69թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում Լուկուլլոսին հաջողվեց պարտության մատնել Տիգրանին եւ գրավել մայրաքաղաքը, սակայն նրան չհաջողվեց վերջնականապես պարտության մատնել Հայաստանին:

Ք.ա. 68թ. սեպտեմբերին Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծը պարտության մատնեց Լուկուլլոսին եւ վտարեց Հայաստանից:

Արտաշեսյանների դրոշը

Ք.ա 67թ. Զելայի ճակատամարտում հայկական բանակը վերջնականապես ջախջախեց Լուկուլլոսին եւ նրան վտարեց նաեւ Պոնտոսից:

Այսպիսով` Տիգրան Մեծը վերականգնեց ոչ միայն իր տերության հզորությունն ու ամբողջականությունը, այլեւ Պոնտոսի գահը կրկին հանձնեց Միհրդատին:

Հռոմի սենատը Լուկուլլոսի փոխարեն Արեւելքի զորավար նշանակեց Գնեոս Պոմպեոսին, որը վերջնականապես պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին:

Այդ ընթացքում Հռոմը եւ Պարթեւստանի Հրահատ Գ թագավորը կարողացան Տիգրան Մեծի թիկունքում կազմակերպել նոր խռովություն, որի պարագլուխը դարձավ գահատենչ հայ արքայազն եւ Ծոփքի փոխարքա Տիգրան Կրտսերը: Վերջինս Ք.ա. 67թ. ջախջախվեց, փախավ Պարթեւստան եւ դարձավ Հրահատ Գ-ի փեսան:

Ք.ա. 66թ. Տիգրան Կրտսերը պարթեւական զորքով ներխուժեց Հայաստան` փորձելով գրավել Արտաշատ մայրաքաղաքը եւ հռչակվել Հայոց արքա: Սակայն նա դարձյալ ծանր պարտություն կրեց եւ այս անգամ ապաստանեց Պոմպեոսի մոտ: Վերջինս Ք.ա. 66թ., ջախջախելով Միհրդատ Զ-ին, զինակալեց Կապադովկիան, Պոնտոսը եւ Փոքր Հայքը, ապա Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ ներխուժեց Մեծ Հայք:

Տիգրան Մեծը, հաշվի առնելով, որ գտնվում է երկու հզոր տերությունների` Հռոմի եւ Պարթեւստանի հարձակման սպառնալիքի տակ, Ք.ա. 66 թ. Արտաշատում Պոմպեոսի հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով թեեւ հրաժարվեց նվաճված երկրների մեծ մասից, վճարեց հսկայական ռազմատուգանք, բայց պահպանեց Մեծ Հայքի ամբողջականությունը եւ անկախությունը:

Տիգրան Մեծը նաեւ պահպանեց «արքայից արքա» տիտղոսը: Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակելով «դաշնակից եւ բարեկամ» պետություն` Հռոմը շուտով Արեւելքում իր հիմնական նպատակը դարձրեց Պարթեւստանի նվաճումը:

Հռոմի արեւելյան քաղաքականությունը հակակշռելու եւ Մեծ Հայքի պետական ինքնուրույնությունը պահպանելու համար` Տիգրան Մեծը եւ նրա հաջորդներն այնուհետեւ վարում էին դրացի Պարթեւստանի հետ մերձեցման եւ ռազմաքաղաքական համագործակցության քաղաքականություն, որի սկիզբը դրվեց Ք.ա. 64 թ. կնքված հայ-պարթեւական դաշնագրով:

Տիգրան Մեծի գահակալության վերջին տասնամյակը անցավ խաղաղ: