Մասնագիտական փորձառություն

Վայր ՝ Երթուղի

Ճամփորդության ժամանակահատվածը ՝ ապրիլ-մայիս ամիսներ

Մեկնում ՝ ժամը 12:00, քոլեջի բակից

Վերադարձ ՝ 17:00, քոլեջի բակ

Պատասխանատուներ (զբոսաշրջության բաժնի ուսանողներ) ՝ Լիա Ավետիսյան, Գոհար Սիմոնյան, Էլեն Ասատրյան, Մարիամ Սմբատյան

Մասնակիցներ ՝ առաջին կուրսի ուսանողներ

Երթուղի ՝ Երևան-Աղձք-Աշտարակ-Երևան

Նպատակը ՝ 

  • ձեռք բերել զբոսավարի փորձառություն
  • ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին

Հայրենագիտական կանգառներ ՝ 

Նախապատրաստական աշխատանք ՝

  • Քարտեզագրական ծրագրի միջոցով ճամփորդության երթուղու մշակում,
  • Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում

Ընթացքը ՝ 

Անհրաժեշտ իրեր ՝ 

  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ,
  • բրդուճներ, ջուր

Մասնագիտական փորձառություն

Վայր ՝ Երթուղի

Ճամփորդության ժամանակահատվածը ՝ ապրիլ-մայիս ամիսներ

Մեկնում ՝ ժամը 12:00, քոլեջի բակից

Վերադարձ ՝ ժամը 17:00, քոլեջի բակ

Պատասխանատուներ ՝ (զբոսաշրջության բաժնի 2-3-րդ կուրսի ուսանողներ) ՝ Լիա Ավետիսյան, Մանյա Կարապետյան, Լաուրա Ղազարյան

Մասնակիցներ ՝ առաջին կուրսի ուսանողներ

26.04 — 1.3 կուրս

Երթուղի ՝ Երևան-Դվին-Վեդի-Լանջազատ գյուղ-Երևան

Նպատակը ՝

  • ձեռք բերել զբոսավարի փորձառություն
  • ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին

Հայրենագիտական կանգառներ ՝

Նախապատրաստական աշխատանք ՝

  • Քարտեզագրական ծրագրի միջոցով ճամփորդության երթուղու մշակում,
  • Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում

Ընթացքը ՝ 

Անհրաժեշտ իրեր ՝ 

  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ,
  • բրդուճներ, ջուր

Արդյունքներ ՝

Մասնագիտական փորձառություն. «Մեկօրյա մարզային նախագծային փաթեթ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղադրիչներն են և կրթահամալիրը պարբերաբար իրականացնում է մեկօրյա և բազմօրյա ճամփորդություններ կրթահամալիրի տարատարիք սովորողների համար։ 

Քողեջի զբոսաշրջության բաժնի սովորողները կազմում են մեկօրյա և բազմօրյա ճամփորդական նախագծեր, որոնք իրականացվում են ոչ մի միայն քոլեջի տարատարիք սովորողների այլ նաև կրթահամալիրի մյուս սովորողների համար:

Այստեղ ներկայացված են մեկօրյա մարզային նախագծային փաթեթներից մի քանիսը, որոնք ոչ միայն կազմել ենք, այլ նաև իրականացրել.

Որպես մասնագիտական փորձառություն ՝ իրականացրեցինք ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ, որի մասնակիցներն էին առաջին կուրսի ուսանողները: Այս նախագիծը հնարավորություն է տալիս ձեռք բերել մասնագիտական փորձառություն, ծանոթանալ նոր երթուղիներին և ավելի լավ ճանաչել Հայաստանը:

Մարզային հայրենագիտական երթուղիներ ՝

Լոռու մարզ

  1. Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։ — Լոռու մարզը ՀՀ հյուսիսային մարզերից մեկն է: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հյուսիս արևմուտքից ՝ Շիրակի մարզին, հյուսիս-արևելքից ՝ Տավուշի մարզին, հարավից էլ Կոտայքի մարզին: Հյուսիսային հատվածով ձգվում են Վիրահայոց լեռներ (Լալվար լ), հյ-արմտյան հատվածում ձգվում են Ջավախքի լեռները (Աչքասար լ), կենտրոնական հատվածով ձգվում են Բազումի լեռներ (Ուրասար լ), հարավային հասվածում Փամբակի լեռները (Թեժ լ), հարավ-արևելյան հատվածում Բովաքարի լեռներն են (Բովաքար լ), և Բովաքարի լեռներից հյուսիս ձգվում են Գուգարաց լեռները (Դժարսար լ): Խոշոր գետն է Դեբեդը, սկիզբ է առնում Կուր գետից, վտակներից են Փամբակը, Մարցը, Ձորագետը և Տաշիրը: Լոռու մարզի արևելյան հատվածով անցնում է Աղստև գետը, միանալով Գետիկ գետին, թափվելով Աղստաֆայի ջրամբար:
  2. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։
  3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։
  4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։
  5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։ — Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Համեմատաբար թույլ զարգացած է գյուղատնտեսությունը: Տարածաշրջանը հարուստ է օգտակար հանածոներով (պղինձ, կապար, ոսկի, արծաթ), շինարարական և դեկորատիվ հանքերով (գրանիտ, բազալտ), տուֆի ավազաքարեր): Մինչև 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժը տարածաշրջանում հատկապես զարգացած էր հանքարդյունաբերությունը և վերամշակումը: Արդյունաբերության զարգացած ճյուղերն էին՝ լեռնամետալուրգիան, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքաշինությունը, թեթև, սննդի, շինանյութերի, փայտամշակման և այլն: Այժմ գյուղատնտեսության ոլորտում զգալի աճել է հացահատիկի արտադրությունը: Նվազել է կարտոֆիլի արտադրությունը: Մարզում փորձ է արվում գյուղատնտեսությունը մասնագիտացնել կերի՝ եգիպտացորենի, ճակնդեղի արտադրության ուղղությամբ՝ Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանում այս ուղղությամբ աշխատանքներ արդեն կատարվել են, իսկ ցածրադիր գոտիներում սկսել են արեւածաղիկ աճեցնել: Անցած տարի հավաքվել է 38 տոննա արեւածաղիկ: Աճել է նաեւ կաթնարտադրությունը:
  6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։
  7. Պատրաստել տեսանյութ և պրեզենտացիա։

ՀՀ հյուսիսային մարզերի ջրագրություն

Շիրակի մարզ

Շիրակի մարզի հյուսիսային հատվածով հոսում է Ախուրյան գետը, որը սկիզբ է առնում Արփի լճից, Ախուրյանը թափվում է Արաքս գետի մեջ, այն Արաքս գետի վտակներից մեկն է: Ախուրյանի վրա է կառուցված Ախուրյանի ջրամբարը, որը օգտագործվում է ոռոգման նպատակով: Մյուս ջրամբարներն են Արփի լճի, Կառնուտի, Կապսի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Մանթաշի և Գյումրու ջրամբարները:

Լոռու մարզ

Լոռու մարզի գետերից մեկն է Դեբեդը, այն ձևավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից: Դեբեդը ունի 3 վտակ ՝ Փամբակ, Ձորագետ և Մարցագետ: Մյուս գետն էլ Աղստևն է, որը սկիզբ է առնում Փամբակի լեռներից, հոսելով Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: Լոռու մարզում առկա է Մեծավանի ջրամբարը, որը կառուցվել է Տաշիր գետի վրա: Շիրակի և Լոռու մարզերի սահմանին է Թռչկանի ջրվեժը, որն էլ կառուցվել է Չիչխան գետի վրա:

Տավուշի մարզ

Տավուշի մարզի հատվածով է հոսում Աղստև գետը՝ Կուր գետի վտակներից մեկը: Աղստևի վրա կառուցվել է Աղստաֆայի ջրամբարը: Աղստևի հիմնական վտակներն են ՝ Գետիկը, Ոսկեպարը, Տավուշ և Խնձորուտ գետերը և Վարագա ջուրը: Տավուշ գետի վրա էլ կառուցված է Տավուշի ջրամբարը:

ՀՀ ջրագրություն

Դասի հղումը։

Այլ հղումներ՝ 123․

  1. Նշել հետևյալ գետերի երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան ՝ երկարություն ՝ 186 կիլոմետր, ակունք՝ Արփի, գետաբերան ՝ Արաքս գետ:
Քասախ ՝ 89 կմ, ակունք՝ Արագած, գետաբերան ՝ Սև ջուր:
Հրազդան ՝ 141 կմ, ակունք՝ Սևանալիճ, գետաբերան ՝ Արաքս գետ:
Արփա ՝ 128 կմ, ակունք ՝ Թեքսարի լեռներ, գետաբերան ՝ Արաքս գետ/
Որոտան՝ 178 կմ, ակունք ՝ Զանգեզուրի լեռներ, գետաբերան ՝ Արաքս գետ:
Ողջի՝ 82 կմ, ակունք ՝ Կապուտջուղ, գետաբերան ՝ Արաքս գետ:
Փամբակ ՝ 86 կմ , ակունք ՝ Ջաջուռի լեռնանց, գետաբերան ՝ Դեբեդ գետ:
Ձորագետ ՝ 67 կմ , ակունք ՝ Ջավախքի և Բազումի լեռների միացում, գետաբերան ՝ Դեբեդ գետ:
Դեբեդ ՝ 176 կմ, ակունք ՝ Դսեղ, գետաբերան ՝ Խրամ գետ:
Աղստև ՝ 133 կմ, ակունք՝ Փամբակի լեռներ, գետաբերան ՝ Կուր գետ:

Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

ՀՀ գետերը նավարկելի չեն, քանի որ չունեն բավականին մեծ խորություն:

3. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

4. Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

Շիրակի մարզ/Լոռու մարզ ՝ Թռչկանի ջրվեժ (Չիչխան գետ):

Արագածոտնի մարզ ՝ Գեղարոտի ջրվեժ (Քասախ գետի Գեղարոտի վտակ), Քասախ (Քասախ գետի Գեղարոտի վտակ):

Սյունիքի մարզ ՝ Շաքիի ջրվեժ (Որոտանի վտակ), Շինուհայրի ջրվեժ (Որոտան գետ), Լիճքի ջրվեժ (Զվարագետ):

Վայոց Ձոր ՝ Ջերմուկի ջրվեժ (Արփա գետի Ջերմուկ վտակ), Հերհերի ջրվեժ (Հերհեր գետ):

Արարատի մարզ ՝ Նարե ջրվեժ (Արածո գետ):

5. Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն:

Երևանյան լիճ —  արհեստական ջրամբար, նպատակը՝ ոռոգման:

Արագածոտնի մարզ ՝ Ապարանի ջրամբար (Քասախ գետ), նպատակը ՝ ոռոգման:

Արարատի մարզ ՝ Ազատի ջրամբար (Ազատ գետ), նպատակը ՝ ոռոգման:

Լոռու մարզ ՝ Մեծավանի ջրամբար (Տաշիր գետ), նպատակը ՝ ոռոգման:

Կոտայքի մարզ ՝ Աղբյուրակի ջրամբար (Հրազդան գետ), նպատակը ՝ էներգետիկ, Մարմարիկի ջրամբար (Մարմարիկ գետ), նպատակը ՝ ոռոգման:

Շիրակի մարզ ՝ Արփի լճի ջրամբար նպատակը ՝ ոռոգման , Ախուրյանի ջրամբար (Արփի լիճ), նպատակը ՝ ոռոգման, Կապսի ջրամբար (Ախուրյան գետ), նպատակը ՝ ոռոգման, Կառնուտի ջրամբար, նպատակը ՝ ոռոգման, Սառնաղբյուրի ջրամբար (Ճլկան գետ), նպատակը ՝ ոռոգման, Մանթաշի ջրամբար (Մանթաշ գետ), նպատակը ՝ ոռոգման, Վարդաքարի ջրամբար (Կարկաչան գետ), նպատակը ՝ ոռոգման Գյումրու ջրամբար:

Սյունիքի մարզ ՝ Անգեղակոթ, Շամբ, Տոլորս, Սպանդարյան, Դավիթ Բեկի ջրամբարներ (Որոտան գետ), նպատակը ՝ էներգետիկ, Գեղիի ջրամբար (Գեղի գետ):

Տավուշի մարզ ՝ Տավուշի ջրամբար (Տավուշ գետ), Այգեձորի ջրամբար (Տավուշ գետ), Խնձորուտի ջրամբար (Աղնջա գետ), նպատակը ՝ ոռոգման, Հախումի ջրամբար (Հախում գետ), նպատակը ՝ ոռոգման:

Վայոց Ձորի մարզ ՝ Հերհերի ջրամբար (Հերհըր գետ), Կեչուտի ջրամբար (Արփա գետ), նպատակը ՝ ոռոգման:

Սյունիքի մարզի քաղաքների երթուղիներ

1 երթուղի

Սիսիան — Շաքիի ջրվեժ — Շամբի ջրամբար — Սատանայի կամուրջ — Տաթևի ճոպանուղի — Տաթևի վանական համալիր

2 երթուղի

Խնձորեսկի ճոճվող կամուրջ — Զորաց քարեր (Քարահունջ) — Կապան — Վահանավանք — Բաղաբերդ 

Աշխարհագրության հաշվետվություն

Կոտայքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոնները

Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոնները

Քարեր

Արագածոտնի մարզ

Կոտայքի մարզ

Սյունիքի մարզ

Վայոց ձոր

Լոռու մարզ

Հայկական լեռնաշխարհի լեռնագրություն․

Հայկական լեռնաշխարհի ջրագրություն․

Շիրակի մարզ

Շիրակի մարզ

Գործնական աշխատանք

Տավուշի մարզ

Շիրակի մարզ

Լոռու մարզ

Տավուշի մարզ

Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ

Քարեր

Բազալտ.

Բազալտի հատկություններ

Բազալտն ունի հետևյալ հատկությունները՝

  • ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
  • ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
  • բարձր քիմիական կայունություն,
  • գրեթե զրոյական ջրի կլանում,
  • ցրտի նկատմամբ կայունություն,
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
  • բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։

Հայկական լեռնաշխարհում տարածված են բազալտի մի շարք տարատեսակներ։

Դրանցից են ՝

  • Դոլերիտային բազալտները տարածված են Կարսի, Աշոցքի, Ախալքալաքի, Լոռու սարահարթերում, Եղվարդի ու Կոտայքի սարավանդներում, Կուր, Խրամ, Ախուրյան, Հրազդան, Դեբեդ, Ձորագետ, Արգիճի գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է շինարարության և քանդակագործության մեջ։ Հայաստանում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել Արինբերդը, Կարմիր բլուրը, Գառնիի հեթանոսական տաճարը Տաթևի վանքը (9-19-րդ դարեր), Սանահինի կամուրջը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են խաչքարեր, կերտված են Մատենադարանի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են Հաղթանակ կամուրջը, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը և այլն։
  • Անդեզիտները, հրաբխային միջին կազմության ապար: Գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է Արագած, Գեղամա, Վարդենիս լեռնազանգվածներում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում, Երևանի շրջակայքում։ Օգտագործվում է շինարարության մեջ։
  • Դացիտները (լատիներեն՝ dacia), հրաբխային թթվային ապար: Տարածված է Հայաստանի Արագած, Իշխանասար, Հատիս, Գութանասար, Իրինդ և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես շինանյութ։
  • Բազալտային անդեզիտները(անդեզիտաբազալտ), առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է Երևանի շրջակայքում, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Օգտագործվում է շինարարության մեջ։
Գրանիտ

Գրանիտ (լատ.՝ granum — հատիկ). — հրաբխային ապար է, որն ամենատարածվածն է մայրցամաքային երկրակեղևում։ Առավելապես հաճախադեպ են մոխրագույն և սև գրանիտները, բայց պատահում են նաև դրանց վարդակարմիր, սպիտակ, դեղին և կանաչ երանգները։ Շնորհիվ իր միատարր կազմի, հաճելի գունավորման, մեծ ամրության և արդյունահանման ու մշակման բավականաչափ պարզ եղանակի՝ այն վաղուց օգտագործվում է որպես շինարարական քար։ Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն նրա հիմնական առավելությունը արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմակայում է մինչև 800°С ջերմաստիճանին։ Բնական հանքանյութերի մեջ, բյուրեղներից և կվարցիտներից հետո, իր ամրությամբ այն զբաղեցնում է երրորդ տեղը։ Բացի դրանից, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ։ Դարեր ի վեր գրանիտն օգտագործվում է որպես շինարարական և երեսպատման նյութ։ Այն լավագույն տարբերակն է արտաքին երեսպատման և սալարկման, ճարտարապետական փոքր ֆորմաներ և քանդակներ ստեղծելու համար։ Գրանիտն օգտագործվում է նաև շենքերի ներքին հարդարանքում:

Մալաքիտ

Մալաքիտ, (հուն. Μολοχίτης λίθος molochitis lithos, մոլոշականաչ քար): Գոյություն ունի մալաքիտի հայերեն դահանակ անվանումը, որն օգտագործվում է Աստվածաշնչում, Եդեմի նկարագրության ժամանակ (2:12): Այս միներալն իր անունը ստացել է իր գույնը մոլոշ, կամ փիփերթ բույսի տերևների գույնի հետ նույնականացնելու շնորհիվ: 3800 տարի առաջ մալաքիտը լայնորեն արդյունահանվել է Բրիտանիայում, Մեծ Օրմի հանքերում քարե և ոսկրե գործիքների օգտագործմամբ։ Հնագիտական տվյալները վկայում են այն մասին, որ օգտակար հանածոների արդյունահանումն ավարտվել է մոտավորապես Ք.ա. 600 թվականին։ Արդյունահանած մալաքիտից ստացվել է մինչև 1760 տոննա պղինձ: Հնագիտական տվյալները վկայում են, որ Իսրայելի Թիմնա հովտում ավելի քան 3000 տարի այս միներալը արդյունահանվում ու հալեցվում էր պղինձ ստանալու համար: Այդ ժամանակվանից սկսած մալաքիտն օգտագործվում է և որպես դեկորատիվ և թանկարժեք քար։ Հին Եգիպտոսում կանաչ գույնը ասոցացվում էր մահվան ու հարության ուժի հետ, ինչպես նաև նոր կյանքի և պտղաբերության հետ։ Հին եգիպտացիները համարում էին, որ անդրշիրիմյան կյանքը հավերժ դրախտ է, իրենց կյանքը հիշեցնող, բայց առանց ցավերի ու տառապանքների, և այդ տեղն անվանում էին «Մալաքիտային դաշտ»:

Իսլանդական սպաթ 

Իսլանդական սպաթ (անգլ.՝ iceland spar ― Իսլանդիա կղզու անվանումից), միներալ, կալցիտի անգույն, թափանցիկ տեսակը։ Իսլանդական սպաթի առաջացումը հիմնականում կապված է հիդրո-թերմալ լուծույթների գործունեության հետ։ Ամենաարժեքավոր կուտակումները հանդիպում են բազալտներում։ Հանքավայրերը հայտնի են Իսլանդիայում, Ռուսաստանում՝ Յակուտիայում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում։

Հայաստանում կա Տավուշի մարզում։ Իսլանդական սպաթի օգտագործվում է օպտիկայում՝ մանրադիտակների նիկոլների, ինչպես նաև հնչուն կինոյի, հեռուստատեսության և ֆոտոհեռագրման ապարատների բևեռացնող պրիզմաների պատրաստման համար։

Լաբրադոր

 Լաբրադոր (Կանադայի Լաբրադոր թերակղզու անվանումից), միներալ պլագիոկլազների խմբից։ Լաբրադոր ալբիտի և անորթիտի (50-70%) իզոմորֆ խառնուրդն է։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Գույնը՝ անգույն, սպիտակ, մոխրավուն, երբեմն գեղեցիկ կապտականաչ երանգներով։ Լաբրադոր հիմքային շատ ապարների՝ գաբբրոների, բազալտների, դիաբազների գլխավոր ապար կազմող միներալներից է։ Ամբողջապես լաբրադորից կազմված ապարը կոչվում է լաբրադորիտ։

Ռիոլիթ

 Ռիոլիթ (լիպարիտ) (Լիպարյան կղզիների անունից, որտեղ առաջինը հայտնաբերվել է), հրաբխային թթվային ապար՝ կազմված քվարց, կալիում-նատրիումական դաշտային սպաթներ, պլագիոկլազ, հաճախ՝ նաև ոչ մեծ քանակությամբ գունավոր (հատկապես փայլարներ) միներալներից։ Ռիոլիթը գրանիտի արտաժայթուք նմանակն է։ Լայնորեն տարածված է Հայաստանում։

Քվարց

 Քվարցը երկրակեղևում ամենատարածված միներալների շարքում երկրորդն է, առաջինը դաշտային սպաթն է: Գոյություն ունեն քվարցի տարբեր տարատեսակներ, որոնցից մի քանիսը կիսաթանկարժեք քարեր են։ Հնագույն ժամանակներից, հատկապես Եվրասիայում, ոսկերչական իրեր պատրաստելու համար քվարցի տարատեսակները ավելի լայնորեն էին կիրառվում քան այլ քարեր:

Լիմոնիտ

Դա հանքանյութի տեսակ է, որը բաղկացած է մի քանի օքսիդային հանքանյութերից և կարող է ներկայացվել տարբեր համամասնություններով այլ նյութերից կազմված ձևով: Այս հանքանյութը օգտագործվել է ամբողջ առաջին քաղաքակրթություններում: Այն օգտագործվել է դեկորատիվ նպատակներով ինչպես տանը, այնպես էլ գյուղում արդյունաբերական հեղափոխությունից ի վեր տարբեր առևտրային հաստատություններ կամ գրասենյակներ, Այն օգտագործվում է այնքան հաճախ, որ այն կարելի է բավականին հեշտությամբ փչացնել որպես ներկ, որն օգտագործվում է հագուստ կամ տարբեր տեքստիլ նյութեր ներկելու համար: Շինարարության ոլորտում այն ​​օգտագործվել է լիմոնիտի մեջ, որպեսզի կառույցներն ավելի լավ դիմակայեն ժամանակի անցնելուն: Նկարչության աշխարհում այսօր այն այդքան շատ չի օգտագործվում: Աշխատանքներին հետեւողականություն հաղորդելու համար մեր օրերում օգտագործվում են այլ տեսակի նյութեր, ինչպիսիք են երկաթե աղջիկները: Ամենաբարձր որակի երկաթը հայտնաբերվում է լիմոնիտի մեջ: Քանի դեռ մենք իրականացնում ենք համարժեք բուժում, երկաթը կարող է արտանետվել այս հանքանյութի ներսում, որպեսզի կարողանա լիարժեք օգտվել դրանից: Լիմոնիտի հանքանյութերը օգտագործվում են նաև տարբեր բույսերի համար պարարտանյութեր և աճեցնող գոմաղբ ստեղծելու համար:

Թերթաքարեր

Թերթաքարեր, տարբեր կազմի ձևափոխված ապարների մի խոշոր խմբի ընդհանուր անվանումը, որոնց բնորոշ է թերթայնությունը, այսինքն՝ նուրբ շերտիկների բաժանվելու հատկությունը։ Խիստ ձևափոխված թերթաքարերը կոչվում են բյուրեղային։ Ըստ կազմության լինում են քլորիտային, քվարց-սերիցիտային, տալկային, փայլարային։ Բնության մեջ լայնորեն տարածված են բիտումային կամ այրվող թերթաքարերը, որոնք ունեն մեծ գործնական նշանակություն։ Այրվող թերթաքարերը նուրբ թերթավոր, շագանակագույն, մոխրագույն կամ դեղին երանգներով նստվածքային ապարներ են, որոնք պարունակում են 10-80% օրգանական նյութ։ Թերթաքարերի բարակ շերտիկը վառվում է լուցկով՝ արձակելով այրվող ռետինի յուրահատուկ հոտ։ Այրվող թերթաքարերի օրգանական բաղադրամասն առաջանում է ջրում, օդի համարյա լրիվ բացակայության պայմաններում և բուսական ու կենդանական պլանկտոնի նեխման պրոցեսում, ծովային ավազանների մերձափնյա ծանծաղուտներում կամ լճերում։ Որոշ թերթաքարերում հանդիպում են ջրիմուռների կուտակումներ, որոնք վկայում են նստվածքի սապրոպելիտային տիղմին պատկանելու մասին։ Բարձրակարգ բույսերի մնացորդները, որոնք առկա են համարյա բոլոր այրվող թերթաքարերում, առաջացնում են վերջիններիս հումուսային բաղադրամասը։ Այրվող թերթաքարերի խոշորագույն հանքավայրեր հայտնի են Մերձբալթիկայում (կուկերսիտներ), Բելառուսիայում, Ուկրաինայում, Ուզբեկիստանում, Ցակուտիայում, արտասահմանում՝ Շվեդիայում, Շոտլանդիայում, ԱՄՆում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր։

Հայաստանում կավային թերթաքարեր տարածված է Ուրծի, Վայքի ու Մեղրու լեռնաշղթաներում, Տավուշի մարզում, փոխակերպային բյուրեղային թերթաքարեր՝ Ծաղկունյաց լեռնաշղթայում։ Օգտագործվում է որպես շինանյութ, օրգանական նյութերով հարուստ տեսակները (այրվող թերթաքար)՝ վառելանյութ, բյուրեղային թերթաքարեր՝ գրաֆիտի ու փայլարի հումք։

Անապատի վարդ

Անապատի վարդը գիպսի կամ բարիտի բյուրեղային կլաստերների վարդի նման բարդ գոյացում է , որը ներառում է առատ ավազահատիկներ : [1] «Ծաղկաթերթիկները» c առանցքի վրա հարթեցված բյուրեղներ են , որոնք բացվում են ճառագայթող կլաստերներում։ Վարդակի բյուրեղային սովորությունը սովորաբար առաջանում է, երբ բյուրեղները ձևավորվում են չոր ավազային պայմաններում, [1], ինչպիսին է ծանծաղ աղի ավազանի գոլորշիացումը։ Բյուրեղները ձևավորում են հարթ թիթեղների շրջանաձև զանգված՝ ժայռին տալով վարդի ծաղկի նման ձև։ Գիպսե վարդերը սովորաբար ունեն ավելի լավ հստակեցված, ավելի սուր եզրեր, քան բարիտային վարդերը: Ցելեստինը և այլ շեղբերով գոլորշիացված միներալներ կարող են ձևավորել նաև վարդակույտեր: [1] Նրանք կարող են հայտնվել կամ որպես մեկ վարդի նման ծաղկում կամ որպես ծաղկման կույտեր, որոնք սովորաբար տատանվում են սիսեռի չափից մինչև 10 սանտիմետր (4 դյույմ) տրամագծով։ Շրջակա միջավայրի ավազը, որը ներառված է բյուրեղային կառուցվածքի մեջ, կամ այլ կերպ պատում է բյուրեղները, տարբերվում է տեղական միջավայրից: Եթե ​​առկա են երկաթի օքսիդներ , վարդերները ստանում են ժանգոտ երանգ: Անապատի վարդը կարող է հայտնի լինել նաև ավազի վարդ, Սահարայի վարդ, վարդաքար, սելենիտի վարդ, գիպսային վարդ և բարիտ (բարիտ) վարդ անուններով :

Պիեմոնտիտը 

Կարմիրից մինչև կարմրավուն-շագանակագույն կամ կարմիր-սև գույնի Պիեմոնտիտը ունի կարմիր շերտ և ապակենման փայլ : Մանգանը (Mn 3+ ) առաջացնում է կարմիր գույնը։ Տեղանքի տեսակը Պրաբորնազ հանքավայրն է, Սեն Մարսելում , Աոստա հովտում , Իտալիա: Այն նաև հանդիպում է մանգանի հանքաքարի մետասոմատացված հանքավայրերում :

Ֆլյուորիտ 

Ֆլյուորիտ (լատ.՝ fluere, հոսել, անվանումը տրվել է 1529 թվականին Ագրիկոլայի կողմից «ֆլյուորես» ձևով, նրա դյուրահալության պատճառով, հոմանիշ. պլավիկյան սպաթ, միներալ, կալցիումի ֆտորիդ CaF2։ Փխրուն է, հանդիպում է տարբեր երանգներով. դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն, կարմրա֊ վարդագույն, մանուշակագույն, երբեմն մանուշակագույն֊սև, հազվադեպ՝ անգույն։ Բնորոշ է երանգի տեղայնացվածությունը։ Հաճախ երանգը պայմանավորված է բյուրեղային կառուցվածքի թերություններով, երբեմն էլ պարունակվող, երկրակեղևում հազվադեպ հանդիպող տարրերի, խառնուրդներով՝ ուրանի և թորիումի որոշ հանքավայրերում։ Քիմիական արտադրությունում ֆլյուորիտից ստանում են ֆտոր, արհեստական կրիոլիտ՝ ալյումինի էլեկտրաքիմիական արտադրության և մի շարք ֆտորային միացությունների ստացման համար։ Տաքացնելիս լուսարձակում է, կիրառվում է որոշ լուսարձակող սարքերում։

Կայծքարային ապարներ 

Կայծքարային ապարներ կամ սիլիցիտներ, նստվածքային ապարների խումբ։

Կայծքարային ապարները ամբողջովին կամ ավելի քան 50 տոկոսով կազմված են ազատ կամ ջրային սիլիկահողից։ Ապար կազմող միներալներն են օպալը, խալցեդոնը և քվարցը։

Համապատասխանաբար կայծքարային ապարները լինում են՝

  1. օպալային,
  2. խալցեդոնային,
  3. քվարցային
  4. խառը։

Կառուցվածքը մանրահատիկ և գաղտնաբյուրեղային է։

Ըստ ծագման տարբերում են՝

  1. քեմոգեն (ջեսպիլիտ, կայծքարային տուֆ)
  2. օրգանոգեն (դիատոմիտ, սպոնգոլիտ) կայծքարային ապարներ։

Սիլիկացված կրաքար

Սիլիկացված կրաքարի բարակ հատվածներ (Փարիզյան ավազան)՝ երկու տեսարան (A) և (B)՝ փոխանցվող լույս, խաչաձև բևեռներ։ Ավելի մեծ բյուրեղները էվեդրալ քվարցն են, որը բյուրեղացել է դատարկություններում (v) ջրից տեղումների արդյունքում, խայտաբղետ հատվածները միկրոբյուրեղային քվարցն են (μQ), որը փոխարինում է առաջնային կարբոնատին, իսկ սև հատվածները մնացորդային կարբոնատ են (Ca): Պատկերները ցույց են տալիս սիլիկացված «ճակատի» բնույթը (կետագիծ):  

Կրինոիդային կրաքար

Անգլիայի Դերբիշիրում հայտնաբերված կրինոիդային կրաքարի հանքավայրերը ի հայտ են եկել Ստորին ածխածնի ժամանակաշրջանում՝ նախքան հյուսիսից խոշոր դելտաների տարածումը, որոնք ձևավորել են ավելի ուշ Millstone Grits-ը: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի այն հատվածը, որը դառնալու էր Անգլիական Պիկ թաղամաս, մերձարևադարձային ծանծաղ մայրցամաքային դարակաշարային ծովի հունն էր, որի կյանքի բազմազանությունն էր, որի մի մասը պահպանվել է այս ժայռում: Այս նմուշի գտնվելու վայրը ափից հեռու էր, թեև ծովը մնում էր ծանծաղ, իսկ ջուրը հարուստ էր սննդանյութերով, ինչը կատարյալ պայմաններ էր ստեղծում կարբոնատով հարուստ ապարների հարթակների ձևավորման համար: Կրինոիդները տարածված էին այս ծանծաղ դարակների միջավայրում ածխածնի ժամանակաշրջանում և կոչվում էին «Դերբիշիրի պտուտակներ»՝ Պիկ շրջանի կրաքարում դրանց առատության պատճառով: Բարակ հատվածը ցույց է տալիս կոպիտ, Այս կրաքարային ժայռի վատ տեսակավորված, լավ ցեմենտացված բնույթը: Այն պարունակում է երկփեղկավորներ, բրախիոպոդներ, կորալներ և կրինոիդներ բյուրեղային կալցիտի կողմից ցեմենտավորված հատվածային մատրիցով (հայտնի է որպես սպարիտ): 

Վարդագույն քվարց 

Վարդագույն քվարցը քվարցի տարատեսակ է, որն առանձնանում է իր վարդագույն գույնով՝ կապված իզոմորֆ Ti3+ կեղտերի հետ՝ Li+, Na+, H+ փոխհատուցմամբ։
Հստակ եզրերով բյուրեղները հազվադեպ են, հաճախ ամպամած, ճաքերով: Լույսի ներքո գույնը գունաթափվում է, անհետանում է, երբ տաքացվում է մինչև 300 ° C: Գույնի ինտենսիվության վրա ազդում են մանգանի, երկաթի կամ տիտանի կեղտը: Կան առանձին նմուշներ աստերիզմի էֆեկտի դրսևորմամբ (վազող լուսաստղեր, որոնք հայտնվում են փայլեցված մակերեսի վրա լավ լույսի ներքո)։ Երկբեկում +0,009. Դիսպերսիան 0,013 է։ Պլեոխրոիզմը թույլ է վարդագույն երանգներով: Կա թույլ մուգ մանուշակագույն լյումինեսցենտ: Ֆիզիկական հատկությունները նման են քվարցի հատկություններին [աղբյուրը նշված չէ 2317 օր]:
Այն օգտագործվում է որպես դեկորատիվ քար և գրավում է կոլեկցիոներներին։ Թափանցիկ վարդի քվարցը, ի տարբերություն սովորական վարդագույն անթափանցի, շատ հազվադեպ է և օգտագործվում է որպես ոսկերչական իրերի մեջ:

Կտրված են քարի մեծ թափանցիկ մասեր, որոնք հաճախ չեն հանդիպում և առնչվում են կիսաթանկարժեք ոսկերչական քարերին։ Սովորաբար կան անթափանց, որոնք վերաբերվում են կաբոշոնով։ Բշտիկները պատրաստվում են վարդի քվարցից, որոնք օգտագործվում են որպես ներդիրներ արվեստի արտադրանքներում:

Այն հազվադեպ է օգտագործվում ադամանդների մեջ իր փխրունության պատճառով:

Արհեստականորեն աճեցված քվարցը ներկվում է վարդագույնով` ավելացնելով երկաթի օքսիդների խառնուրդ:

Երկար ժամանակ արևի ուղիղ ճառագայթների տակ վարդագույն քվարցը կարող է մարել և կորցնել իր յուրահատուկ նուրբ երանգը: Նաև հանքանյութի սկզբնական գույնի կորստի պատճառը կարող է լինել բարձր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը։

Սիդերիտ 

Սիդերիտ (հունարեն՝ σίδηρΟς), երկաթային սպաթ, միներալ, երկաթի կարբոնատ, քիմիական բաղադրությունը՝ FeCO3։ Պարունակում է 62,01% FeO և 37,99% CO2։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ, թիթեղաձե, պրիզմատիկ, սկալենոէդրիկ բյուրեղներ, որոնք հազվադեպ են հանդիպում։ Սովորաբար լինում են հատիկավոր ագրեգատների, կոնկրեցիաների, հողախառն կուտակների և այլ ձևերով։ Գոյացնում է շերտեր, երակներ և տձև մարմիններ։ Գույնը դեղնասպիտակ է, մոխրագույն, կանաչա–մոխրագույն, հողմնահարման դեպքում՝ սպիտակ, կարծրությունը՝ 4,5, խտությունը՝ 3960 կգ/մ³։ Ըստ առաջացման պայմանների տարբերում են հիդրոթերմալ, սեդիմենտոգեն և մետամորֆացված։ Երկաթի հանքանյութի կարևոր միներալ է։

Տրավերտին 

Տրավերտին (ֆրանսիական տրավերտինից, իտալ. travertino, լատ. lapis tiburtinus — Tibur քար) — կրային տուֆ, կալցիումի կարբոնատային միներալներից առաջացած բազմաբյուրեղ փխրուն մանրահատիկ ապարներ (հիմնականում կալցիտի ավելի փոքր մասնաբաժնով արագոնիտ), կալցիումի երկօքսիդի հանքավայրեր։ . Հարմար է մանրացման և փայլեցման համար։ 1-ին դարում մ.թ.ա ե. տրավերտինը հայտնի էր որպես lapis tiburtinus (քար Tibur-ից)։ Տրավերտինը օգտագործվում է որպես շինություն և երեսպատման քար (նաև ներքին հարդարման համար)։ Բացի այդ, այն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ հողը կրաքարի ենթարկելու համար։

Մագնեզիտ 

Մագնեզիտ (Թեսալիայի (Հունաստան) Մագնեսիա մարզի անունով), միներալ։ Քիմիական բաղադրությունը՝ MgCO։ Պարունակում է 47,82% MgO և 52,18% C02։ Որպես իզոմորֆ խառնուրդներ մասնակցում են Fe, սակավ՝ Μn և Ca։ թյուր եղագիտական համակարգը տրիկոնային է։ Հանդիպում է ռոմբոէդրային, հազվադեպ՝ պրիզմաձև բյուրեղների տեսքով։ Գույնը՝ անգույն, սպիտակ, գորշ, դեղին, շագանակագույն։ Կարծրությունը՝ 3,5-4,5, խտությունը՝ 3000 կգքմ3։ Ունի հիդրոթերմալ, ինֆիլտրացիոն և սակավ՝ նստվածքային ծագում։ Հանքավայրերը հայտնի են Ռուսաստանում (Ուրալ, Սիբիր), Չինաստանում, Բրազիլիայում և այլուր։ Կիրառվում է մետալուրգիայում (որպես հրակայուն նյութ), շինարարության (մագնեզիտային ցեմենտ), ռետինի, թղթի արդյունաբերության մեջ, ինչպես նաև Mg-ի ստացման համար։

Սֆալերիտ  

Սֆալերիտ (հունարեն՝ ocpaXepoQ — անկայուն, խաբուսիկ), ցինկախաբ, սուլֆիդների կարգի միներալ, քիմիական կազմությունը՝ ZnS (67,1% Zn և 32,9% Տ), իզոմորֆ խառնուրդներ՝ Fe, Mn, Cd, Ge, Jn, Co, Hg։ Fe-ով հարուստ տարբերակները կոչվում են մարմատիտ, իսկ անգույն և թույլ գունավորվածները՝ կլեյոֆան։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային, հեքսագոնային է։ Հանդիպում է հատիկավոր ագրեգատների կամ բյուրեղների ձևով։ Անխառնուրդ սֆալերիտը անգույն է։

Պիրոլյուզիտ 

Պիրոլյուզիտ պոլիանիտ, միներալ, քիմնական կազմը MnO2, պարունակում է 55-63 % Mn։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Հաճախ առաջացնում է գաղտնաբյուրեղ հողանման և փոշենման զանգվածներ մանգանի, մասամբ երկաթի ջրային օքսիդների, ինչպես նաև SiO2, BaO, H2O և ուրիշ խառնուրդով։ Հազվադեպ հանդիպում է բարակ ձողաձև կամ սյունաձև բյուրեղներով։ 

Գույնը մոխրագույն կամ սև է, փայլը՝ կիսամետաղական։ Օգտագործվում է ֆեռոմանգանի համաձուլվածք ստանալու համար և այլ բնագավառներում։ ՀԽՍՀ-ում կա Իջևանի, Ազիզբեկովի և Գորիսի շրջաններում։

Անդեզիտ 

Անդեզիտ, հրաբխային միջին կազմության ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, բիոտիտ միներալներից, հազվադեպ՝ քվարցից ու հրաբխային ապակուց։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է Արագած, Գեղամա, Վարդենիս լեռնազանգվածներում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում, Երևանի շրջակայքում։ Օգտագործվում է շինարարության մեջ։ Անդեզիտ է կոչվել Անդյան լեռների անունով։

Ցեխաքար

Ցեխաքարը ցեխաքարի տեսակ է , մանրահատիկ նստվածքային ապար է , որի սկզբնական բաղադրամասերը եղել են կավերը կամ ցեխերը ։ Ցեխաքարը թերթաքարից առանձնանում է իր ճեղքվածքի բացակայությամբ (զուգահեռ շերտավորում):Ցեխաքար տերմինը օգտագործվում է նաև կարբոնատային ապարները ( կրաքար կամ դոլոմիտ ) նկարագրելու համար, որոնք հիմնականում կազմված են կարբոնատային ցեխից։ Այնուամենայնիվ, շատ համատեքստերում տերմինը վերաբերում է սիլիցիկլաստիկ ցեխաքարին, որը հիմնականում կազմված է սիլիկատային միներալներից։ NASA Curiosity մարսագնացը Մարսի վրա հայտնաբերել է ցեխաքարի հանքավայրեր , որոնք պարունակում են օրգանական նյութեր , ինչպիսիք են պրոպանը , բենզինը և տոլուոլը : 

Օքրա 

Օքրա (հուն․՝ ὠχρός), բնական հանքային ներկանյութ։ Բաղկացած է կավի հետ խառնված երկաթի հիդրօքսիդներից։ Գույնը տատանվում է դեղինից մինչև մուգ նարնջագույն կամ շագանակագույն։ Օգտագործվում է բոլոր տեսակի ներկերի պատրաստման համար, ինչպես նաև խծուծման ու նախաներկման աշխատանքներում։ Հին Եգիպտոսում կարմիր օքրան օգտագործվել է շրթունքների կարմրացման կամ դրանց փայլ տալու համար Ավստրալիայի աբորիգենները հազարամյակներ շարունակ օքրան օգտագործել են մարմինը զարդարելու, արևից պաշտպանվելու, թաղման ծեսերի, ժայռապատկերների, որմնանկարների և այլ գեղարվեստական աշխատանքների համար և այլն։ Ավստրալիայի ազգային թանգարանում պահվում է երկրի տարբեր վայրերից բերված օքրայի նմուշների մեծ հավաքածու։ Հիմբա ցեղի կին, որի մազերը ծածկված են օքրայով Աֆրիկայում կարմիր օքրան՝ որպես ներկ, օգտագործվում է արդեն ավելի քան 200 000 տարի: Նամիբիայի հիմբա ցեղի կանայք օքրայի և կենդանական ճարպի խառնուրդն օգտագործում են մարմնի ձևավորման համար (այն մաշկին տալիս է կարմրավուն գույն)։ Օքրայի խառնուրդը նրանք քսում են նաև հյուսած մազերին։ Նյուֆաունդլենդում օքրայի օգտագործումը հաճախ ասոցացվում է բեոտուկ ժողովրդի հետ, որոնք կարմիր օքրայի օգտագործման շնորհիվ կոչվել են «կարմիր հնդկացիներ» Նյուֆաունդլենդ ժամանած առաջին եվրոպացիների կողմից։ Բեոտուկ ժողովրդի ներկայացուցիչներն օգտագործել են նաև դեղին օքրա՝ մազերը ներկելու համար։

Կոնգլոմերատ 

Կոնգլոմերատ (լատ. conglomero-ից՝ հավաքում եմ ամուր կույտում- նստվածքային ապար, որը ցեմենտացված երեք բաղադրիչ տարրեր է՝ խճաքարեր կամ գնդիկներ, ավելի նուրբ լցնող նյութով բեկորներ (ավազ, տիղմ և այլն) և կապակցիչ (ցեմենտ): Կարբոնատները, մարգերը, երկաթի օքսիդները կարող են հանդես գալ որպես ցեմենտ: Կոնգլոմերատների ներսում կարող են լինել այլ կոնգլոմերատներ:Կոնգլոմերատների և բրեկչիաների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններիս մեջ կլորացված խճաքարերի փոխարեն գերակշռում են անկյունային բեկորները։

Ավգիտ 

Ավգիտ (հուն․՝ ανγή — փայլ), միներալ էկիրոքսենների, խմբից: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ բյուրեղներ, հաճախ՝ հատիկներ։ Գույնը՝ կանաչից մինչև սև։ Ավգիտը գլխավոր ապար կազմող միներալն է բազալտում, անդեզիտում, դիաբազում և այլ հիմքային հրային ապարներում։

Մարմար

Մարմարը (հին հուն. μάρμαρος — «սպիտակ կամ փայլուն քար») մետամորֆային ապար է, որը բաղկացած է կալցիտի CaCO3-ից՝ այլ միներալների կեղտերով։ Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջերմային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով։

Հայաստանում մարմարի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում։ Բարձրորակ մարմարի հանքավայրեր կան Հայաստանի Կոտայքի (Արզական, Աղվերան գյուղեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գյուղեր), Սյունիքի (Քաջարան քաղաք) մարզերում։ Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը։ Հայաստանում մարմարի հաշվարկված պաշարները մի քանի մլն․ մ³ են։ Հայկական մարմարները գեղազարդիչ են, ունեն տեխնիկական և շինարարական բարձր հատկություններ։ Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության (ինչպես հիմնական շինարարական քար, այնպես էլ երեսապատման համար) և քանդակագործության մեջ։ Մարմարի ալյուրն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։

Կարմիր ջասպերը 

Կիսաթանկարժեք քար Կարմիր յասպիսը (Կարմիր ջասպերը) հասպիսի տեսակներից է, որն այսօր ամենատարածվածն է աշխարհում։ Ենթադրվում է, որ Կարմիր Ջասպերը կարող է պաշտպանել իր տիրոջը չար ճակատագրից և երջանկություն բերել նրան: Եթե ​​տանը կարմիր Jasper-ից ապրանքներ կան, ապա այն հուսալիորեն պաշտպանված է նախանձից և անբարյացակամ հյուրերից:

Օբսիդյան քար

Օբսիդիանը հրաբխային ծագում ունեցող միներալ է: Պարբերաբար այն կոչվում է հրաբխային ապակի: Այն իր անունը ստացել է Օբսիդիուս անունով հին հռոմեական ռազմիկի շնորհիվ: Քարը հսկայական քանակությամբ մոգական և բուժիչ հատկություններ ունի: Երբ հստակ հայտնաբերվել է քարը, հայտնի չէ հաստատ: Այն օգտագործվել է հին տարիներին զենք ստեղծելու համար: Դրանից հետո նրանք սկսեցին զարդարել տների, պալատների և դամբարանների ներսը: Ես Եվրոպա հասա Օբսիդիուս անունով մի ռազմիկի շնորհիվ:

Բոքսիտ

Բոքսիտ, առաջացել է ֆրանսերեն Լե Բո (Les Baux) տեղանքի անունից, որտեղ էլ հայտնաբերվել է առաջին բոքսիտների հանքավայրը։ Բոքսիտը ալյումինի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Բաղկացած են հիմնականում ալյումինի հիդրօքսիդներից, երկաթի և սիլիցիումի օքսիդներից: Բոքսիտների ծագումը գլխավորապես կապված է նստվածքային և լատերիտային ապարների հետ։ Բոքսիտները լայն տարածված են արևադարձային երկրներում, հատկապես Գվինեայում, Ավստրալիայում։ 2009 թվականին Ավստրալիան առաջին երկիրն էր աշխարհում բոքսիտների արդյունահանումով, այն գրեթե կազմում էր ընդհանուր պաշարների մեկ երրորդ մասը։ Նրան հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գվինեան։

Պիրիտ  

Պիրիտ (հուն․՝ πυρίτης λίθος), միներալ, FeS2, քիմիական բաղադրությունը՝ 46,6% Fe, 53,4% S, երբեմն՝ Co, Ni, As, Си, Аи, Se և այլ խառնուրդներով։

Բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում է խորանարդներ, պենտագոնդոդեկաէդրեր, հազվադեպ՝ օկտաէդրեր, առավելապես տարածված է հոծ հատիկավոր զանգվածներով։ Գույնը բաց, արույրադեղին, փայլը՝ մետաղական: Առավել տարածված է հիդրոթերմալ հանքավայրերում, կոլչեդանային կուտակներում։ Ծծմբի, ծծմբական թթվի և երկաթարջասպի ելանյութ է։Հանքավայրեր կան Ուրալում, Ալթայում, Ղազախստանում և Հայաստանում (Թումանյան,Ղափան, Ստեփանավան)։

Բարիտ 

Բարիտ անվանումը ծագել է հին հունարեն՝ βαρύς «ծանր» բառից։ Ամերիկյան ողղագրությունը «barite»: Հանքաբանների միջազգային ասոցիացիան սկզբում ընդունեց «barite»-ը որպես պաշտոնական ողղագրություն, սակայն հետագայում առաջարկեց ավելի հին՝ «baryte» տարբերակը, բայց այդ հարցը վիճելի էր և նկատելիորեն անտեսվում էր ամերիկյան հանքագետների կողմից։ Այս միներալի համար օգտագործվել են նաև այլ անվանումներ, ինչպիսիք են՝ բարիտին, բարիտիտ, բարիտիս և ծանր սփաթ։17-րդ դարում Բոլոնյայի մոտակայքից Վինչենցո Կասցիարոլոն գտավ ֆոսֆորեսցենտ բարիտի նմուշներ, որոնք մեծ համբավ ձեռք բերեցին ալքիմիկոսների շրջանում, իսկ ճառագայթող քարը երբեմն անվանվում էր «Բոլոնյան քար»։

Ալեբաստր 

Ալեբաստր, (հուն. ἀλάβαστρος ), երկու տարբեր միներալների անվանում՝ գիպս(երկջուր կալիցումի սուլֆատ CaSO4•2H2O) և կալցիտ(կալցիումի կարբոնատ CaCO3): Այս երկու տեսակները բավականին տարբեր են իրենց կարծրությամբ։ Գիպսն այնքան փափուկ է, որ կարելի է եղունգով քերծել (ամրությունը Մոոսի սանդղակով 2), այն դեպքում երբ կալցիտը բավականին ամուր է (ամրությունը Մոոսի սանդղակով 3), բայց և այնպես հեշտությամբ քերծվում է դանակով։ Բացի դրանից կալցիտային ալեբաստրը բուռն ձևով փոխազդում է աղաթթվի հետ (HCl) այն դեպքում, երբ գիպսային ալեբաստրը աղաթթվի նկատմամբ իներտ է։ Երկուսի հետ էլ աշխատելը հեշտ է և երկուսն էլ մի փոքր լուծվում են ջրում։ Ալեբաստրից պատրաստած իրերը չեն կարող երկար գոյատևել դրսում, այդ իսկ պատճառով դրանք ծառայում են որպես ներքին հարդարման պարագաներ։ Պատմության ընթացքում ալեբաստրն օգտագործվել է որպես հումք դեկորատիվ արվեստի գործեր պատրաստելու համար։

Ալբիտ

Ալբիտը պլագիոկլազ ֆելդսպաթ հանքանյութ է : Այն պլագիոկլազի պինդ լուծույթների շարքի նատրիումի վերջն անդամն է : Այն ներկայացնում է պլագիոկլազ՝ 10%-ից պակաս անորտիտի պարունակությամբ: Մաքուր ալբիտի վերջնական անդամն ունի Na Al Si բանաձեւը 3Օ 8. Այն տեկտոսիլիկատ է ։ Նրա գույնը սովորաբար մաքուր սպիտակ է, այստեղից էլ նրա անունը լատիներենից է albus: Այն տարածված բաղադրիչ է ֆելսիկային ապարներում։Ալբիտը օգտագործվում է որպես թանկարժեք քար, թեև կիսաթանկարժեք: Ալբիտը նույնպես օգտագործվում է երկրաբանների կողմից, քանի որ այն ճանաչվում է որպես կարևոր ապար ձևավորող հանքանյութ: Հանքանյութի որոշ արդյունաբերական օգտագործում կա, օրինակ՝ ապակու և կերամիկայի արտադրությունը:

Ապատիտ

 Ապատիտ (հին հունարեն՝ ἀπατάω — խաբում եմ, ապատիտը հաճախ շփոթել են այլ միներալների հետ), միներալ, կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր։ Ֆտորի գերակշռությունը տալիս է ֆտորապատիտ (Ca5[PO4]3F), քլորի գերակշռությունը՝ քլորապատիտ (Ca5[PO4]3Cl)։ Հանքանյութերի որակը որոշվում է նրանց մեջ P2O5-ի քանակով, որը ֆտորապատիտում կազմում է 42,3 %, իսկ քլորապատիտում՝ 41 % ։

Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր և ֆոսֆորային միացություններ ստանալու համար, սև և գունավոր մետալուրգիայում, ապակու արդյունաբերության մեջ և այլն։

ԽՍՀՄ-ում է գտնվում Խիբինի ապատիտի՝ աշխարհի խոշորագույն հանքավայրը։ ՀԽՍՀ-ում ապատիտի հանքայնացում հայտնի է Աբովյանի երկաթի հանքավայրում։ Արտասահմանում ապատիտի հանքավայրեր կան Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։

 

Քրոմիտ

Քրոմիտը հանդիպում է երկրակեղևի շերտավորված ուլտրամաֆիկ ինտրուզիվ ապարներում։ Բացի դրանից հանդիպում է նաև այնպիսի մետամորֆ ապարներում, ինչպիսին է սերպենտինիտը։ Քրոմիտի հանքաքարի շերտերը կազմավորվում են որպես ավելի վաղ կազմավորված մագմային ածանցյալներ։ Սովարաբար կապված են լինում նույն էտապում ձևավորված օլիվինի, մագնետիտի, սերպենտինի և կորունդի հետ։ Աշխարհում քրոմիտի ամենախոշոր հանքավայրը գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բուշվելդ անունով այդ հսկայական հրաբխային համալիրը կազմված է մի քանի շերտերից բաղկացած մաֆիտներից և ուլտրամաֆիտներից, որոնց 90%-ը քրոմիտ է։ Մոնտանայի Ստիլուոտեր հրաբխային համալիրը նույնպես պարունակում է նշանակալի քանակությամբ քրոմիտ։ Քրոմիտի հանքեր կան ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆիլիպիններում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Կանադայում։ Քրոմիտ հայտնաբերվել է նաև երկնաքարերում։

Գալենա

Գալենան կապարի հիմնական հանքաքարն է , որն օգտագործվում է հին ժամանակներից , քանի որ կապարը կարելի է ձուլել գալենայից սովորական փայտի կրակի մեջ։ Գալենան սովորաբար հանդիպում է հիդրոթերմային երակներում ՝ սֆալերիտի , մարկազիտի , խալկոպիրիտի , ցերուսիտի , անկյունազիտի , դոլոմիտի , կալցիտի , քվարցի , բարիտի և ֆտորիտի հետ համատեղ ։ Այն նաև հանդիպում է սֆալերիտի հետ կրաքարի ցածր ջերմաստիճանի կապար — ցինկի հանքավայրերումմահճակալներ. Փոքր քանակությունները հանդիպում են կոնտակտային մետամորֆային գոտիներում, պեգմատիտներում և տարածված նստվածքային ապարներում: 

Ավազաքար

 Ավազաքար, մանրաբեկոր նստվածքային ապար, կազմված է կրով, կավով և այլ նյութերով ցեմենտացված ավազից։ Ըստ բեկորների տրամաչափերի, ավազաքարերը լինում են՝ խոշորահատիկ (>0, 5 մմ), միջահատիկ (0, 25 — 0, 5 մմ) և մանրահատիկ (0, 1- 0, 25 մմ), ըստ միներալային կազմի՝ քվարցային, արկոզային և գրաուվակային։ Ավազաքարերի ֆիզիկական հատկությունները, կապված նրանց միներալային կազմի, ցեմենտացման աստիճանի և բեկորների սեղմվածության հետ, փոփոխական են: Օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (շինարարական, քիմիական, թղթի, հղկող նյութերի ևն)։

Լաուրիտ

Լաուրիտը անթափանց սև, մետաղական ռութենիումի սուլֆիդային միներալ է՝ RuS 2 բանաձևով : Այն բյուրեղանում է իզոմետրիկ համակարգում։ Այն գտնվում է պիրիտի կառուցվածքային խմբի մեջ : Չնայած այն հայտնաբերվել է աշխարհի շատ վայրերում, այն չափազանց հազվադեպ է: Այն հայտնաբերվել է 1866 թվականին Մալայզիայի Բորնեոյում և անվանվել ի պատիվ Լորիի՝ ամերիկացի քիմիկոս Չարլզ Ա. Ջոյի կնոջ : Այն հանդիպում է ուլտրամաֆիկ մագմատիկ կուտակային նստվածքներում և դրանցից ստացված նստվածքային տեղաբաշխման նստվածքներում։ Այն առաջանում է կոոպերիտի , բրագիտի , սպերրիլիտի , պլատինե խմբի տարրերի այլ միներալների և քրոմիտի հետ կապված : Սինթետիկ RuS 2-ը հիդրոսուլֆուրացման բարձր ակտիվ կատալիզատոր է : 

Ավենտուրին

 

Ավենտուրին, (ֆր. Aventurine, լատ. adventurus, advenio «պատահել»), քվարցի (քվարցիտ) մանրահատիկավոր տարատեսակն է։ Իրենից ներկայացնում է տափակ կամ մանրահատիկավոր հանքատեսակ, որը բաղկացած է քվարցից և նրա մեջ ցրված փայլաթիթեղի, իսկ երբեմն էլ քլորիտի կամ հեմատիտի մանր թեփուկներից։ Ավենտուրինը պատկանում է փոխակերպված հանքային ապարների թվին, որոնք առաջացել են ավազակավային նստվածքների, ավելի հաճախ ավազաքարերի, քվարցիտի և բյուրեղային թերթաքարերի խտացման և վերաբյուրեղացման ժամանակ։

Ավենտուրինն արտադրվում է Ավստրալիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Իսպանիայում, Նորվեգիայում, Չիլիում և Միացյալ Նահանգներում։ Ամերիկյան ավենտուրինն անվանում էին «կոլորադյան ոսկե քար»։ Հնդկաստանում հանդիպում է կանաչ ավենտուրինը։ Այս քարը վաղուց ի վեր արդյունահանել են Չինաստանում, որտեղ կանաչ ավենտուրինը համարվում էր սուրբ քար, շատ ճանաչված էր և կոչվում էր «կայսերական քար»։ Հին Չինաստանում կայսրության պետական կնիքը պատրաստված էր կանաչ ավենտուրինից։ 1810-ից սկսած ավենտուրինը արդյունահանվել է Հարավային Ուրալում (Տագանայի լեռնաշղթա, Չելյաբինսկի Զլատոուս շրջանում)։ 19-րդ դարի վերջում այս քարի հանքարդյունաբերությունը դադարեցվել է և վերականգնվել է միայն մեր ժամանակներում, փոքր ծավալներով։

Սոդալիտ

 

Սոդալիտ, ալյումասիլիկատների խմբի միներալ։ Քիմիական բանաձևը Na8(AlSiO4)6Cl2։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է հատիկային ագրեգատներ։ Անգույն է, ունի տարբեր երանգներ, հաճախ՝ կապույտ։ Հանդիպում է Կոլայի թերակղզում, Ուրալում, Ուկրաինայում։ Գույնը՝ կապույտ, երկնագույն, դեղին, կանաչավուն, սպիտակ կամ մոխրագույն։ Մի քանի միներալներ (սոդալիտ, նոզեան, հայուին) ապար կազմող միներալներ են նեֆելինային սիենիտներում, ֆոնոլիտներում են։ Հայուինը հանդիպում է Մերձբայկալում և Վեզուվի շրջակայքում։ Սոդալիտի և լազուրիտի կապույտ տարբերակները թանկարժեք քարեր են։ Սինթետիկ միներալներն օգտագործվում են ռադիոէլեկտրոնիկայում և հեռուստատեսության մեջ։

Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ

Սևանա լիճ

Չունենալով մուտք դեպի ծով, Հայաստանն այնուամենայնիվ ունի իր  կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը: Սևանը հայ ժողովրդի պարծանքն է և հպարտությունը: Լճի մակերեսը 1,242 կմ2 է, ջրի ծավալը՝ 32,8 մլրդ. մ3:  Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր ամենամեծ լճերից մեկը:

Սևանա լճի գույներն ու երանգները փոխվում են ջինջ երկնագույնից մուգ կապույտ և այլ հազարավոր երանգների՝ կախված եղանակից և լճի ներքին անհայտ գործընթացներից:  Լիճն ապահովում է ձկան մեծ պոպուլյացիա, այդ թվում նաև լճի վտանգված էնդեմիկ` Սևանի իշխան ձկնատեսակի պոպուլյացիա:

Ձկնատեսակն անվանել են «իշխան» ձկան գլխի՝ պսակ հիշեցնող կետերի պատճառով: Լճում շատ է նաև խեցգետինը և սիգ ձկնատեսակը (սպիտակ ձուկ):

Լիճը և հարակից լեռնային շրջակայքն առաջարկում են ակտիվ և պասիվ ժամանցի բազում հնարավորություններ: Լճի ափին կազմակերպվում են պառապլանով թռիչքներ, դայվինգ և վինդսյորֆինգ, ինչպես նաև ճամբարային հանգիստ: Այնպես որ, կարող եք ընտրել ըստ ձեր նախասիրությունների: 

Իհարկե, նկատի ունելալով ստորջրյա կյանքի բազմազանությունն և գունագեղ ջրավազանները, դժվար է համեմատել դայվինգը լճում և ծովում կամ օվկիանոսում: Սակայն սուզվելու կրքոտ սիրահարները, բաց չեն թողնում այս յուրահատուկ լեռնային լճի ստորջրյա գաղտնիքներն ուսումնասիրելու առիթը: 

Սևանավանք

Սևանավանքի միջնադարյան վանքը, որը հանդիսանում է Հայաստանում ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Սևանա լճի թերակղզում: Սևանավանքը կարևոր դեր է ունեցել հայոց պատմության մեջ՝ հատկապես մարտերի ժամանակ: Վանքի գտնվելու վայրը և այն փաստը, որ այն ամբողջովին շրջապատված էր ջրով, դարձնում էր վանքը անառիկ ռազմավարական ապաստարան: 924-925 թվականներին հայոց արքա Աշոտ Երկրորդը (Աշոտ Երկաթ) Սևանի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում արաբական զորքի դեմ՝ վերականգնելով Բագրատունյաց թագավորության սահմանները։

Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին, որոնք հանդիսանում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության վառ կոթողներ: Ըստ եկեղեցիներից մեկում հայտնաբերված արձանագրության՝ այն կառուցվել է հայ արքայադուստր Մարիամի՝ Բագրատունիների տոհմի հիմնադիր Աշոտ I թագավորի դստեր կողմից:

Հայրավանք

Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ: Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի ավերակներ։ Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։

Կոթավանք

Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը: