Սպասում

Առաջադրանքներ

1.Պատմվածքը բաժանիր  մասերի և վերնագրիր դրանք.

2.Ըստ պատմվածքի բնութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը .

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին․

3. Ալեքսանդր Մանթաշյանց հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թ Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Ալեք Թագավորի Մանուկյան, հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող։ ՀՀ ազգային հերոս (1994թ)։

Աբել Քահանա, հայ բարերար, վարդապետ։ Ծնվել և գործել է Գողթնի Ոբևան գյուղում, եղել է գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդը։ Աբել քահանայի ֆինանսական օգնությամբ ցղնեցի Ստեփանոս աբեղա գրիչը  1448 թվականին գրչագրել է մի Ավետարան, որն այժմ պահվում է Նոր Ջուղայի,Սուրբ Ամենափրկիչ  վանքում:

Հրայր Ստեփանի Հովնանյան, հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար։ 1951-ին գաղթել է ԱՄՆ, բնակվում է Նյու Ջերսիյում։ Ավարտել է Վիլլանովայի համալսարանը (1956)։ Նույն համալսարանի առևտրական գիտությունների պատվավոր դոկտոր (1985)։

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտ Բաբայանի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

Մարգարիտ Բաբայանը ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում։ Հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։ 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։ 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում։ 1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան։ 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին։ Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր։ 1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։ Կոմիտասը մտերիմ է եղել Մարգարիտի հետ և սովորություն է ունեցել հումորային նամակներ գրել։

«Խոնարհ աղջիկը» վերլուծություն․

Այս ստեղծագործությունը հիշողությունների և անմոռաց սիրո մասին էր։ Յուրաքանչյուր մարդ, երբ սիրահարվում է սիրած էակին տեսնելու, ավելի լավ ճանաչելու համար առիթ է ստեղծում, ինչպես անում էր նաև այս ստեղծագործության գլխավոր հերոսը։ Տասներկու տարի էր անցել, բայց հերոսը հիշում էր սիրած աղջկա՝ Խոնարհի հայացքը։ Իմ կածիքով նրանց սերը փոխադարձ էր, սակայն աղջիկը դա ակնհայտ ցույց չէր տալիս, խուսափում էր հայացքներից, հանդիպումներից։ Սա սովորական երևույթ է, երբ աղջիկը սիրահարվում է ամեն կերպ փորձում է սիրո ոչ մի նշան չցուցաբերել։ Վերադառնանք այն հատվածին, երբ Խոնարհի հայրը հրավիրեց հերոսին ճաշի, իմ կարծիքով ճիշտ կլիներ, որ տղան չմերժեր, որովհետև միգուցե տղայի ճակատագիրը հենց այնտեղ էր, կարող էր և ամեն ինչ այլ կերպ դասավորվել։

Հիշողությունը անմոռանալի բան է, որից չես կարող ազատվել։ Օրինակի համար, երբ անցնում ես ծանոթ վայրերով, կարծես վերապրում ես այն ամենը, ինչը մնացել է անցյալում, ետևում։ Այդ նույն անցյալի տպավորությունները, զգացողությունները պատում են քեզ, կտրվում ես իրականությունից, սակայն մի փոքր թախիծ ես զգում սրտի խորքում, չես ուզում ընդունել, որ այդ ամենը չես կարող ետ բերել։

Հետազոտական նախագիծ — Աշխարհի ամենատարօրինակ բուհերը

1. Գորկու անվան գրական ինստիտուտն աշխարհում միակ բուհն է, որտեղ սովորեցնում են բանաստեղծություններ ու վեպեր գրել։ Ինստիտուտում կան պոեզիայի եւ արձակի բաժիններ, ավարտողները ստանում են գրական աշխատակցի մասնագիտություն։

2.  Ճապոնիայի կիբերհամալսարան (Japan Cyber University) ընդունվում եւ սովորում են միայն համացանցային օնլայն ռեժիմով։ Բուհն ունի 2 ֆակուլտետ՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» եւ «Համաշխարհային ժառանգություն»։ Վերջինում ուսումնասիրում են համաշխարհային արժեքների պահպանման հետ կապված հարցեր։ Քառամյա ուսուցումն ավարտողները ստանում են բակալավրի վկայական։

3. Մոգերի եւ հեքիմների գործունեության ուսումնասիրության Նովոսիբիրսկի ինստիտուտ կարող են ընդունվել միայն անսովոր ունակություններ ունեցողները։ Բուհում դասավանդվում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են «Մոգության հիմունքներ», «Էքստրասենսորիկա», «Վուդուի ծեսերը» եւ այլն։

4. Սանտյագոյի չիլիական համալսարան (Universidad de Santiago deChile)։ 2005-ին բացված այս բուհը միակն է աշխարհում, որտեղ պատրաստում են Չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասնագետներ։

5.  Նարոպայի համալսարանը (Naropa University) ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գտնվող մասնավոր կրթական հաստատություն է, որը հիմնադրվել է 1974 թվականին՝ մեդիտացիայի բուդդայական վարպետ Չոգյամ Տրունգպա Ռինպոչեի կողմից։ Համալսարանում ոչ ավանդակա դասախոսություններն ուղեկցվում են հոգեւոր վարժություններով եւ մեդիտացիայով։

6. Սենթ Ջոնսի կաթոլիկական քոլեջը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1696 թվականին։ Ուսանողներն իրենք են ընտրում, թե ինչ ընթերցեն, իսկ ուսուցիչների եւ դասընկերների հետ զրույցներ են անցկացնում արեւմտյան փիլիսոփայության, գիտության, պատմության, կրոնի եւ այլ թեմաներով։

Աշխարհի ամենատարօրինակ բուհերը (usanogh.am)

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

saroyan6

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:

Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
-Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
-Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
-Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
-Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
-Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
— Ոչ, ես առա:
— Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
-Տասը դոլար:
-Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
-Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
-Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
-Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
-Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
-Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել:
-Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
-Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
-Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
-Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
-Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
-Դիր,- ասաց:
Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
-Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հետազոտական նախագիծ — Ծիծեռնակաբերդ

A. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տա...
Ծիծեռնակաբերդը բրոնզեդարյան հնավայր է Երևանում, Հրազդան գետի աջ ափին: Ըստ ավանդության՝ այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծիծեռնակաբերդ անունը)։

Խորհրդային իշխանության օրոք՝ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը: 1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում: Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ: Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին: Այն կառուցվել է քանդակագործ Վան Խաչատրյանի, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և
Սաշուր Քալաշյանի ներկայացրած նախագծով:

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 12 սյուների խորհուրդը և  պատմական արժեքը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից։ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ մարդիկ կան, որ ասում են՝ այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները, իրականում նրանք փորձել ենք մի քանի տարբերակ՝ չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով։ Ամեն տարի ապրիլի 24-ից հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010 այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից այնուհետև պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։ Այս արարողությունը իր մեջ է միավորում երկու գաղափար՝ ծաղիկների վերածումը լուռ վկաների և շրջակա միջավայրի պահպանման գաղափարը։ Ավանդաբար, արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ 2015 թվականին արարողությունը ընդգրկում էր երկու օր՝ ապրիլի 27ը և ապրիլի 28ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մեծ քանակությամբ ծաղիկների պատճառով։ 1970-ականներին լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը, հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը ցանկացել է այնպես լուսանկարել, որ հուշարձանի սյուներից լույս թափանցի դուրս, որի համար նա օգտագործել է որսորդական լուցկի։

Հղումներ՝

Երբ և ինչպես է կառուցվել Ծիծեռնակաբերդը — Հայաստանի Հանրային Ռադիո (armradio.am),

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 12 սյուների խորհուրդը և պատմական արժեքը — Shabat.am

Դանիել Վարուժան

Վարուժան.

Կենսագրություն․ Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։ Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝ Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։ Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։ Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։ 1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

Տափան

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Թաղե ցաներն հողին մեջ.
Ցորենն` ոսկի, սերմն հակինթ է`
Երբ միանա հողին գեջ:

Տափա՜ն, թևերըդ տարածե,
Գրկե արտերը հուռթի.
Հերկն աննըվաճ ալիք մըն է`
Զոր կ՚անդորրես դուն հեշտին:

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Փակե բերանն ակոսին`
Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.
Թող սարյակներ չը տանին:

Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,
Հըղկեց անդերը անհուն…
Այժմ հողին տակ կ՚ուռին հունտեր`
Ինչպես ծիծերն ուլերուն:

Համո Սահյան, — Կածանն ինձ տաներ

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։

Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,

Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:

Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։

Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

Պատմվածքների վերլուծություն

Այս վերջերս մենք ծանոթացանք երեք արևմտահայերեն պատմվածքների․ «Աստղական սայլը«, «Մեր կարմիր եզը» և «Կաթիդ փարան չմոռանաս, մամա«։ Առաջին պատմվածքը ագահ ձկնորսի մասին է, որը իր մոտ աստղեր ուներ, մարդկանց գումարի դիմաց վաճառում էր դրանք, սակայն աշուղին աստղ չտվեց, որը պատրաստ էր կյանքն էլ տալ, աստղեր ստանալու համար։ Պատմվածքի հիմնական իմաստը այն է, որ մարդիկ առաջնորդվում են գումարով, անխիղճ են, չեն սիրում լավություն անել ուրիշներին, սակայն կյանքը բումերանգ է և վատություն անողը անպատասխան չի մնա։ «Կաթիդ փարան չմոռանաս, մամա»-ն գրեքե նույն իմաստն ունի ինչ «Աստղական սայլը», քանի որ երկու պատմվածքները անխղճության և գումարի կարևորության մասին են։ Ինչքան էլ գումար սիրես, ծնողների մասին պետք չի մոռանալ, հատկապես մորը, որը կյանք է տվել այն տհաճ ու զզվելի մարդուն, ով առանց գումար մորը ոչինչ չվաճառեց։ Կարելի է ասել այս պատմվածքները նման են այսօրվա հասարակության մեծամասնությանը, իհարկե գումարն էլ ունի իր լավ կողմերը, ուղղակի կան մարդիկ որոնք շատ գումարից ագահանում ու գոռոզանում են, գումարն է իրենց կառավարում։ «Մեր կարմիր եզը» այդքան էլ չի տպավորվել մեջս, այդ իսկ պատճառով չեմ կարող վերլուծել։

Իմ Չարենցը

Մարտ ամսին մենք ընթերցեցինք Եղիշե Չարենցի մի շարք բանաստեղծություններ․ «Ուզում եմ«, «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով», «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս«։ Իհարկե ամեն մեկը ուներ իր գեղեցկությունը, ուներ իր խոր իմաստը, որը ոչ բոլորն են ընդունակ ընկալելու, սակայն ամենաշատը ինձ դուր եկավ «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս», քանի որ այն քեզ սովորեցնում է սիրել կյանքը, աշխարհը, ամեն ինչ չբարդացնել, սովորեցնում է թախիծը ուրախության վերածել, ելք գտնել, որպեսզի չընկճվես։ Կոպիտ ասած պետք է ոչ մի բանից կարողանաս որևէ բան հնարել, քեզ լավ զգալու համար։ Բանաստեղծությունը փոխում է ընթերցողի աշխարհահայացը, բայց իհարկե ոչ բոլորինը, բնական է, որ ուղղակի ընթերցես ոչինչ չես հասկանա, պետք է խորանաս բանաստեղծության մեջ, իմաստը փնտրես, հասկանաս, թե ինչ էր դրանով բանաստեղծը ցանկանում հասկացնել, բացատրել և սովորեցնել։

Եղիշե Չարենցի բանաստեղծություններ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս  Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի․ Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…