Ապրիլ ամսվա նախագիծ

Նախագիծ՝ Ուսումնասիրելով համացանցը հայտնաբերել որևիցե գիտական գյուտ, որը թույլ է տվել ապահովել բնության պահպանությունը կամ մաքրել է շրջակա միջավայրը։

Գյուտը անհրաժեշտ է ներկայացնել մեկ էջանոց հոդվածի տեսքով և հնարավորության դեպքում ներկայացնել տեսանյութ կամ լուսանկարներ։

Աղբի տեսակավորման վերաբերյալ նախագիծ

Նախագիծ՝ Իմ համայնքի աղբահանության ուսումնասիրությունը․

Նպատակը՝ տեղյակ լինել իմ բնակավայրի աղբի հետ կապված աշխատանքների մասին․

Ընթացքը՝

1․ Քարտեզագրել իմ համայնքի աղբի տեսակավորման ամանների տեղերը։ — Արաբկիր վարչական շրջան

Փողոց՝ Հակոբ Հակոբյան 11

2. Տեղեկանալ ձեր շենքի կամ տան համայնատիրությունը արդյո՞ք կատարում է աշխատանքներ աղբի տեսակավորման ուղղությամբ։ — Շենքը անշուշտ կատարում է աշխատանքներ։ Շենքի և հարևան շենքերի բնակիչները շատ ճիշտ են օգտագործում, պլաստիկ շշերը կապույտ աղբարկղի մեջ են գցում, դեղինի մեջ էլ թղթից թափոնները։ Ես ինքս տեսել եմ, թե ինչ լավ են հետևում բնակիչները կարգ ու կանոնին։ Իհարկե կանաչ, հասարակ աղբարկղներն էլ իրենց դերը ունեն, քանի որ կան մարդիկ, որոնք նախընտրում են միանգամից, առանց տեսակավորելու ամբողջ աղբը գցել, նրանց էլ է կարելի հասկանալ, գուցե ոմանք ժամանակ կամ ուղղակի ցանկություն չունեն և այլն։ Կանաչ աղբարկղները նույնպես պետքական են։ Սակայն կան մարդիկ, որոնք իրենց աղբը դնում են աղբամանի կողքին, աղբարկղում տեղ չլինելու պատճառով, որովհետև նկատել եմ, որ աղբը հավաքող մեքենաները ուշ-ուշ են գալիս, ինչն էլ խնդիր է առաջացնում և տեղական շները ամբողջ տարածքով տարածում են աղբը։

3. Մտքեր առաջարկել սեփական բակի մաքրության համար։

Մեր շենքի բակում կան մարդիկ, որոնք հետևում են բակի մաքրությանը, նրանց այդքան էլ հաճախ չեմ տեսնում, սակայն իրենք էլ իրենց հերթին մաքրում և ապահովում են բակի մաքրությունը, ես մտքեր չունեմ բակի մաքրության համար, քանի որ մեր բակը գտնվում է համեմատաբար լավ վիճակում։

ՀՀ բուժիչ խոտաբույսերը

Նախագիծ՝ ՀՀ բուժիչ խոտաբույսերը։ Ազգային խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը։

Նպատակը՝

Համացանցի միջոցով և ընտանիքի անդամների հետ զրուցելու ընթացքում ուսումնասիրել մեր հայրենիքի տարածքում աճող խոտաբույսերը և բուժիչ հատկություններ ունեցող այլ խոտաբույսերը։

Ընթացքը՝

1. Համացանցից գտնել ՀՀ տարածքում աճող, 10 խոտաբույս։

2. Լուսանկարով տեղադրել այն բլոգի մեջ և նշել անվանումը, բուժիչ հատկությունները և խոհանոցում օգտագործվելու փաստը, արդյո՞ք դա խոհանոցում օգտագործվում է։

3. Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել, թե ինչ խոտ է օգտագործվում ձեր շրջանին բնորոշ խոհանոցում։

4․ Գրել այդ ուտեստի բաղադրատոմսը, նշել այդ կանաչիի բարբառային անվանումը:

1. Սովորական տատրակ`

Աճում է Սևանի ավազանի, Տավուշի, Վայքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում՝ գետափերին, խոնավ ձորերում, կավահողերում: Տերևների և ծաղիկների թուրմն ունի խորխաբեր ու քրտնաբեր հատկություններ և օգտագործվում է հազի, բրոնխային հեղձուկի, թոքաբորբի և այլ հիվանդությունների ժամանակ:

2. Կապույտ տերեփուկ՝

Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:

3. Դառը օշինդր՝

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է
կանոնավոր: Գոյություն ունի օշինդրի 200 տեսակ, Կովկասում աճում են 28-ը, իսկ
Հայաստանում15-ը, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն: Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում: Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500մ բարձրության
վրա:

4. Անանուխ (դաղձ)՝

Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Բաղադրատոմս․

Դաղձի կանաչ տերևները շատ օգտակար են այրվածքների և վերքերի համար, այն կարելի է դնել գրծվածքե կտորի մեջ և կապել վնասված մակերեսի վրա:

5. Առյուծագի՝

Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

6. Մեծ եզան լեզու՝

Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ:

Բաղադրատոմս

Եզան լեզուն օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավելու համար:

  • ·  1 ճ.գ. թարմ կամ չորացրած եզան լեզու,
  • ·  1 բաժակ եռման ջուր,
  • ·  1 թ.գ. մեղր։

6. Դեղատու խատուտիկ՝

Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:

7. Մանանեխ՝

Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում են մանանեխի փոշի ու եթերայուղ ստանալու համար: Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում վերին շնչուղիների հիվանդությունների ու մրսածության ժամանակ:

8. Սրոհունդ (արևքուրիկ)`

Աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային, ինչպես նաև հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններ: Տերևներից և ցողունից ստանում են իմանին և նովոիմանին պատրաստուկները, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների, կրծքագեղձի բորբոքումների բուժման համար:

9. Օճառախոտ դեղատու`

Աճում է Արարատի, Տավուշի, Գուգարքի, Սյունիքի մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնող, ցավերը հանգստացնող ազդեցությամբ և օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի և ըմպանի ախտահարումների ժամանակ:

10. Դեղատու տուղտ՝

Занимательная этимология

Աճում է գետափերին, ձորեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում: Տարածված է նաև հայկական տուղտը, որը հանդիպում է Արմավիրի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Չորացրած արմատներից ստացվող փոշին և թուրմն ունեն խորխաբեր ու հակաբորբոքային հատկություններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղիների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Դիմակներ տնային պայմաններում

Դիմակ 1.

1. Ամանի մեջ լցնում ենք երկու ճաշի գդալ ալյուր, այնուհետև լցնում ենք այնքան քանակությամբ ջուր, որպեսզի ստացվի խիտ զանգված, լավ հարում ենք և դիմակը պատրաստ է։ Քսում ենք երեսին, 15 րոպե մնում է, չորանում է և ջրով լվանում ենք։ Այս դիմակը նախատեսված է սև կետերը մաքրելու և վերացնելու համար։

Դիմակ 2.

2. Ամանի մեջ լցնում ենք սուրճի մեկ բաժակ բրինձ, հետո ջուր որպեսզի ծածկի նրան, փակում ենք կափարիչով, կարելի է դնել սառնարան և թողել այնքան, մինչև ջուրը ներծծվի բրնձի մեջ, այնուհետև հանել սառնարանից, մնացած ջուրը թափել, տրորել բրինձը և քսել երեսին, թողնել 15 րոպե, հետո ջրով լվանալ։ Հարթեցնում և թարմեցնում է մաշկը։

Էկոլոգիապես մաքուր, բնական կոսմետիկ միջոցներ

Հանձնարարարություն

Զրուցել ընտանիքի անդամների հետ, բացահայտել, թե ինչ բնական դիմակները մեր տանը օգտագործվում

Դիմակ 1. սև կետերի համար.

Մեկ ճաշի գդալ թթվասեր, մեկ թեյի գդալ սոդա, մեկ թեյի գդալ աղ, լցնել փոքրիկ ամանի մեջ խառնել մինչև աղը և սոդան չձուլվեն, դնել գազի վրա

Դիմակ 2. կնճիռների համար.

Մեկ հատ խնձոր քերել, մեկ հատ ձվի դեղնուց, հարել իրար հետ, հարելուց հետո նախօրոք պատրաստված սրբիչի վրա պարկեցնել մայրիկին, խառնուրդը դնել դեմքի վրա պահել 40 րոպե:

Տանը բացահայտել դիմակի որևէ բաղադրատոմս, փորձել այն պատրաստել։ Հասկանալ ինչ նպատակով է դիմակը օգտագործվում։

Տանը պատրաստվող կոսմետիկ միջոցներ․ Ինչպես ինքնուրույն պատրաստել օծանելիք

Սկզբում հարկավոր է քիչ քանակությամբ պատրաստել՝ օգտագործելով ընդամենը մի քանի կաթիլ եթերային յուղեր։ Այնուհետեւ եթե օծանելիքն իսկապես հաճելի լինի, կարելի է ավելի մեծ քանակությամբ պատրաստել։ Օծանելիք պատրաստելու համար անհրաժեշտ է ընտրել բույրի երեք նոտաները՝ վերին, միջին, ստորին. առաջինի դեպքում հարկավոր է ընտրել ավելի ցնդող եթերային յուղեր, իսկ վերջին երկուսի պարագայում՝ ավելի քիչ։ Պետք է հաշվի առնել նոտաների համամասնությունը։ Եվ նման համամասնությամբ յուղերը խառնելուց հետո ստացված զանգվածը պետք է լցնել օծանելիքի հիմքի վրա։ Օծանելիքի հիմք կարող է լինել թորած ջրի մեջ տարրալուծված սպիրտը կամ օղին, բույր չունեցող յուղը․ օրինակ ձիթապտղի յուղը։

Թունավոր կոսմետիկ միջոց․

Բաղադրություն

1. Արգինին-ամինաթթու, որը մեծացնում է անձեռնմխելիությունը և անհրաժեշտ բաղադրիչ է սինթեզի համար:

2. Գլիցերին-ունի հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն:

3. Լուծվող կոլագեն-պահպանում է ջրային հավասարակշռությունը:

4. Ավոկադոյի յուղ-դանդաղեցնում է ծերացումը, կանխում է կնճիռների առաջացումը, սնուցում, վերականգնում է իմունային և պաշտպանիչ պատնեշը:

5. Կակաոյի յուղ-ունի տոնիկ և բուժիչ ազդեցություն, պաշտպանում է օդափոխությունից:

6.Կարագի յուղ և կոկոսի յուղ-արևապաշտպան զտիչներ:

7. Դեղձի սերմերի յուղ-թարմություն է հաղորդում մաշկին:

8. Նուշի յուղ-կարգավորում է լիպիդային, ջրային և թթվային ալկալային հավասարակշռությունը:

9. Էլաստին-ծառայում է որպես էլաստինային մանրաթելերի հավաքման նյութ:

10. Կաթի սպիտակուցներ-դանդացեցնում են ծերացման գործընթացը, մեղմացնում են:

Էկոլոգիական նշաններ

1) Էկոլոգիական նշան «Կանաչ կետ»

Այս տեսակի «կանաչ կետ» էկոլոգիական նշանը» նշանակում է, որ ապրանքը կամ դրա փաթեթավորումը պատրաստված են վերամշակված նյութից կամ հարմար են վերամշակման համար: Ցավոք, Ռուսաստանում այս նշանի օգնությամբ մակնշումը անվերահսկելի է, ուստի, ինչպես «կանաչ կետը», շատ դեպքերում իմաստ չունի:

2) Էկոլոգիական նշան «Վերամշակման»

Պոլիմերային նյութերից փաթեթավորման կամ ապրանքի վրա դրվում է նշան, որը տեղեկացնում է, որ փաթեթավորումը կամ ապրանքը հարմար են երկրորդային վերամշակման համար: Ընդ որում, նշանն ինքը կամ նրա կողքին դնում են կամ 1 -7 թվերը, կամ նամակներն այն նյութի կոդն են, որից արտադրված է ապրանքը կամ դրա փաթեթավորումը ։ Պլաստիկ ամանի վրա դնում են նշան, որը տեղեկացնում է սննդամթերքի հետ շփման համար պլաստմասե արտադրատեսակի պիտանիության մասին։

3) Էկոլոգիական նշան «Կապույտ հրեշտակ»

Ռուսաստանում «երկնագույն հրեշտակ» գերմանական բնապահպանական սերտիֆիկացման նշանը կարելի է գտնել կենցաղային եւ գրասենյակային տեխնիկայի, աուդիո եւ վիդեո էլեկտրոնիկայի, հարդարման նյութերի, վերանորոգման նյութերի, լուսավորման սարքավորումների, կահույքի եւ հագուստի իրերի վրա:

4) Էկոլոգիական նշան «Նետել աղբարկղը»

Եթե ապրանքը կամ փաթեթավորումն օգտահանվում է որոշակի կանոններով, ապա դրվում է Այդ մասին սպառողներին (հիմնականում մարտկոցներին եւ մարտկոցներին) իրազեկող նշան: Այդպիսի մակնշում ունեցող ապրանքը պետք է հանձնվի հատուկ կետ։ Եվրոպայում նման կետերը մեծ քանակությամբ են, քանի որ կան հատուկ գործարաններ, վերամշակման մարտկոցներ եւ մարտկոցներ: Ռուսաստանում նման գործարաններ չկան, համապատասխանաբար, մարտկոցների ընդունման կետեր գտնելը գրեթե անհնար է։

5) Էկոլոգիական նշան «Գավաթ և պատառաքաղ»

Ժամանակակից փաթեթավորման վրա Հաճախ նշվում է նշան, որը կոչ է անում չաղտոտել բնությունը: Ընդ որում, տարբեր երկրներում Այս նշանի մոտ կարող են տարբեր գրառումներ լինել ՝ «Խնամեք հավաքարարների աշխատանքը» մինչեւ «աղբարկղ նետելը», բայց այդ մակագրությունների իմաստը նույնն է։