Իմ մասին

Բարև, ես Լիան եմ, 14 տարեկան, ես կցանկանայի մի փոքր պատմել իմ հետաքրքրությունների և այդ թվում ի մասին։ Ես մանկուց շատ եմ սիրել զարդեր (վզնոցներ, մատանիներ) և մինչև հիմա ունեմ թուլություն դրանց հանդեպ։ Շատ եմ սիրում երաժշտություն լսել, զբոսնել։ Ես բնավորությամբ հանգիստ և զուսպ եմ, բայց ինձ հարազատ շրջապատում շատ աշխույժ եմ։ Այդքան էլ չեմ սիրում ուշադրության կենրոնում լինել։ Ահավոր շատ եմ սիրում օտար լեզուներ և հիմնականում սիրում եմ դիմացինի հետ խոսել և շփվել ռուսերենով։ Սիրում եմ նոր ծանոթություններ, սկզբում կաշկանդված եմ, սակայն ժամանակի ընթացքում բացվում եմ։Կցանկանայի մեկնել այլ երկրներ (հիմնականում ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա։) Հուսով եմ այս ամենը կարդալուց հետո մի փոքր կճանաչեք ինձ։