Կենսաբանության շուրջտարյա ամփոփում

Կենսաբանությունը,որպես գիտություն — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Փետրվար ամսվա ամփոփում — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Կրկնակի բեղմնավորում, Վիրուսներ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Դեկտեմբեր ամսվա ամփոփում — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Դեկտեմբերի 6-12 — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Նոյեմբեր ամսվա ամփոփում․ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Վիրուսներ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Վագրերը սահմանին․ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Տրանսկրիպցիա և Տրանսլյացիա. — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Նուկլեինաթթուներ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Բջջի հիմնական օրգանոիդները — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Բույսերի և կենդանիների սելեկցիա — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Սպիտակ արագիլներ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Ապրիլ ամսվա ամփոփում — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Գենային մուտացիա — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Մուտացիաներ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Կենսոլորտ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Կենսոլորտ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Գոյության կռիվ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Գոյության կռիվ, բնական ընտրություն — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Դարվինի էվոլյուցիոն տեսությունը — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Հասկացություն կենսաբանական արտադրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք, Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Սիմբիոզ, երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։

Հասկացություն կենսաբանական արտադրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք, Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը

Կենսաբանական էկոհամակարգը տարբեր տեսակների առանձյակների մի խումբ է, որոնք ապրում են մի որոշակի տարածքում և համագործակցում են իրար հետ, օրինակ՝ խոնավ արևադարձային անտառները, անապատները, կորալյան գաղութները, բարձրախոտային դաշտավայրերը և այլն։ Կենսաբանական էկոհամակարգը իր բնակության վայրի հետ միասին կոչվում է էկոհամակարգ։ Վերհողային էկոհամակարգերում ջուրը գոլորշանում է Երկրի հողային մակերեսներից և ջրի մակերեսից, որպեսզի նորից թափվի անձրևի և ձյան տեսքով, և ապահովի ջրային և ստորջրյա պաշարները։

Ответить.
Ֆոտոսինթեզի ժամանակ ֆոտոսինթեզող օրգանիզմները կլանում են CO2 և արտադրում են թթվածին, իսկ կենդանիները և սնկերը կլանում են O2 և արտազատում են CO2։ Սննդի հանքային տարրերը, օրինակ՝ ազոտը և ֆոսֆորը, կատարում են շրջանառություն էկոհամակարգի կենդանի և ոչ կենդանի բաղադրիչների միջև։ Շրջակա միջավայրի ֆիզիկական պայմանները, հատկապես կլոր տարվա ջերմաստիճանը, ազդում են էկոհամակարգի կառուցվածքի և բնույթի վրա և որոշում են տարածքի վերածումը անտառի թե՛ անապատի, կամ էլ ճահիճի ու արահետի։ Կենսաբանական էկոհամակարգը նույնպես կարող է ազդել միջավայրի ֆիզիկական պայմանների վրա։ Վերհողային էկոհամակարգերում, օրինակ, քամու արագությունը, խոնավությունը, ջերմաստիճանը կամ էլ այլ հիմնական պայմանները կարող են կախված լինել այնտեղ ապրող բույսերից և կենդանիներից։

Բույսերի և կենդանիների սելեկցիա

Բույսերի և կենդանիների սելեկցիա — Google Презентации

Սելեկցիա կամ ընտրասերում, գիտությունը, զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Կենդանի օրգանիզմները հարմարվել և հաջողությամբ գրավել են երկրագնդի բնակելի բ...

Սելեկցիայի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է կարգաբանության, անատոմիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիների էկոլոգիայի, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բուսաբուծության, անասնաբուծության (զոոտեխնիկա), ֆիտոպաթոլոգիայի, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։ Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ 

Սպիտակ արագիլներ

Սպիտակ արագիլ.
Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Կենսակերպ․ Հայաստանում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում։ Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր, ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Բնադրում․ Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։

Ապրիլ ամսվա ամփոփում

1. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները․

1. Pasific Ocean
Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ, որոնք շոշափում են ապագա և ներկա սերունդների կենսական շահերը։ Մարդկանց համար հրատապ համամոլորակային հիմնախնդիրներ՝ Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիր՝ կապված նրա աղտոտման և արդյունավետության հետ, կլիմայի փոփոխության հիմնախնդիր, բնապահպանական հիմնախնդիր կապված բնական միջավայրի խախտման հետ, բնական ռեսուրսների կտրուկ սպառումը և արտադրական գործոնեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա ու մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատացումը։

2. Գաղափար կենսոլորտի մասին և կենսոլորտի բաղադրիչները․

Կենսոլորտ.
Կենսոլորտը Երկրի թաղանթ է, բնակեցված կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ։ Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել Երկրի վրա, առաջացել են միլիարդավոր տարիներ առաջ։ Սկզբում առաջացելեն պարզագույն օրգանիզմները, ապա ստորակարգ, այնուհետև բարձրակարգ և կենդանիները։ Այժմ Երկիրը բնակեցված է բազմաթիվ բույսերով և կենդանիներով։ Երկրի վրա գոյություն ունի 1,3 մլն կենդանատեսակ և 0,4 մլն բուսատեսակ։

3. Մուտացիաների դասակարգում․

Bildirimler
հիպոմորֆ (փոփոխված ալլելները գոծում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին), հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի), նեոամորֆ

4. Քրոմոսոմային և գենային մուտացիաներ․

Link.
Քրոմոսոմային մուտացիայի ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ կամ կրկնապատկում։ Գենային մուտացիայի արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը գնում է կետային մուտացիաների մասին։

5. Բույսերի և կենդանիների սելեկցիա, դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ․

Začini i lekovito bilje: Tinktura cveta smilja smilje ekstrakt biljne kapi ...
Սելեկցիա կամ ընտրասերում, գիտությունը, զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Սելեկցիայի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեն նաև սաղմնաբանությունը, փոշոտման և բեղմնավորման կենսաբանությունը։ Սելեկցիայի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է կարգաբանության, անատոմիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիների էկոլոգիայի, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բուսաբուծության, անասնաբուծության, ֆիտոպաթոլոգիայի, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։

Գենային մուտացիա — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Մուտացիաներ — Լիա Ավետիսյան (edublogs.org)

Մուտացիաներ

Как РНК взаимодействует с ДНК

Մուտացիան գենոտիպի կայուն (այսինքն՝ այնպիսին, որ կարող է ժառանգվել տվյալ բջջի կամ օրգանիզմի սերնդների կողմից) փոփոխությունն է, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում, աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։ Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են զգալի չափով ավելացնել մուտացիաների հաճախականությունները։ Դրանց շարքին են դասվում.

  • քիմիական մուտագեններ, մուտացիա առաջացնող նյութեր,
  • ֆիզիկական մուտագեններ, իոնացնող ճառագայթներ, այդ թվում՝ բնական ռադիացիոն ֆոն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, բարձր ջերմաստիճան և այլ գործոններ,
  • կենսաբանական մուտագեններ, ռետրովիրուսներ։ 

Կենսոլորտ

1․ Ներկայացնել կենսոլորտի ընդհանուր բնութագիրը ։

Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ։ Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է կենսաերկրաքիմիկոս, փիլիսոփա Վ․ Ի․Վերնադսկին։ Կնեդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա։ Առաջացել են միլիառդավոր տարիներ առաջ։ Սկզբում առաջացել են մանրէները, այնուհետև ստորակարգ բույսերը՝ բակտերիաները և ջրիմուռները, ապա բարձրակարգ բույսերը և հետագայում կենդանիները։ Ներկայումս երկրագունդը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ կենդանիներով և բույսերով։ Գիտնականները պարզել են, որ երկրի վրա գոյություն ունեն մոտ 0,4 մլն բուսատեսակ և 1,3 մլն կենդանատեսակ։ Շրջապատի և միմյանց հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ և պահպանել իրենց գոյությունը։

2․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ինչպիսի բնապահպանական հիմնախնդիրներ գիտեք ։

Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ, որոնք շոշափում են ապագա և ներկա սերունդների կենսական շահերը։ Մարդկանց համար հրատապ համամոլորակային հիմնախնդիրներ՝ Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիր՝ կապված նրա աղտոտման և արդյունավետության հետ, կլիմայի փոփոխության հիմնախնդիր, բնապահպանական հիմնախնդիր կապված բնական միջավայրի խախտման հետ, բնական ռեսուրսների կտրուկ սպառումը և արտադրական գործոնեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա ու մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատացումը։

3․ Բերել առօրյայում ձեզ հանդիպող մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ օրինականեր , տալ դրանց լուծում ։

Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը՝ Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը: Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ: Համաշխարհային օվկիանոսի աղտոտման հիմնախնդիրը լուծելու համար նախ և առաջ մարդիկ պետք է հասկանան և գիտակցեն, որ ինչպես իրենք են թթվածին ստանում ու դրա շնորհիվ ապրում, այդպես էլ օվկիանոսում կենդանիները և բույսերն են ապրում, մեր մթնոլորտը տեղից էլ մարդկանց պատճառով այդքան էլ լավը չէ, բացի դրանից աղտոտում են ուրիշ օրգանիզմներինը։ Աղբի համար նախատեսված են հատուկ աղբարկղեր և հարմարանքներ, բայց քանի որ մարդիկ փնթի են և չեն օգտագործում այդ հարմարանքները, շարունակելու են այնքան աղտոտել միջավայրը,այդ թվում Համաշխարհային օվկիանոսը, մինչև վիճակը ծայրահեղ կդառնա և կվտանգվեն մարդկանց և կենդանիների կյանքը։ Ամեն ինչ կախված է մարդանցից, ուրիշ ելք չկա։

Կենսոլորտ

Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ։ Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս, փիլիսոփա Վ․ Ի․ Վերնադսկին։ Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա։ Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում։ Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝ մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝ բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարձրակարգ բույսերը, ապա կենդանիներ:

Կենսոլորտ.

Ներկայումս երկիրը բնակեցված է մեծ քանակությամբ բազմատեսակ բույսերով և կենդանիներով։ Գիտնականները պարզել են, որ երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ։ Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ և պահպանել իրենց գոյությունը։Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս և ջերմություն: