Հաղորդակցման հմտություններ, ճամբարային նախագիծ, 09․01․2023- 27․01․2023

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելու իրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Բանավոր հաղորդակցություն

Բանավոր խոսքային հաղորդակցությունը բնութագրվում է հաղորդագրության փոխանցման համար բարձրաձայն բառերի, հնչյունների և արտահայտությունների օգտագործմամբ: Դա հաղորդակցության հիմնական ձևերից մեկն է. Բայց հակառակ մեզանից շատերի կարծիքի, փորձագետները կարծում են, որ մեր հաղորդակցության միայն 15% -ն է պատկանում այս կատեգորիային:

Օրինակ ՝ երբ մենք խոսում ենք մեկ այլ անձի հետ, մեր օգտագործած բառերը կլինեն բանավոր հաղորդակցության մի մաս: Այնուամենայնիվ, իրավիճակի մյուս բոլոր տարրերը (ինչպիսին է մեր կեցվածքը կամ ձայնի տոնը) կլինեն այլ կատեգորիաների:

Ոչ վերբալ հաղորդակցություն

Այս դասակարգման շրջանակներում կապի վերջին տեսակը այն կապն է, որը կապ ունի բոլոր այն տարրերի հետ, որոնք ուղղակիորեն կապված չեն բառերի հետ:

Երբ մենք զրույց ենք ունենում, կան շատ այլ մակարդակներ, որոնք կարող են փոխանցել գաղափարներ, մտքեր և զգացմունքներ, որոնք ոչ մի կապ չունեն բանավոր կամ գրավոր լեզվի հետ:

Այսպիսով, օրինակ, ոչ վերբալ հաղորդակցության մաս կազմող որոշ տարրեր են ձայնի տոնը, կեցվածքը, աչքի շփումը կամ մեր զրուցակցին մոտ լինելը (տարր, որը հայտնի է որպես «պրոքսեմիկա»): Հաշվարկված է, որ տեղեկատվության փոխանակման մոտավորապես 85% -ը տեղի է ունենում այս մակարդակում:

Անհատական ​​շփում

Հաղորդակցության այս տեսակը տեղի է ունենում միայն ուղարկողի և ստացողի միջև: Դրանում երկու մարդ տեղեկատվություն է փոխանակում անմիջապես նրանց միջև ՝ առանց որևէ ձևով ազդելու երրորդ կողմերի կամ հնարավոր լսարանի վրա: Դրա որոշ առանձնահատկություններից է, որ այն ուղղակի է և, ընդհանուր առմամբ, ավելի արդյունավետ, բայց նաև սովորաբար ավելի դանդաղ է:

Անհատական ​​հաղորդակցության օրինակները կարող են ներառել սցենարներ, ինչպիսիք են `երկու անձի զրույցը, մասնավոր հաղորդագրությունների փոխանակումը ծրագրի միջոցով կամ նամակի կամ էլ-նամակի միջոցով հաղորդակցությունը:

Ներանձնային հաղորդակցություն

Ներանձնային հաղորդակցությունը տարբերվում է այլ տեսակներից այն իմաստով, որ դրանում ուղարկողն ու ստացողը նույն անձն են: Դա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ անհատը խոսում է ինքն իր հետ, կամ ներքին (ներքին մտքերի և պատկերների միջոցով), բարձրաձայն կամ գրավոր (օրինակ, ամսագրի հետ):

Ներանձնային հաղորդակցությունը տեղի է ունենում անընդհատ և մեծապես ազդում է մեր վարքի վրա: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ կասկածի տակ են դնում, արդյոք այն իրոք կարող է համարվել տեղեկատվության փոխանցման ձև, քանի որ դրանում ներգրավված է միայն մեկ անձ:

Հեռախոսային կապ

Ստեղծված առաջին միջոցներից մեկը, որը թույլ էր տալիս հեռավոր կապ հաստատել, հեռախոսն էր: Չնայած այսօր այն այնքան տարածված չէ, որքան նախկինում էր, այնուամենայնիվ, այն տեղեկատվության փոխանակման ամենատարածված մեթոդներից է, ովքեր ֆիզիկապես ներկա չեն:

Հեռախոսային կապի առանձնահատկությունների շարքում մենք գտնում ենք, որ այն թույլ է տալիս մեզ գրավել ոչ վերբալ տեղեկատվության մի մասը (օրինակ ՝ ձայնի տոնը կամ շեղումները), բայց դուրս է թողնում հավասարապես կարևոր այլ տարրեր, ինչպիսիք են կեցվածքը կամ դեմքի արտահայտությունը:

Բոլոր հաղորդակցման ձևերը բոլորիս կողմից կիրառելի են, սակայն յուրաքանչյուր մարդ ունի իր մշտական և ավելի հաճախ օգտագործվող հաղորդակցման ձևը։

Իմ հաղորդակցման ձևն է ներանձնային հաղորդակցությունը։ Ես սիրում եմ ժամանակ հատկացնել իմ անձին, մտածել տարբեր թեմաների, նույնիսկ չնչին և աննկատելի իրադարձությունների շուրջ։ Ներանձնային հաղորդակցությունը ինձ թույլ է տալիս ավելի լավ որոշումներ կայացնել, օգնում է ազատվել իմ սխալներից, երբեմն բնավորության անկցանկալի գծերից։ Սակայն այս հաղորդակցության ձևը ունի իր բացասական ազդեցությունը։ Շատ մտածելուց ես նաև շատ եմ կենտրոնանում մանրուքների վրա, որոնք տանում են ժամանակ և էներգիա, ինչն էլ մի կողմից դառնում է կասկածների, անիմաստ մտորումների և անինքնավստահության պատճառ։ Քանի որ բանավոր հաղորդակցման ժամանակ ես երբեմն լարվում եմ, նախընտրում եմ գրավոր կամ վիրտուալ հաղորդակցման ձևերը։ Գրելիս ես ավելի լավ եմ կարողանում կենտրոնանալ և հանգիստ շարադրել մտքերս։

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պետք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Աղբյուր

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Հաշվետվություն

Հաղորդակցման հմտություններ առարկայից այս տարի գրել ենք ՝ ինքնակենսագրական, CV, իմացանք, թե, ինչպես պետք է գրել երաշխավորական և մոտիվացիոն նամակներ, ինչպես նաև աշխատանքի ընդունման դիմում։ Կատարեցինք նաև նախագիծ ՝ մեր մասնագիտական ոլորտի ուսումնասիրություն, որն էլ լավ հնարավորություն էր ավելի հստակ կողմնորոշվելու, թե, որ մասնագիտությունն է մեզ ավելի հոգեհարազատ, թե, որ ոլորտում ենք մենք մեզ լավ զգում, որտեղ կցանկանայինք ուսումը հետագայում շարունակել։

CV — Ինքնակենսագրական

Ինքնակենսագրական

Մոտիվացիա

Երաշխավորական նամակ

Մոտիվացիոն նամակ

Զբոսաշրջության ոլորտի ուսումնասիրություն

Աշխատանքի ընդունման դիմում

Աշխատանքի ընդունման դիմում

Արմավիրի մարզ․ գյուղ Փարաքարի բնակիչ՝ Լիա Ավետիսյանից
«One way tour» տուրիստական ընկերության տնօրեն՝ Մ․ Բարսեղյանին

Դիմում

Հարգելի՛ պարոն Մ․ Բարսեղյան, բարև Ձեզ, ես Լիա Ավետիսյանն եմ։ Ավարտել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի զբոսաշրջության բաժինը։ Տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն լեզուներին (ազատ հաղորդակցություն) և իսպաներեն։ Ունեմ կազմակերպչական մեծ ջիղ և մեծ եռանդ աշխատելու Ձեր թիմում։ Դիմում եմ Ձեզ տուր-մենեջեր հաստիքի համար։ Կազմակերպել եմ ներգնա տուրեր՝ համագործակցելով մի քանի տուրիստական ընկերությունների հետ։ Ձեր ընկերության կողմից տրվող առավելությունները ցանկություն առաջացրեցին համագործակցել Ձեզ հետ։ Կից կարող եք ծանոթանալ իմ ռեզյումեի հետ, որում մանրամասն ներկայացված է իմ գործունեության ողջ փաթեթը։ Պատրաստ եմ նաև քննարկել Ձեր առաջարկները։ Սպասում եմ Ձեր պատասխանին։ Հուսով եմ մեր համագործակցությունը շահութաբեր և պտղաբեր կլինի երկուսիս համար։

Դիմող ՝ Լիա Ավետիսյան

Հեռ․ ՝ 041-690-991

05.12.2022

Ստորագրություն ՝

Զբոսաշրջության ոլորտի ուսումնասիրություն

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալությունների էլեկտրոնային հղումներից):
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագույն):
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

1. Իմ նախընտրած մասնագիտությունն է Զբոսաշրջություն օտար լեզուների խորացված իմացությամբ։ Ընդհանուր առմամբ շատ եմ սիրում ճամփորդել, հատկապես ընտանիքիս հետ։ Սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, այդ ժամանակ ավելի ազատ ես, ինքդ քո հետ, քո մտքերով։ Չնայած նրան, որ վախենում եմ բարձրութունից, ավելի շատ սիրում եմ ճամփորդել բարձրադիր վայրերում, քանի որ սիրում եմ վախերս հաղթահարել և ադրենալին ստանալ։ Մասնագիտությունս հենց իմ ցանկությամբ եմ ընտրել, ծնողներս միայն կողմ էին, քանի որ հարգում են իմ նախասիրությունները, գիտեն ճամփորդելու և օտար լեզուների հանդեպ իմ մեծ սերը։ Լեզուներից ուսումնասիրում եմ անգլերեն, իսպաներեն, ռուսերենը չեմ դժվարանում, կարողանում եմ ազատ հաղորդակցվել։ Այս բաժնում սովորելը լավ հնարավորութուն է ավելի լավ և խորը ուսումնասիրելու օտար լեզուները, ծանոթանալու այլ ժողովուրդների կյանքին, մշակույթին, և առաջին հերթին մեր երկրի պատմությանը։ Սակայն դեռ չեմ որոշել, ինչ մասնագիտությամբ կշարունակեմ։

2. Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիայի «Հարություն» զբոսաշրջության ինստիտուտ (մասնաճյուղ)․ Այստեղ նաև առկա է ստաժավորում արտասահմանում է աշխատանքային վիզայի ստացմամբ։

Ինստիտուտի գործունեություն․ — Մասնագիտական կրթություն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ բարձրագույն կրթության հիմքի վրա։

Российско-армянский университет (Զբոսաշրջության և ծառայությունների վարչություններ)

Մշտապես գործող գիտական սեմինարներ. 

  • «Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորում» 
  • «Զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականություն»
  • «Հյուրընկալության ոլորտում ծառայությունների որակի կառավարում» 

Գիտական գործունեություն․ Ամբիոնի հիմնական գիտական ուղղությունները 

  • ներկա փուլում զբոսաշրջության ոլորտի զարգացման արդիական խնդիրները. 
  • զբոսաշրջային բիզնեսի զարգացման նորարարական ուղղություններ; 
  • ՀՀ -ում հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի վիճակն ու զարգացման հեռանկարները:

3. 1. «ԳԼՈԲՈՒՍ ՏՈՒՌՍ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2. «ՋՈԵԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3. «ԼՈԿԱ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

4. «ՍՊԻՆՆԱԿԵՐ ԳՐՈՒՊ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

5. «ԱԽԹԱՄԱՐ ՏՈՒՐ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

6. «ԱՐԵՆԻ ՏՈՒՐ»

7. «ՎԻԶԱ ԿՈՆԿՈՐԴ ԳՐՈՒՊ»

8. «ՍՊՈՒՏՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

9. «ԲԵԼԱՎԻԱՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

10. «ԱՏԼԱՆՏԻՍ ՏՈՒՐ» ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

4. Այս ոլորտի հայտնի կազմակերպություններ՝

«One Way Tour»,

«Great Tours»,

«Best Tour»,

«International Tour Company»,

«Time To Travel»,

«Exotic Tours LLC»,

«Kilikia Tour»

6. Աշխատանքի քանակից է կախված զբոսավարի աշխատավարձը, քանի որ այն օրավարձով է։ Տուր-մենեջերի նվազագույն աշխատավարձը 120.000-ն է, իսկ առավելագույնը՝ 250.000։ Իսկ զբոսավարի միջին ամսական աշխատավարձը 200.000 է։

7.

Ինչպե՞ս և ինչու՞ եք որոշել զբաղվել հենց այս մասնագիտությամբ։
Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիայի աղբյուրը:
Որքա՞ն ժամանակ եք զբաղվում այս մասնագիտությամբ:
Ի՞նչ ձեռքբերումների եք հասել այս ոլորտում:
Ի՞նչ կցանկանաք փոխել Ձեր մասնագիտության մեջ:
Ձեր կարծիքով Հայաստանում տուրիզմի ո՞ր ճյուղն է առավել զարգացած:
Ի՞նչ խորհուրդ կտայիք այս ոլորտի սկսնակ մասնագետին:

8. Աղբյուրներ՝

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զբոսաշրջություն և հյուրանոցային բիզնես արտասահմանում. Հյուրանոցային և ռեստորանային բիզնես. ինչ վերցնել և ուսումնական հաստատությունների ցանկ

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

https://www.facebook.com/positivedaytour/posts/1438277099907533/

Եզրակացություն

Այս նախագիծը լավ հնարավորություն է ավելի հստակ կողմնորոշվելու, թե, որ մասնագիտությունն է մեզ ավելի հոգեհարազատ, թե, որ ոլորտում ենք մենք մեզ լավ զգում, որտեղ կցանկանայինք ուսումը հետագայում շարունակել։ Նախագիծը հնարավորություն է տալիս մեր նախընտրած մասնագիտությանը ավելի մոտենալ, ավելի լավ ճանաչել, ուսումնասիրել և ավելի հստակ որոշում կայացնել։ Ես դեռ չեմ կողմնորոշվել, թե, որ ուղղությամբ, որ ոլորտով կցանկանայի շարունակել։ Սակայն որոշ չափով ուսումնասիրեցի Զբոսաշրջության ոլորտը, նախագիծ կատարելիս, ծանոթացա Զբոսաշրջության հայտնի կազմակերպություններին և ծառայություններին։ Ինձ դեռ ժամանակ է պետք որոշում կայացնելու, որովհետև դեռ չեմ գտել այնպիսի մասնագիտություն, որը ինձ հոգեհարազատ է։ Սակայն իմ կարծիքով մասնագիտությունն է մարդուն գտնում։

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Անձնական արխիվից

Մոտիվացիոն նամակ

«One Way tour» տուրիստական

ընկերության հիմնադիր տնօրեն

պարոն Մաթևոս Բարսեղյանին

Հարգելի՛ պարոն Մ․ Բարսեղյան,

Բարև Ձեզ, ես Լիա Ավետիսյանն եմ։ Ավարտել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի զբոսաշրջության բաժինը։ Տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն լեզուներին (ազատ հաղորդակցություն) և իսպաներեն։ Ունեմ կազմակերպչական մեծ ջիղ և մեծ եռանդ աշխատելու Ձեր թիմում։ Դիմում եմ Ձեզ տուր-մենեջեր հաստիքի համար։ Կազմակերպել եմ ներգնա տուրեր՝ համագործակցելով մի քանի տուրիստական ընկերությունների հետ։ Ձեր ընկերության կողմից տրվող առավելությունները ցանկություն առաջացրեցին համագործակցել Ձեզ հետ։

Կից կարող եք ծանոթանալ իմ ռեզյումեի հետ, որում մանրամասն ներկայացված է իմ գործունեության ողջ փաթեթը։ Պատրաստ եմ նաև քննարկել Ձեր առաջարկները։ Սպասում եմ Ձեր պատասխանին։ Հուսով եմ մեր համագործակցությունը շահութաբեր և պտղաբեր կլինի երկուսիս համար։

Կոնտակտային տվյալներ՝

ՀԵՌ․ +37441 690991

Էլ․ հասցե՝ liaavetisyan8@gmail.com

Դիմող՝ Լ․ Ավետիսյան

Ստորագրություն՝

25.10.2022թ․

Երաշխավորական նամակ

Ես Լիա Ավետիսյանն եմ, Գոհար Սիմոնյանի հետ մեկ տարի քոլեջում եմ սովորել։ Հիանալի վիդեո մոնտաժող է։ Նրա հետ աշխատելու ընթացքում նկատել եմ, որ շատ պարտաճանաչ է, ժամանակին կատարում է իրեն հանձնարարված աշխատանքները, ունի պատասխանատվության խիստ զգացում, ամեն ինչի նկատմամբ ուշադիր է և պատրաստակամ։ Ձեր հաստատությունում վստահ եմ, որ կարող է գերազանց աշխատել։

Ստորագրություն՝

Ամսաթիվ՝ 25.10.2022թ․

Մոտիվացիա

Мотивация персонала: виды и системные методы поощрений сотрудников
Մոտիվացիան մարդուն գործողության դրդելու ուժն է: Հաջող բիզնես վարելու համար մոտիվացիան առանցքային դեր է խաղում ինչպես դրա սեփականատերերի, այնպես էլ աշխատակիցների համար: Գործնականում կիրառվում են մոտիվացիայի տարբեր տեսություններ և մեթոդներ: Մոտիվացիան նպատակին արագ հասնելու միջոց է, որը հիմնված է հոգեֆիզիոլոգիական գործընթացի վրա, որն ուղղորդում է մարդու վարքը, նպաստում նրա գործունեությանը և կատարմանը: Պարզ բառերով ասած, մոտիվացիան մարդու համար հոգեբանական խթան է, որը խրախուսում է նրան հասնել իր նպատակներին:

Մոտիվների տեսակները հոգեբանության մեջ

Հոգեբանները հաշվում են բազմաթիվ հանգամանքներ, որոնք առաջնորդում են մարդուն նպատակներին հասնելու համար, ուստի հեշտ չէ հստակ սահմանել դրդապատճառների դասակարգումը, հատկապես, որ հաճախ մի քանի պատճառներ հուշում են միաժամանակ գործողությունների: Ընդհանրապես ընդունված է, որ մոտիվացիայի հիմնական երկու տեսակները կլինեն ներքին և արտաքին:

ՆԵՐՔԻՆ ՄՈՏԻՎԱՑՈՒՄՆԵՐԸ առաջանում են սեփական մտքերից, հոբբիներից, դրական հույզերի կարիքներից և արարքներից հաճույք ստանալու ցանկությունից։ Ներքին մոտիվացիայի օրինակներ կարող են լինել ` ձեռքբերումների, անձնական աճի, սոցիալական կարիքների, ուժի և ճանաչման ցանկությունը:

ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԻՎՆԵՐԸ կախված չեն մարդու անձնական ցանկություններից, այլ թելադրված են հանգամանքներով (հասարակական կարծիք, օրենքներ, համաշխարհային իրադարձություններ, կանոններ, եղանակային պայմաններ, խրախուսում ստանալու կամ պատժից խուսափելու ցանկություն): Արտաքին մոտիվացիայի օրինակներ կլինեն. նյութական պարգևը (փողը ձեր արարքների համար փոխհատուցում ստանալու ամենահեշտ և հասկանալի միջոցներից մեկն է), վաստակի ճանաչում, վախ:

Արտաքին և ներքին մոտիվացիաները կարող են ազդել անհատի գործողությունների վրա ինչպես առանձին, այնպես էլ համատեղ: Օրինակ, ուսանողը փորձում է լավ կատարել իր տնային աշխատանքը: Նա կարող է դա անել միանգամից մի քանի պատճառով՝ այս առարկայի նկատմամբ անկեղծ հետաքրքրությունից ելնելով, որպեսզի ծնողներին չվշտացնի, լավ գնահատական ​​ստանա և պարծենա ընկերների մոտ։

Աղբյուրներ ՝ https://www.sravni.ru/text/vidy-i-sposoby-motivaczii/

https://ncrdo.ru/center/blog/motivatsiya-v-psikhologii/

Ինքնակենսագրական

Ես Ավետիսյան Լիան եմ, 15 տարեկան եմ։ Ծնվել եմ նոյեմբերի 1-ին, 2006 թվականին։ 2021 թվականից առ այսօր սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում, զբոսաշրջության բաժնում։ Փոխել եմ երեք դպրոց․ 2012-2019 թվականներին սովորել եմ Թաիրովի միջնակարգ դպրոցում, 10 ամիս Քարվաճառի դպրոցում, 9-րդ դասարանս էլ ավարտել եմ Վարդենիսի N3 դպրոցում։

Ընտանիքս բաղկացած է չորս անդամից՝ Հայրս, մայրս, փոքր քույրս և ես։ Հայրս և մայրս աշխատում են, քույրիկս սովորում է 8-րդ դասարանում։ Մենք շատ ենք սիրում ողջ ընտանիքով լավ ժամանակ անցկացնել, ճանապարհորդել, նոր վայրեր բացահայտել։

Ինչ վերաբերում է հետաքրքրություններիս, սիրում եմ սարսափ ժանրի ֆիլմեր դիտել, սիրում եմ օտար լեզուներ, հետաքրքրված եմ հոգեբանությամբ՝ ժեստերի լեզվով, քանի որ ինձ դուր է գալիս մարդկանց և իմ շրջակա միջավայրը ուսումնասիրելը։ Բնավորությամբ հանգիստ եմ, զուսպ, դժվար եմ ընտելանում նոր միջավայրի, սակայն սիրում եմ նոր ծանոթություններ, չեմ սիրում չափից շատ ակտիվ մարդկանց։ Փոքր հասակից շատ եմ սիրել զարդեր․ հատկապես մատանիներ, սիրում էի երգել, չնայած հիմա այդքան էլ չեմ սիրում երգել, որքան կարդալ ռուսական նովելներ։