Առաջադրանք

Շարադրիր սկիզբը.

Երիտասարդ աշուն էր: Խաղաղ քաղաքային կյանք, մռայլ երկինք: Բոլորն իրենց տներում, առօրյայով մտահոգված: Պատահական զանգ եկավ մի կնոջ: Զանգ տվողը լուռ լաց էր լինում և հեռախոսի մյուս կողմից լսվեց.
— Սկսվել է…
Կնոջ ծնկները թուլացան, ընկավ ցած, չէ որ մինուճար տղան ծառայության մեջ էր, նունիսկ չէր տեղեկացրել մորը:

Գրեթե բոլոր տներից լսվում էին հեռախոսազանգերի, այնուհետև լացի ձայներ: Քաղաքը մռայլվեց, տխուր էր նույնիսկ գետնին ընկած անդարդ քարը, վախը պատել էր ամեն ոք, բոլորը հույսով սպասում էին լավ լուրի:

Կինը սպասում էր որդու զանգին, կարոտ էր մնացել տղային, տղայի ծիծաղին, աչքերին: Շուտով կնոջը լուր հասավ, որ տղան անհայտ կորել է: Մոր սիրտը քարացավ, նրա մի մեծ, կարևոր մասնիկ գնաց ու կորեց:

44 օր ողբ էր, ծանոթ և անծանոթ, տուն ու տեղը բոլորը կորցրել էին: Եվ մի անսպասելի օր իմացան, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն երեխա կորցրած ծնողների համար ամեն ինչ նոր էր սկսվում, որքա՜ն կորուստներ, զոհեր, որքան արցունք թափեց այդ անիծված պատերազմը: Կյանքը առաջվանը չէր:

Այս դաժան օրերի ավարտից 2 ամիս անց, մայրը նստած հիշում էր իր ժպտերես, համառ ու միամիտ որդուն, և գլուխը օրօրելով հոգնած և կարմիր աչքերով ամեն անգամ որդու աչքերը հիշելուն պես տանջում էր իրեն: Հանկարծ դարպասը ինչ որ մեկը թակեց: Կինը աչքերը սրբեց և վեր կացավ: Դարպասը բացելուն պես նրա սիրտը սկսեց այնպիսի անձկությամբ ծփալ, որ աչքերում ուրախության արցունքներ ցոլացին:

Кузнец, плотник и земледелец. թարգմանություն

армянская притча

Царь Александр, когда ему строили дворец, более возвеличил кузнеца, чем плотника.

И зависть возымели к кузнецу плотник и земледелец; один говорил, что он создает жилище, а другой — пищу.

Когда царь услышал об этом, то он, будучи сам мудрецом, позвал ещё и других мудрецов, чтобы решить, кому же из спорящих отдать почет.

И ответили мудрецы:

— Сказано ведь, что Адам впервые возделывал землю. Но ведь для возделывания земли нужны орудия! Значит кузнечество установлено раньше, так как кузнец делает орудия и для себя, и для плотника, и для земледельца. Поэтому первый в почете — кузнец, а земледелец нуждается в обоих.

И убедили плотника и земледельца не завидовать.

Դարբինը, ատաղծագործը և հողագործը

Հայկական առակ

Թագավոր Ալեքսանդրը, երբ նրան ամրոց էին կառուցում, ավելի վեհացրեց դարբնին, քան ատաղծագործին:

Եվ ատաղձագործն ու հողագործը նախանձեցին դարբինին։ Մեկն ասում էր, որ նա ստեղծում է կացարան, մյուսը ՝ սնունդ:

Երբ թագավորը լսեց այս մասին, ինքն էլ լինելով իմաստուն, կանչեց այլ իմաստունների՝ որոշելու, թե վիճողներից ում պատիվ տալ։

Եվ իմաստունները պատասխանեցին.

— Ասվում է, որ Ադամն է առաջինը մշակել հողը։ Բայց հող մշակելու համար գործիքներ են պետք։ Դա նշանակում է, որ դարբինն ավելի վաղ է հիմնվել, քանի որ դարբինը գործիքներ է պատրաստում իր, հյուսնի և հողագործի համար։ Ուստի դարբինը պատվով առաջինն է, իսկ հողագործին երկուսն էլ պետք են։

Եվ ատաղձագործին ու հողագործին համոզեցին, որ չնախանձեն։


Դանթեական առասպել. վերլուծություն

«Դանթեական առասպել»-ը պոեմ է պատերազմի մասին, որի մասնակիցը ՝ բանաստեղծ տասնութ ամյա Եղիշե Չարենցը նկարագրում է իր հոգու եղածը, իր անտանելի ցավը, այն ինչ տեսել է, ինչ ապրումներ է ունեցել: Պոեմի առաջին գլխում երիտասարդ, տաքարյուն, կյանքով լի զինվորները անցնում էին ռազմական ճանապարհով, չիմանալով, թե ինչ է իրենց սպասում: Երկրորդ գլխից սկսվում են դաժան տեսարանները: Մեկը խելագարվում է, մյուսների աշխարահայացը կարծես փոխվում է, կյանքը տակն ու վրա է լինում, միայն քարից մարդու սիրտը կարող էր դիմանալ նման բաներ տեսնելուց: Զարմանալի է, թե Եղիշե Չարենցը ոնց է իր մեջ ուժ գտել և գրել այս պոեմը: Այս պոեմով միգուցե նա փորձել է ազատվել այն ամենից ինչ զգացել և տեսել ու պոեմի միջոցով արտահայտել ամբողջ ցավը: Նա պարզապես հաստատել է այն փաստը, որ պատերազմը չարիք է: Առաջին անգամ կարդալը բավական է, որ հասկանանք պատերազմի լրջությունը:

Առաջադրանքներ

Տրված հատվածն արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

Շատ օձ կա այս ձորերում, հատկապես ՝ ցերեկվա ժամերին: Երբ արևը հրդեհում է այս երկաթագույն ժայռերը, սեփ-սև քարերը, սպիտակ ավազները, իրենց բներից դուրս են սողում: Գրգռվում են, պատրաստ քեզ վրա նետվելու: Բնությունը իր բոլոր գույները թափել է նրանց վրա: Դեղին օձեր կան, քրքումի գույնով: Սեփ-սևեր կան, եռացող ձյութի գույնով: Ոսկու, ադամանդի պես վառողներ կան ՝ կարմիր բծերով: Խայտաբղետներ կան ՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ են նայում սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով:

Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։

Լեղապատառ ես լինում, երբ հայտնվում են մի թփի տակ, քարերի արանքում: Կամ, երբ մինչև ծնկներդ մերկանում ես, գետն ես անցնում: Եղեգնուտների մեջից ջուր են ցատկում քեզ հետ միասին: Պարծենկոտներին մի հավատացեք, որոնք ասում են «մենք չենք վախենում»: Ստում են: Մի պահ քարացած կանգնում ես, հավասարակշռում ինքդ քեզ, երբ նախապես տեսնում ես, պատրաստվում ես: Բոլոր ոտնավորները վախենում են նրանցից: Ես տեսել էի, թե ինչպես են էշը, ջորին, ձին անհանգստանում: Եզերը, կովերը ցնցվում էին, ֆշշում, ետ քաշվում, ճանապարհ տալու, որ գնա: Այծերի, մաքիների ամբողջ հոտերը ահաբեկված փախնում էին: Ոզնին ու կրիան չէին ազդվել: Չէին փախել: Ապահով էին: Ոզնին ցցել էր փշերը: Կրիան իր ոսկորե պատյանը քաշել էր: Օձը ի՞նչ կարող էր անել:

Հովհաննես Թումանյան «Անուշ» պոեմի վերլուծություն

«Անուշ» պոեմը ինձ դուր եկավ, սակայն իմ կարծիքով, եթե չլինեին հին ավանդույթները, այս ամենը ուրիշ ընթացք կստանար: Քննադատման կարիք ունեն հենց այն մարդիկ, որոնք ծաղրեցին Անուշի եղբորը ՝ Մոսիին, և գյուղում գցեցին նրա անունը, որքան էլ Մոսիի պարտությունը ամոթալի լիներ, ամեն դեպքում անունը և նրա պատիվը գցելու կարիք չկար: Եթե Մոսին վրեժխնդիր չլիներ, չնայած մարդիկ նրան տրամադրեցին վրեժխնդրության, ապա ամեն ինչ այլ կլիներ: Ամենաշատը տուժեց հենց Անուշը, նա որքան էլ ուժեղ լիներ, առանց Սարոյի երկար չէր դիմանա: Անուշի ծնողներն էլ հավատարիմ մնալով հին սովորույթներին Սարոյի և Մոսիի դեպքից հետո ավելի էին ցավեցնում Անուշին, չմտնելով աղջկա դրության մեջ: Այս պոեմում գյուղացիները և Անուշի ծնողները շատ սխալ մոտեցում ցուցաբերեցին ՝ թե ՛ աղջկա և թե ՛ Մոսիի նկատմամբ: Անուշը իրոք հոգեպես շատ ուժեղ կերպար էր, սակայն նա չէր կարող երկար այդ ցավը, կարոտը պահեր իր մեջ, ուստի հասկանալի է, թե ինչու ինքնասպան եղավ, նա կորցրել էր իր կյանքի իմաստը ՝ Սարոյին:

Փոխադրություն

Սարի ծաղիկը զմրուխտ խոտերի մեջ վայելում էր սարերի մաքուր օդը և քնքուշ, գեղեցիկ թարթելով աչուկները դողդողում զեփյուռի հուներից: Մի մարդ նկատեց ծաղկի քնքշությունը և ասաց.

-Ա՜խ, ինչպիսի՜ գեղեցիկ գույներ ունի, ինչքա՜ն նուրբ:
Ծաղիկը ձայն չհանեց, հանգստորեն լսեց:
Մեկ ուրիշը ավելացրեց.

-Այո՛, դա իրոք այդպես է, բայց ափսոս, որ հոտ չունի:
Այստեղ ծաղիկը չհամբերեց, մի կողմ դրեց հանգստությունը և արժանապատիվ հպարտությամբ պատասխանեց.

-Ես իմ տեղն ունեմ, փառքս վարդի հետ չեմ փոխի:
Սակայն Ծաղկին լսողները ոչինչ չկարողացան անել, բացի ծաղկին արմատից պոկելուց, որպեսզի իրենց պարտեզում տանեն տնկեն: Պարտեզում ՝ թավիշ վարդերի, հազարաթերթ քրիզանթեմների շուքի և փայլի մեջ խունացավ: Սարի Ծաղիկը դժգունեց, մնացած ծաղիկների թանձր գույներից խեղդվեց և շուտով թոշնեց ու մեռավ:

Ճիշտ է ասված, որ յուրաքանչյուր ծաղիկ ունի իր տեղը և արժեքը:

Բառարանային ֆլեշմոբ

Ա

Աբա — խիտ գործված բրդյա կտոր

աբզաց — պարբերություն

աբեղա — միայնակյաց կրոնավոր, վանական կրոնավոր

աբեղացություն — աբեղայի կոչում

աբբահայր — վանքի վանահայր

աբեղախոտ — շրթնածաղիկների ընտանիքին պատկանող խոտաբույս, եզնախոտ

աբոնենտ — բաժանորդ

աբով — մեկի վրա հույս դնելով

աբոյմ (ա) — փամփշտատուփ

աբրեշում — մետաքս

Բ

Բաբախ — սրտի խփոց, բաբախյուն

բադալող — լողի ձև, երբմարդ առաջ է շարժվում ոտքերով

բադաքլոր — արու բադ

բաբե — զարմանքի, վշտի բացականչություն

բազար — շուկա

բազկաթև — ձեռնաթև

բազմաբան — շատախոս

բաժանորդ — պարբերական հրատարակությունների բաժանորդագրված անձ

բաժանորդաթերթ — բաժանորդի և նրա վճարած գումարների թերթ՝ ցուցակ

բալալայկա — երաժշտական եռալար եևանկյունաձև գործիք

Գ

Գաբարդին — բրդյա թանկարժեք գործվածքի մի տեսակ ՝ վերարկուի, կոստյումի համար

գաբարիտ — մեքենաների ՝ կամուրջների շենքերի ծայրասահմանային ուրվագծեր

գազ — թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող լեռնային փշոտ թուփ

գալարափող — գալարավոր փողով երաժշտական գործիք

բալլեր — կելտական ժողովուրդ մ․թ․ա․ 4-1 դարերում գրավում էր արդի Ֆրանսիայի և Բելգիայի մի մասը

գահազրկել — գահից գցել ՝ տապալել

գաղտնագիր — գաղտնի գրություն

գայլի սիրտ ուտել — աներկյուղ լինել

գանել — ծեծել

գանձ — խաղողի վազի արմատների վերևի (բնի մոտ) թելերի փունջ

Դ

Դագաղակալ — դագաղը վրան դնելու պատվանդան

դադարք — դադար առնել, դադարել

դալալ — միջնորդ

դամբ — ձկնորսական ցանց

դաղձ — շրթնածաղիկների ընտանիքին պատկանող խոտաբույս

դանդաղկոտ — դանդաղաշարժ

դաշն կապել — դաշինք կնքել

դաշօրոր — ներդաշնակորեն օրորվող

դաշտագլոր — անապատային մի քանի այնպիսի խոտաբույսերի ընդհանուր անվանում, որոնք հասունանալուց հետո պոկվում են արմատից և տարվում քամուց դաշտակոտիկ-դաշտից դուրս, արտերի միջով

դառնաթախիծ — սաստիկ թախիծով համակված

Թ

Թագագործ — թագ պատրաստող վարպետ

թագը կապել — ամուսնացնել

թագազարդ — թագով զարդարված

թաթրան — ծովակաղամբի տեսակներից մեկը

թաթուլ — կենդանիների առաջին ոտքերի թաթը

թալիմ առնել — վարժվել

Ժ

Ժամաբակ — ժամի ՝ եկեղեցու բակ

ժամաժամք — երեկոյան ժամի ժամանակը ՝ արևը մայր մտնելուց անմիջապես հետո

ժամակարգություն — ժամի ՝ ժամանակի կարգավորություն

ժամկետարկղ — ժամկետաթերթիներ պահելու արկղ

Վահան Տերյան՝ Մեր պարտքը

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:
Եվ որքա~ն ու որքա~ն ազնիվ սրտերի արյունով վկայել է ժոզովուրդր իր այդ պայծառ հավատը:
Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։ Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը:
Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը: Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը:
Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:
Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:
Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:
«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :
Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:
Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:
Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:
Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:
Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:
Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։
Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:
Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում:
Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը:
Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:
Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:
Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։
Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:
Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։
Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:
Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:
Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։
Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար:
Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:
Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Աշխարհի ժողովուրդների առասպելներ և լեգենդներ․ Սկանդինավյան դիցաբանություն

Այս ձմեռային ազգագրական փառատոնի նպատակն է ծանոթանալ այլ ազգերի առասպելաբանություններին, սակայն դա չպետք է հակասի հայկական դիցաբանությանը ավելի մոտիկից ճանաչելուն։

Սկանդինավյան դիցաբանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սկանդինավյան և գերմանական հնագույն ժողովուրդները, ի տարբերություն հին հույների, բավարար ձեռագիր աղբյուրներ չեն պահպանել, որոնք թույլ կտային լիակատար պատկերացումներ կազմել նրանց դիցաբանության վերաբերյալ, սակայն սկալդների՝ հյուսիս-եվրոպական թափառական գուսանների, բանավոր խոսքից ժամանակին գրառված և մեզ հասած ոչ ծավալուն, բայց հիմնարար գրական նյութը հնարավորություն է ստեղծում հանգամանալից տեղեկություններ ստանալ նրանց առասպելների ու ասքերի մասին:

Սկանդինավյան դիցաբանությունն իրենից ներկայացնում է գերմանական և սկանդինավյան ցեղերի հեթանոսական հավատալիքները մինչև քրիստոնեության ընդունումը։ Այն հավանաբար սկիզբ է առել Ք.ա. 5-րդ դարում։ Առանձնահատուկ վերելք է ապրել Վիկինգների ժամանակաշրջանում։

Скандинавская Мифология
Ասգարդ ՝ ասերի ՝ սկանդինավյան աստվածների երկիրը երկնքում

սկանդինավյան երաժշտություն։

Թոր – Աստղիկ Ավագյան
Սկանդինավյան դիցաբանության ամպրոպի և կայծակի աստված Թոր (անգլերեն անվանում՝ Թորուն, գերմաներեն անվանում՝ Դոնար)։

Նրա հայրը՝ Օդինը, կիսահսկա, սկանդինավների գերագույն աստվածն էր, մայրը՝ Ֆյորգյունը՝ երկրի աստվածուհին։ Թորն ամուսնացած էր մի քանի անգամ և ուներ տղաներ և մեկ դուստր։ Վիկինգների համար, որոնք ընդհանուր առմամբ պատերազմող ազգ էին, Թորը ամենակարևոր աստվածությունն էր։ Այնուամենայնիվ, չնայած իր ռազմատենչ համբավին, Թորը հովանավորում էր նաև ճնշվածներին։ Նա իր էությամբ շատ բարի էր, հովանավորում էր պտղաբերությունը, ինչպես նաև ուներ մարդկանց ու կենդանիներին հարություն տալու կարողություն։ Բացի այդ, Թորը նաև պատասխանատու էր ամուսնական միության համար. հենց նրա մոտ էին զույգերը գնում օրհնության:

Тор – бог грома и молнии в германо-скандинавской мифологии, легендарный сын  Всеотца Одина, великий воин | МИСТИКА! МИФЫ! ЛЕГЕНДЫ! | Дзен

Թորը հատուկ ակնածանք առաջացրեց նավաստիների շրջանում։ Սկանդինավցիներից ոչ ոք չէր վախենում ամպրոպից, քանի որ հավատում էր, որ Թորն իրենց պաշտպանում է փոթորիկներից և ծովային այլ անախորժություններից։ Շատ սկանդինավցիներ կարծում էին, որ Ասգարդի գլխին պետք է կանգնի Թորը, և ոչ թե նրա հայրը՝ Օդինը։ Որոտի պաշտամունքն այնքան մեծ էր, որ նրա պատվին անվանակոչվեցին ծովածոցեր, նույնիսկ որոշ անգլիական երկրներ վերանվանվեցին ահեղ աստծու անունը պարունակող անուններով: Հինգշաբթի շաբաթվա օրվա անունը անգլերենում հինգշաբթի է, որը բառացիորեն թարգմանվում է որպես «Թոր աստծուն նվիրված օր»։ Թորի հիմնական գույնը կարմիրն էր։ Ուստի Սկանդինավիայում այս գույնը բարձր են գնահատում, նույնիսկ հարսանիքի համար աղջիկները հագնում էին կարմիր զգեստներ։ Օղակների մեջ ռուբիններ են մտցվել՝ խորհրդանշելով Թորին։

Бальдр - скандинавский бог, ушедший в царство мёртвых
Բալդեր ՝ («տեր»), գերմանասկանդինավյան դիցաբանության մեջ երիտասարդ աստված

Բալդերը նման է մեռնող և վերածնվող բնության աստվածություններին, որոնք առկա են շատ ժողովուրդների դիցաբանության մեջ՝ հովանավորելով գյուղատնտեսությունը կամ բուսականությունն ընդհանրապես: Նման աստվածները տարածված են այն ժողովուրդների առասպելներում և կրոններում, որոնք ապրում կամ ապրում են տարածքներում, որոնց բնությունը բնութագրվում է սեզոնայնությամբ։ Բալդերը գերագույն աստծո Օդինի և աստվածուհի Ֆրիգայի սիրելի որդին էր։ Նրա եղբայրներն էին Հերմոդն ու Հեդը, կինը՝ Նաննան, իսկ որդին՝ Ֆորսետին՝ արդարության աստվածը։ Բալդերն ապրում էր Ասգարդում՝ Բրեյդաբլիկի սրահում։ Բալդերը գեղեցիկ, պայծառ ու երանելի էր։ Նրա թարթիչները համեմատում էին ձյունաճերմակ բույսերի հետ։ Լեգենդներում նրան անվանում են իմաստուն և խիզախ, բայց իրականում նա պասիվ, տառապող աստվածություն էր։ Որոշ հետազոտողների կարծիքով, Բալդերը պաշտամունքային զոհաբերություն է:

Бог Локи в скандинавской мифологии - 66 фото
Լոկի ՝ Սկանդինավյան դիցաբանության ամենահակասական կերպարը։ Դժվարությունների մեծ աղբյուր բոլոր ինը աշխարհներում:

Լոկին, սկանդինավյան դիցաբանության մեջ, չար աստված էր, նենգ սրիկա և քողարկման սիրահար: Նա սկսեց կատակներով, բայց ի վերջո դարձավ չարի իրական մարմնացումը և արագացրեց Ռագնարյոկը (Ռագնարյոկսկանդինավյան դիցաբանության մեջ ապագայի դեպքերի շարք, որը ներառում է մեծ ճակատամարտը, որի ժամանակ մահանում են դիցաբանության գլխավոր կերպարների մի մասը՝ Օդինը, Թորը, Թյուրը, Ֆրեյրը, Հեյմալդրը), աստվածների և ամբողջ աշխարհի մահը: Նա համարվում է գլխավոր չարագործը, բայց իրականում Լոկին անընդհատ հավասարակշռում է բարու և չարի միջև՝ կատարելով և՛ լավ, և՛ վատ գործեր։ Լոկին ամենահայտնի աստվածն է։ Նա ներգրավված է միջնադարյան Սկանդինավիայի գրեթե բոլոր առասպելներում։ Լոկիի ծնողներն են հսկա Ֆարբաուտին և աստվածուհի Լաուֆեյը։ Տարբեր առասպելներում և պատմություններում բազմաթիվ արարքներից հետո Լոկին կազմակերպում է Օդինի որդու՝ Բալդերի սպանությունը: Որպես պատիժ այս սպանության համար, աստվածները ցմահ կապում են Լոկիին գետնի խորքում գտնվող քարայրում:

Օդին (դիցաբանություն) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Օդին (Վոտան) ՝ գերմանո-սկանդինավյան դիցաբանության գերագույն աստվածը, ասերի հայրը, Բեստլի և Բյորի որդին։ Իմաստուն և շաման, ռունագրերի և պատումների գիտակ, թագավոր-քահանա, իշխան, միևնույն ժամանակ, պատերազմի և հաղթանակի աստված, զինվորների հովանավոր, Վալխալայի և վալկիրիների տիրակալ։

Բացի մահկանացուների և «քաջաբար ընկածների» ջոկատների վրա իշխանություն ունենալուց, Օդինը համարվում էր մոգության և իմաստության աստված: Որպես աստվածներից ամենատարեցը՝ նա հարգվում էր նրանց կողմից որպես հայր: Այս աստծուն կարելի է մեղադրել խաբեության ու արյունարբուության մեջ, բայց չպետք է մոռանալ, օրինակ, նրա կրթության մասին։ Օդինում բարու և չարի ներքին պայքարը նման է հնդկական դիցաբանության մեծ կործանիչ-ստեղծող հինդու աստծո Շիվայի էությանը: Օդինին հաճախ պատկերում էին որպես կապույտ թիկնոցով մեկ աչքով, մոխրագույն մորուքով ծերունի, որի դեմքը թաքնված է լայնեզր գլխարկով։ Օդինն ուներ կին՝ Ֆրիգգան, ով ապրում էր Ասգարդում։ Նա իրավամբ նստեց իր ամուսնու կողքին Հլիդսկյալվայի գահին, որտեղից աստվածային զույգը կարող էր հետազոտել բոլոր ինը աշխարհները՝ դիտարկելով ներկա և ապագա իրադարձությունները:

Фригг – богиня домашнего очага | Пикабу
Սկանդինավյան դիցաբանության մեջ Ֆրիգը (Ֆրիգգան, Ֆրեյա) Օդինի կինն է, նրան անվանում են աստվածուհիներից ամենաիմաստունը և «բոլոր ասերի մայրը»:

Հովանավորում է սերը, ամուսնությունը, տունը, երեխա ունենալը: Նա տեսանող է, ով գիտի ցանկացած մարդու ճակատագիրը, բայց ով այս գիտելիքը չի կիսում որևէ մեկի հետ: Միակ դեպքը, երբ Ֆրիգգան դեմ գնաց իր սկզբունքներին՝ փորձելով փոխել իր իմացած ապագան, Օդինի և Ֆրիգայի որդու՝ Բալդերի մահվան լեգենդն էր։ Աստվածուհին կախարդում էր ամեն կենդանի և անշունչ ամեն բան՝ փորձելով պաշտպանել իր որդուն, բայց ի վերջո հենց նրա գործողություններն են հանգեցրել Բալդրի մահվանը։ Ֆրիգգայի խորհրդանիշը իլիկն է, և սա չափազանց կարևոր կետ է, որը բացատրում է, թե որքան նշանակալից տեղ է այս աստվածուհին զբաղեցնում հին սկանդինավյան պանթեոնում: Ինչպես գիտեք, նորնները (սկանդինավյան դիցաբանության մեջ երեք կանայք՝ կախարդուհիներ, օժտված մարդկանց և աստվածների ճակատագիրը որոշելու հրաշալի պարգևով.) թելերից հյուսում են մարդկային ճակատագրերը, բայց Ֆրիգգան է այս թելերը պտտում։

Бог Фрейр в скандинавской мифологии - 65 фото
Ֆրեյր ՝ սկանդինավյան դիցաբանության մեջ՝ պտղաբերության աստված, ով ապահովում էր արևի լույսը, անձրևը, առատ բերքը և խաղաղությունը, ծովի և քամու աստված Նյորդի որդին և պտղաբերության, սիրո և գեղեցկության աստվածուհի Ֆրեյայի երկվորյակ եղբայրը։

Հին սկանդինավյան գրական աղբյուրներում Ֆրեյրը Նյորդի որդին է և Ֆրեյայի եղբայրը։ Ֆրեյրի կինն էր Գերդա աստվածուհին։ Որոշ սկանդինավացի գիտնականներ բրոնզի դարի սկանդինավյան մշակույթի Ֆրեյրի պաշտամունքի հետ համեմատում են սամի ցեղերի հավատալիքներում փոքրիկ կանոների խորհրդանշական ծիսական զոհաբերությունը Վերալդեն-Օլմայ աստծուն։ Այս հատկանիշը ցույց է տալիս Ֆրեյրի մոտիկությունը Նյորդին՝ նավարկության հովանավորին։

Ньёрд — Википедия
Նյորդ ` աստված, ով ներկայացնում էր քամին և ծովը և պտղաբերությունը: Նա համարվում էր հսկայական հարստության տեր, իշխանություն ուներ ծովի, քամու և կրակի վրա, հովանավորում էր նավարկությունը, ձկնորսությունը և ծովային կենդանիների որսը:

Առասպելի որոշ վարկածների համաձայն՝ Ֆրեյրի և Ֆրեյայի մայրը Նյորդի քույրն էր՝ Ներտուսը, բայց քանի որ ասերը հավանություն չէին տալիս եղբոր և քրոջ ամուսնություններին, Ներտուսը ամուսնուն և երեխաներին չէր ուղեկցում Ասգարդ։ Նյորդի երկրորդ կինը հսկա Սկադին էր՝ հսկա Տյազիի դուստրը։ Իդունի ոսկե խնձորները գողանալու համար աստվածները սպանեցին հսկային, իսկ Սկադին, սաղավարտով ու շղթայական փոստով, եկավ նրանց մոտ՝ վրեժի ծարավից այրվելով, բայց համաձայնվեց հաշտություն կնքել։ Հրաժարվելով ոսկուց՝ Սկադին աստվածներից պահանջեց իրեն ծիծաղեցնել և ամուսին տալ։ Նրանք պայման են դրել, որ հսկա աղջիկն ընտրի իր ամուսնուն՝ ըստ իր ոտքերի ձևի։ Խորամանկ Լոկին ստիպեց Սկադիին ծիծաղել, իսկ նրա ամուսինը, սխալմամբ հավատալով, որ ամենագեղեցիկ ոտքերը, անշուշտ, պետք է պատկանեն Օդինի որդուն՝ Բալդրին, աստվածուհին մատնացույց արեց Նյորդի՝ ծովի հին ու բարի աստծու ոտքերը, ով խորթ է նրա կրքերին: Նյորդը հավատում էր, որ Սքադիի հայրենիքը՝ Ջոտունհայմը, չափազանց ցուրտ և ամայի էր, և Սքադիին դուր չէր գալիս ճամփորդության անընդհատ ձայնն ու եռուզեռը Ասգարդում Նյորդի ամրոցի մոտ գտնվող նավաշինարանում։ Նրա համար, ձմռան ոգու համար, ձյունածածկ լանջերը ավելի քաղցր էին, քան ծովը: Յուրաքանչյուր տանը ինը գիշեր անցկացնելուց հետո զույգը որոշել է առանձին ապրել։ Սկադին վերադարձավ սարեր, իր սիրելի որսին, դահուկներով սահելուն, իսկ Նյորդը, բոլոր քամիներից թարախապատված, շարունակեց ապրել ծովի ափին։ Նրանց միջև անջրպետը կարող է նշանակել ավելին, քան ճաշակի տարբերությունը: Նյորդը անկասկած կատարում էր պտղաբերության աստծո գործառույթները, քանի որ նա մարդկանց ապահովում էր ոչ միայն ծովերով ճանապարհորդելու ապահովությամբ, այլև բարգավաճումով, հողի առկայությամբ և որդիների ծնունդով:

Աղբյուրներ ՝

Тор

https://hy.wikipedia.org

Бальдр

mifolog.ru

loki.hmtl

https://hy.wikipedia.org

laconlife.ru

mifolog.ru

odin.html

vk.com

vk.com

mifolog.ru

njord.html

Թարգմանական առաջադրանք

Если Царь Филипп, отец Александра Македонского, завоевал Грецию.

Страна была раздроблена, и он завоёвывал область за областью, пока не завоёванной осталась только Лаконика. Однако силы Филиппа были на исходе, а спартанцы славились как лучшие воины. Филипп решил попробовать овладеть Лаконикой без боя. Он отправил им пергамент с текстом: «Если вы мне покоритесь, я сделаю вас правителями всех завоёванных земель, если нет — уничтожу ваш прекрасный город». Вскоре пришёл ответ. На пергаменте было написано: «Если». — Եթե ​​թագավոր Ֆիլիպը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, նվաճեր Հունաստանը։

Երկիրը մասնատված էր, և նա գրավում էր շրջան առ շրջան, մինչև որ չնվաճված մնաց միայն Լակոնիան։ Այնուամենայնիվ, Ֆիլիպի ուժերը սպառվում էին, և սպարտացիները հայտնի էին որպես լավագույն ռազմիկներ: Ֆիլիպը որոշեց առանց կռվի փորձել Լակոնիան նվաճել։ Նա նրանց ուղարկեց մագաղաթ, որտեղ գրված էր. «Եթե ինձ հնազանդվեք, ես ձեզ բոլոր նվաճված երկրների տիրակալ կդարձնեմ, եթե ոչ՝ կկործանեմ ձեր գեղեցիկ քաղաքը»։ Շուտով պատասխանը եկավ. մագաղաթի վրա գրված էր՝ «Եթե»։

Гость должен уйти вовремя — Հյուրը պետք է ժամանակին հեռանա

Один человек пришёл в гости к своему знакомому. Обрадованные встречей, гость и хозяин обнялись, расцеловались, стали расспрашивать друг друга о здоровье, о здоровье детей и жён, не зная, как выразить свою радость. Хозяева бросили к ногам гостя ленту зелёно-красного цвета и всё спрашивали, как случилось, что он приехал, что он вспомнил хозяев. — Մի մարդ եկավ իր ծանոթին հյուր։ Հանդիպումից գոհ հյուրն ու տանտերը գրկախառնվեցին, համբուրեցին միմյանց, սկսեցին միմյանց հարցնել առողջության, երեխաների ու կանանց առողջության մասին՝ չիմանալով՝ ինչպես արտահայտել իրենց ուրախությունը։ Տանտերերը կանաչ-կարմիր ժապավեն էին նետում հյուրի ոտքերին ու անընդհատ հարցնում, թե ինչպես է պատահել, որ նա ժամանել է, հիշում է տանտերերին։

— Ну, жена, готовь постель гостю, прикажи зарезать курицу, подай вина, завари кофе, приготовь обед. — -Դե, կին, հյուրի համար անկողի՛ն պատրաստիր, հա՛վը մորթել պատվիրիր, գինի՛ մատուցիր, սո՛ւրճ պատրաստիր, ընթրի՛ք պատրաստիր։

Жена постелила гостю разукрашенный розами арцахский ковёр, сверх ковра постелила матрац, сверх матраца одеяло и, наконец, подушку. — Կինը հյուրի համար վարդերով զարդարված արցախյան գորգ փռեց, գորգի վրա՝ ներքնակ, ներքնակի վրա՝ վերմակ և վերջում՝ բարձ։

Через день хозяева убрали подушку, через два — одеяло, через три — матрац. На четвёртый день гость стал прощаться с хозяевами и собрался уходить. Хозяева дома спросили: Մեկ օր անց տերերը հանեցին բարձը, երկու օրից հետո՝ վերմակը, երեքից հետո՝ ներքնակը։ Չորրորդ օրը հյուրը սկսեց հրաժեշտ տալ տանտերերին ու պատրաստվում էր հեռանալ։ Տանտերերը հարցրին.

— Почему уходишь от нас так рано, что случилось, чем мы тебе не угодили, кто тебя обидел? Не уходи, оставайся ещё. — «Ինչո՞ւ ես այդքան շուտ հեռանում մեզանից, ի՞նչ է պատահել, ինչո՞վ մենք քեզ չենք գոհացրել, ո՞վ է քեզ նեղացրել, մի՛ հեռացիր, մնա՛ դեռ»:

Гость ответил: — Հյուրը պատասխանեց.

— Вы мне ничего плохого не сделали, а ухожу я не рано. Я должен был уйти тогда, когда вы убрали подушку. — «Դուք ինձ ոչ մի վատ բան չեք արել, և ես շուտ չեմ հեռանում: Ես պետք է գնայի, երբ դուք հանեցիք բարձը»։