Զաբել I

* Կիլիկիո թագավորությունն ունեցել է Զապել անունով երեք թագուհի: Նշենք, որ միևնույն հիմքից է առաջացել նաև Զապլուն անունը, որը, սակայն, հայկական միջավայրում ընկալվել է իբրև առանձին անուն: Դրա փայլուն վկայությունն է Լևոն III (II)–ի երեք դուստրերի անվանակոչությունը` Զապլուն, Զապել, Սիպիլ։ Այդ իսկ պատճառով Լևոն Մեծագործի առաջին տիկին Զապլունին չենք միավորել Զապել անունը կրող թագուհիներին:

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր` Վասպուրականի Արծրունյաց (1021 թ.), Անիի կենտրո-նական (1045 թ.) և Կարսի Բագրատունյաց (1065 թ.) թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս` Միջերկրական ծովի հյուսիս–արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն՝ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականության։ Դա 1080 թվականն էր: 

Նորաստեղծ պետականությունն իշխանության կարգավիճակը պահպանեց մինչև 1198 թվականը, երբ Լևոն II իշխանը հռչակվեց «Թագաւոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: Այդ տիտղոսով Լևոն II–ը (իբրև արքա` Լևոն I–ը) ընդգծում էր իր թագավորության համահայկական նշանակությունը. պատահական չէ, որ ժամանակակիցներն այն ընկալում էին իբրև մեկուկես դար առաջ կործանված Անիի համահայկական թագավորության վերականգնում: Նա մեր պատմության մեջ մնաց «Մեծագործ», «Մեծահաղթ», «Բազմահաղթ», «Բարեպաշտ» պատվանուն–տիտղոսներով: Իշխանության ժամանակաշրջանից մեզ են հասել Կիլիկյան Հայաստանի մի քանի տիրուհիների անունները (Լևոն I–ի կին Մարիամը, Ռուբեն III–ի կին Իզաբելը), որոնց, սակայն, չենք անդրադառնա այստեղ, քանի որ նրանք չեն կրել թագուհու տիտղոս։

Թագուհու տիտղոսը կրած Կիլիկյան Հայաստանի առաջին տիրուհին Զապլունն էր` Լևոն Մեծագործի առաջին կինը, որը շատ տխուր Ճակատագիր ունեցավ։ Արքան դավաճանության համար 1206 թ.՝ մերձիմահ ծեծելուց հետո, բանտարկեց նրան Վահկա բերդում, որտեղ նա մահացավ հինգ տարվա տաժանակրությունից հետո: Մահվանից հետո էլ արքան չներեց թագուհուն հրամայելով նրան թաղել ոչ արքայավայել ծիսակարգով: Նրանից ունեցած դստերը` Ռիթային, Լևոն արքան դաստիարակության հանձնեց իր մորը, ում պատվին էր նա անվանակոչվել։ Արքայադուստր Ռիթան հետագայում դարձավ Երուսաղեմի թագուհի` Հովհան Բրիենի տիկինը…

1210 թվականին Լևոն Մեծագործի երկրորդ կինը դարձավ Սիպիլը (Սիբիլլան), որը Կիպրոսի արքա Ամորի Լուսինյանի և Իզաբելլա Պլանտագենտի դուստրն էր: 1215 թվականին նրանից ծնվեց արքայադուստր Զապելը, որին վիճակված էր դառնալու մեր պատմության ամենաականավոր թագուհիներից մեկը։

1219 թ. մայիսին 72 տարեկանում վախճանվեց Լևոն Մեծագործը։ Կտակի համաձայն` նրա մարմինն ամփոփվեց Սիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում, իսկ սիրտը` Ակների վանքում։ Արքան թագավորությունը կտակեց 4–ամյա դստերը` նշանակելով խնամակալներ Ատան պայլին, կաթողիկոս Հովհաննես VI Սսեցուն և սպարապետ Կոստանդին Հեթումյանին։

Լևոն Մեծագործի մահից հետո գահի համար պայքար սկսեցին արքայի ավագ դուստր, Երուսաղեմի թագուհի Ռիթան, արքայի եղբայր Ռուբենի թոռ Ռուբեն–Ռայմոնդը, որին արքան ժամանակին հռչակել էր գահաժառանգ, բայց հիասթափվելով` ինքն էլ զրկել էր նրան այդ իրավունքից։ Նրանց հավակնությունները, սակայն, չեզոքացվեցին։ 

Արքայի արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ համագործակցությունն էր` հայոց թագավորության անվտանգությունը մահմեդական աշխարհից ապահովագրելու նպատակով։ Նույն այդ նպատակով նա 1218 թվականին հյուրընկալել էր Խաչակրաց հինգերորդ արշավանքի առաջնորդ, Հունգարիայի թագավոր Անդրեաս (Անդրաշ) II–ին և նրա հետ կնքել բարեկամության ու փոխօգնության պայմանագիր: Դաշինքը պետք է ամրապնդվեր Լևոն Մեծագործի դուստր Զապելի և Անդրեաս II–ի նույնանուն որդու ամուսնությամբ: Սակայն Լևոն Մեծագործի մահից հետո Հունգարիայի արքայազնը հրաժարվեց Կիլիկյան Հայաստան գալուց, և այդ ծրագիրը ձախողվեց:

1222 թ. Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշեց Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության 17–ամյա թագաժառանգ Ֆիլիպի (Փիլիպոսի) հետ՝ պայմանով, որ վերջինս թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով և հարգի հայոց եկեղեցու դավանանքն ու իրավունքները: Նրանցից ծնված զավակը պետք է ժառանգեր և՛ Կիլիկիո, և՛ Անտիոքի գահը: Դրանով իրավական հող էր նախապատրաստում Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միավորելու համար։ Այդ միավորումը պետք է կայանար անձնական ունիայի (լատին.` «միություն») Ճանապարհով, երբ երկու գահակալների ամուսնությունից ծնված ժառանգի իշխանության ներքո միավորվում են նրա ծնողների տիրույթները: 

Մի քանի տարի առաջ նույնպիսի ծրագիր էր փորձել իրականացնել Լևոն Մեծագործը` ամուսնացնելով Անտիոքի դուքս Բոհեմունդ III–ի գահաժառանգ որդի Ռայմոնդին և իր հանգուցյալ եղբայր Ռուբեն III–ի դուստր Ալիսին` նույն պայմաններով։ Նրանցից ծնված Ռուբեն–Ռայմոնդը 1211 թ. հռչակվեց թագաժառանգ, սակայն տարիներ անց վերջինիս ապաշնորհությունից և ամբարտավան վարքից հիասթափված` Լևոն Մեծագործը զրկեց նրան գահաժառանգման իրավունքից:

Յոթնամյա Զապելի ամուսնությունը, հասկանալիորեն միայն անվանական էր: Մանկահասակ թագուհու համար կարևոր հանգամանք էր, որ Ֆիլիպի մայրը հայուհի էր: 

Սակայն Կիլիկիո գահին ամրապնդվելուց հետո Ֆիլիպը խախտեց նախնական պայմանը` վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն 1225 թ. հայոց ավագանու ղեկավար Կոստանդին Հեթումյան սպարապետը բանտարկեց Ֆիլիպին: 

Սա, անշուշտ, ծանր հոգեբանական հարված էր 10–ամյա թագուհու համար, որին պետք է հաջորդեր նորը: 1226 թ. հայ ավագանու նոր ժողովը վճռեց Զապելին ամուսնացնել Կոստանդին Հեթումյանի մանկահասակ որդի Հեթումի հետ: Թագուհին ըմբոստացավ ու փախավ մոր ազգականների մոտ, ինչը, սակայն, խնդիրը չփոխեց: Սպարապետը զինված ուժերով վերադարձրեց Զապելին և նրա ու Հեթում I–ի ամուսնությամբ հիմք դրվեց Հեթումյան արքայատանը:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այսպես բարեպաշտությամբ հանգավ քաջ ու բոլորին հաղթող Լևոն արքան: Կաթողիկոսն ու իշխանները բերին Անտիոքի տիրոջ որդուն, որին պրինց էին կոչում, Լևոն արքայի դստերը տվին նրան կնության և թագավորեցրին: Պատանու անունը Փիլիպոս էր, իսկ թագուհու անունը` Զաբել: Բայց երբ չորս տարի թագավորեց, նրան իր հայրը խաբեց ու առավ Լևոն արքայի թագն ու արքունական վրանը, որը կանգնեցնում էին նշանավոր օրերին, նաև ոսկու ու արծաթի այլ գանձեր: Երբ իշխանները տեսան, որ այդ մարդը հավատարիմ չէ թագավորությանը, բռնեցին նրան, արգելափակեցին, մինչև որ բերի թագն ու տարած գանձը: Իսկ նրա հայրը չտվեց ոչ մեկը, ոչ էլ որևէ բանով օգնել կարողացավ իր որդուն: Եվ նրան թողեցին այնտեղ (արգելարանում], մինչև որ այնտեղ մեռավ:

Մեծ իշխան Կոստանդինը համոզեց կաթողիկոսին ու այլ մեծամեծներից ոմանց` թագավորեցնելու իր մանուկ որդի Հեթումին, որ մարմնապես առույգ էր ու տեսքով գեղեցիկ: Իսկ թագուհին չհամաձայնվեց մանկանը կին դառնալ, ըմբոստացավ գնաց Սելևկիա այնտեղ գտնվող ֆրանկների մոտ, որովհետև նրա մայրը ազգով ֆրանկ էր` Կիպրոս կղզուց: 

Իսկ Կոստանդինը առավ բոլոր զորքերը, պաշարեց քաղաքը, մինչև որ ստիպված թագուհուն հանձնեցին նրան: Տարավ նրան ամուսնացրեց իր որդու հետ: Նրանից որդիներ ծնվեցին: Այդ կինը չափազանց բարեպաշտ էր, սիրում էր Աստծո բոլոր երկյուղածներին և աղքատասեր էր, միշտ անց էր կացնում պասերով ու աղոթքներով: 

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. Թ)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այդ նույն թվականին վախճանվում է մեր պատվավոր Լևոնը, և թագին երկու տարի տիրում է նրա մինուճար դուստրը` Եղիսաբեթը, որին ֆրանկները Զաբել էին կոչում: Նրա համար ամուսին են բերում Ատաքի տիրոջ որդուն` Ֆիլիպին: Եվ որովհետև նրա համար ատելի էր հայոց ազգը և ավելի շատ մեծարում էր իրենը` ֆրանկներին, երդմնազանց է լինում ու դրժում է հայադավան ու հայասեր իր ուխտը և պատվական թագը, արքունական գանձերն ու պալատ[ի ունեցվածք]ը ուղարկում է իր հոր տուն: Այդ բանի հետ չեն կարողանում հաշտվել [հայոց] իշխանները և նրան բանտ են գցում, մինչև որ նա այնտեղ մեռավ։ Եվ Լևոնի աղջկան տալիս են Կոստանդնի որդուն` մեծահոգի ու հանճարեղ պատանյակին` մարմնեղ, թիկնավետ ու գեղեցկատես պատանուն: 

Վարդան Արևելցի, «Տիեզերական պատմություն» (գլ. ՁԴ)

Զապելի և Հեթում I–ի ամուսնությամբ վերջապես կարգավորվեց Հայոց գահի խնդիրը։ Ժամանակագրի խոսքերով` «Եւ յայնմհետէ եղեւ խաղաղութիւն տանն Հայոց, եւ ամ յամէ ջանային ի բարձրութիւն»: Հեթում I–ի հատած դրամների զգալի մասի մի երեսին պատկերված է Կիլիկիո պետական զինանշանը` խաչ բռնած առյուծը, մյուսին` արքան և Զապել թագու- հին, ինչը ցույց է տալիս, որ թագուհին ունեցել է կարևոր դերակատարում: Նույնն են հավաստում բազմաթիվ այլ փաստեր: 

Զապել թագուհու և Հեթում I արքայի ուշագրավ ձեռնարկումներից է 1238 թվականին Անդուլ մենաստանի վերակառուցումը և այն ամառանոցի վերածելը։ Իբրև Լևոն II–ի հավատարիմ հաջորդներ՝ Հեթում արքան և Զապել թագուհին հատուկ ուշադրություն դարձրին երկրի հոգևոր ու կրթական կյանքին: Նրանց հրամանով հիմնվեցին նոր վանքեր, նորոգվեցին հները։ Վանքերին կից գործում էին վարժարաններ ու դպրատներ։ Արքունիք հրավիրվեցին գիտնականներ և արվեստագետներ, որոնց գործունեության համար ստեղծվեցին արտոնյալ պայմաններ։ Բացառիկ բարձունքի հասավ հայկական մանրանկարչությունը, ինչը հնարավոր դարձավ պետական հոգածության շնորհիվ: Ընդօրինակվելով` կորստից փրկվեցին շատ հին ձեռագրեր: Գրվեցին մեծարժեք աշխատություններ և կատարվեցին թարգմանություններ։ 

Հատկանշական է, որ թագուհու մահվանից քսան տարի անց` 1272 թ., թողած մի հիշատակագրում Ավետիս անունով դպիրը գրում է Զաբել թագուհու մասին, թե նա «մեծ հոգաբարձությամբ հոգ տարավ երկրին, նաև եկեղեցիներին և վանքերին»: Եվ իսկապես, նրա անվան հետ են կապվում Սիս մայրաքաղաքում կառուցված Կաթողիկե և Սբ Մարինե եկեղեցիները։

Զապել թագուհին շարունակողը դավոր վարած ներքին իմաստուն քաղաքականության, որն աշխար հագիր անցկացնելուց և պետական կայուն հարկեր սահմանելուց հետո պետական թոշակով բացեց աղքատանոցներ և գոդյաց տներ։ Հատկանշական է, որ թագուհու նախաձեռնությամբ 1241 թվականին հիմնվում է հիվանդանոց, որը գործում է մինչև Կիլիկիո թագավորության կործանումը (1375 թ): Դա եզակի երևույթ է միջնադարի համաշխարհային պատմության մեջ, ստեղծվում է հիվանդանոց, որտեղ պետության հաշվին անվճար բուժվում էին բոլոր կարիքավորները։ Ավելին՝ իր կառուցած հիվանդանոցում թագուհին հաճախ անձամբ էր ծառայում` խնամելով անտեր հիվանդներին..…

Բացառիկ էր նաև թագուհու վերաբերմունքը կրթական գործի կազմակերպման ոլորտում։ Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ արքունի ծախսով ստանում էին կրթություն, որից շահում էր ողջ ժողովուրդն ու պետությունը։ Ուսումնական գործում ևս Զապել թագուհու գործերի հիշատակը պահպանվել է նրա մահից հետո բավականին երկար ժամանակ։ Դրա գեղեցիկ վկայությունն է նրա որդի Լևոն III(II)–ի թագադրության ժամանակ (1270 թ.) արքունի քարտուղար Վահրամ վարդապետի արտասանած խոսքը. «Երանելին Զապել թագուհին, որո ողորմութեանն եւ առատ պարգեւացն որ առ ուսումնականան` պտուղ է մերս նուաստութիւն, եւ եւս վեհագունից քան զմեզ, ընդ որում զանճառ բարութիւնսն ընկալցի փոխարէն»…

Զապել թագուհու գործերը հայտնի և հարգված էին ոչ միայն հայության մեջ։ Ժամանակի նշանավոր մատենագիրներից մեկը՝ Միխայիլ Ասորին, իր «Ժամանակագրության» էջերում հիշատակելով Հեթումի և Զապել թագուհու ամուսնության մասին, թագուհուն հիշատակում է առանձնահատուկ մեծարանքով «… յետ բազում ժխորմանց և ամբոխից և վիձմանց` ընտրեցաւ որդին Պարոն Կոստանդեայ ի թագաւորութիւն, զոր ընտրեալ էր Տէր յորովայնէ գեղեցիկ հասակաւ և բարի խորհրդով, մեծահոգի և երկայնամիտ, հեզ և հանդարտ ՙի տիս մանկութեան, և տուաւ նմա յամուսնութիւն շառաւիղն օրհնութեան ազատուհին Զապել, անթերին ՙի գովութենէ աստուածապաշտ և երկիւղած կնոջ, ողջախոհ և ցածուն և անզարդասէր և լռին, լիահաւատ և մեծայոյս, Քրիստոսասէր և սրբասէր, աղօթասէր, և ծերունի հանճարով ՙի տղայութեան հասակի»…

Հեթում արքան և Զապել թագուհին ունեցան երեք որդի և հինգ դուստր, որոնցից Լևոն III(II)–ը 1270 թ. ժառանգեց Կիլիկիո թագավորության գահը։ 

Զապել թագուհին մահացավ 1252 թվականի հունվարի 2–ին և թաղվեց Դրազարկի թագավորական դամբարանում: Նրա մահը մեծ ցավ պատձառեց ողջ հայությանը: Պատահական չէ, որ արքունի սրբապատում Հայսմավուրքում հունվարի 22–ը (նրա մահվան օրը) նշվում է որպես թագուհու հիշատակի օր: Նրա մահվան մասին ցավով են հիշատակում մատենագիրները:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Նրա (Հեթում արքայի) բարեպաշտ թագուհին` Զաբել անունով, որ նշանակում է Եղիսաբեթ, այսինքն` Աստծո յոթերորդ օր, քանի որ արդարև իր անվանը համապատասխան` Աստծո կամքի հանգստարանն էր, բարեգործ, ողորմած ու աղքատասեր, որ դուստրն էր առաջին պսակավոր մեծ թագավոր Լևոնի, փոխադրվել էր Քրիստոսի մոտ: 

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. ԾԸ)

«Ողջախոհ» և «առաքինաջան» Զապել թագուհին ապրեց ընդամենը 37 տարի, որոնցից 33-ը՝ թագուհու կարգավիճակով։ Նրա կարճատև կյանքը նշանավորվեց մեծ գործերով, հատկապես՝ բարեգոր ծություններ կատարելով։ 

Հեթում I արքան, ընդունված ծիսակարգի համար ձայն կատարված արարողություններից բացի, յուրահատուկ կերպով է հավերժացրել մեծ տիկնոջ հիշատակը։ Զապել թագուհու մահից հինգ տարի անց՝ 1257 թ., հաղթական պատերազմից վերադառնալով՝ Հեթում արքան Ասորիքի Քերեք քաղաքում կառուցել է տալիս Սբ Հակոբ եկեղեցին՝ ի հիշատակ Զապել թագուհու, որն արձանագրության մեջ կոչվում է «Երանուհի տիկին Զապել»(«երանուհի» բառն այստեղ գործածված է «Երանելի», «հոգելույս» իմաստով), Զապել թագուհու կյանքի ու գործունեության ընդհանրացնող գնահատականը կարելի է գտնել Վահրամ Ռաբունու «Ոտանաւոր Պատմութիւն Ռուբինեանց» երկում. այդ տողերը, անկասկած, թագու- հու մասին հնչել են հարյուրհազարավոր հայերի շուրթերից.

Սա առաւել բարեպաշտեալ 

Եւ հաւատովըն բարձրացեալ, 

Սիրով յԱստուած էր միացեալ 

Եւ յերկիւղ Տեառըն խրատեալ, 

Բարի գործովք էր զարդարեալ, 

Եւ աղօթիւքըն միշտ մաքրեալ, 

Զխոնարհութեան զարդ ըզգեցեալ, 

Զպարկեշտութիւն նախապատուեալ …

Աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017

Քայլարշավ դեպի «Կարմիր բլուր» և «Շենգավիթ հնավայր». պատում

Առավոտյան ընկեր Հեղինեի և ընկեր Տիգրանի հետ քայլեցինք դեպի Կարմիր բլուր, բոլորիսլավ տրամադրությունը ապահովեցին ընկեր Տիգրանը և Էդուարդը: 

Այնուհետև շարժվեցինք դեպի Շենգավիթ հնավայր: Ինձ Շենգավիթ հնավայրը ավելի շատդուր եկավ, քան Կարմիր բլուրը:

Հատկապես դուր եկան կավից պատրաստված արձանիկները: 

Ներածություն, ամփոփում

Այս աշխատանքի նպատակն է կենտրոնանալ ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանի դիրքի, գործունեության, դերի, նշանակության (կարևորության), շահերի և հասարակության վրա։ Ղրիմի պատերազմից, քանի որ տեղյակ ենք, ես պրեզենտացիայում պատերազմի ընթացքի փոխարեն, ինչպես մնացած թեմաներում, կենտրոնացել եմ միայն հայերի մասնակցության ու դերի վրա, քանի որ աշխատանքը վերաբերում է Հայաստանին, հայ ժողովրդին։ Աղբյուրները որոնցից օգտվել եմ, լավ հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ ինֆորմացիա ստանալ և ճիշտ տեսանկյունից դիտել, զննել մեր պատմությունը։

Աղբյուրներ ՝

Ամփոփում

Այս ամենից կարելի է անել եզրակացություն, որ դարերի ընթացքում ոչինչ չի փոխվել, մենք անկայուն երկիր ենք և անկախություն ունենալը շատ փոքր դեր է կատարում, գրեթե նշանակություն չունի։ Մենք մեր սխալները կրկնելով, հույսը դնելով ուրիշի, ուրիշի օգնության վրա, միառժամանակ ոչ մի քայլ չձեռնարկելով մեզ մեր <<ձեռքով>> կկործանենք: Մենք ոչինչ չենք անում, սակայն մեղքը գցում ենք նրա վրա, ումից որևէ բանի և աջակցության էինք սպասում։ Դրա համար մինչև առ այսօր մեզ ինչպես ցանկանում, այնպես էլ օգտագործում և խեղճացնում են։

Զաբել I

Զաբել թագուհու վերադարձը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
1219 թվականի մայիսին, Լևոն Մեծագործ արքայի փոքր չորս տարեկան դուստրը ՝ Զաբելը դարձավ Կիլիկյան Հայաստանի թագուհի։ Լևոն Մեծագործ արքան էր ցանկացել, որ Կիլիկիայի թագուհի դառնա Զաբելը, ոչ իր ավագ դուստրը ՝ Երուսաղեմի թագուհի Ռիտան և ոչ էլ իր եղբայր ՝ Ռուբեն Ռայմոնդը։ Զաբելը Լևոն Մեծագործի երկրորդ կնոջից ՝ Սիբիլլա Լուզինյանից ծնված երեխան էր, Ռիտան էլ առաջին կնոջից էր։ Լևոն արքայի մահից հետո սկսեցին գահի համար վիճել Ռիտա թագուհին և Ռուբեն Ռայմոնդը։ Մինչ այդ Զաբելը մեծանում էր խնամակալ այրերի ներքո։ 1222 թվականին, Կիլիկիայի արքունական ժողովը որոշեց և տարեկան Զաբելին ամուսնացնել Անտիոքի դքսության 17 տարեկան թագաժառանգ Ֆիլիպպի հետ, պայմանով, որ նա թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով։ Ամուսնությունը ուղղակի անվանական էր, որը հետապնդում էր քաղաքական շահեր։ Կիլիկիո գահին ամրապնդվելուց հետո, սակայն Ֆիլիպպը չպահեց պայմանը, վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն։ Զաբելի խնամակալ Կոստանդին Հեթումյանը բանտարկեց Ֆիլիպպին։ Սակայն 10 ամյա Զաբելին Կոստանդին Հեթումյանը ամուսնացնում է իր որդու ՝ Հեթումի հետ։ Զաբելը չհամակերպվելով այս ամուսնության հետ, փախնում է մոր ազգականների մոտ, սակայն խնամակալ Կոստանդինը զինված ուժերով ետ է բերում Զաբել թագուհուն և հիմք է դրվում Հեթումյան արքայատանը։ Զաբել թագուհու կառավարման տարիներին ծաղկում ապրեցին կրթությունը և հոգևոր կյանքը։ Բացվեցին վանքեր, վարժարաններ, դպրատներ։ Ինչպես մյուս թագուհիները, Զաբելը իր կառավարության շրջանում հատեց մետաղադրամներ, որոնց վրա պատկերված էին թագավորն ու թագուհին։ Զաբել թագուհին հիմնեց բարեգործական հիվանդանոց, աղքատատներ։

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

Հայաստանի անկախացումը․ նախապատմությունը, գործոնները

  • 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, սակայն այն 2-3 տարի անց կորցրեցինք և 1991 թվականին վերականգնեցինք։
  • Սովետական Հայաստանը մինչև անկախանալը վարչական մակարդակում ուներ կառավարում, կային նախարարություններ, գերատեսչություններ, որոնք ինչ որ չափով, թեկուզ կիսատ գործող ժառանգություն էին տվել, սրանով ապահովելով աընդհատությունը։ 19-րդ դարից սկսած, երբ որ հայկական ազատագրական շարժումը վերածնունդ ապրեց, սկսած Միքայել Նալբանդյանից, նրա սերունդներից և հետո շարունակվեց, որպես ազատագրական պայքար և ընդհուպ մինչև1917-1918 թվականներ ՝ Արևելյան Հայաստանում անկախ Հայաստանի ստեղծման գաղափար չկար, նույնիսկ 1918 թվականին հայ էլիտաները չէին պատրաստվում անկախ Հայաստան ստեղծել։ Հայկական ամբողջ ազատագրական շարժումը կենտրոնոցած էր Արևմտյան Հայաստանի վրա։
  • Ինչպես հիշում ենք, 1914 թվականին երիտթուրքերը եկան և Հայկական Դաշնակցությանը առաջարկեցին աջակցել իրենց հետ ռուսների դեմ առաջիկա պատերազմում և հաղթանակի դեպքում հայերը կունենան անկախ հայկական պետություն ՝ կենտրոնով Արևելյան Հայաստանում, առաջարկեցին նաև Արևմտյան Հայաստանի որոշ փոքր շրջաններ։ Եվ սա եղել է 19-20-րդ դարերի առաջին գործնական առաջարկը ՝ անկախ Հայաստան ստեղծելու։
  • Անկախացման երեք կարևոր գործոններից էին հայկական գործոնը (Սարդարապատի դիմադրության գործոնը), երկրորդը ՝ թուրքական գործոնը և երրորդը ՝ գերմանական գործոնը։ Բաթումում բանակցություններ էին ընթանում, թուրքերը նոր պահանջներ էին դնում, այդ թվում տարածքային։ Թուրքերը մի նոր պահանջ են դնում և 1918 թվականի 26-ին վերջնագիր են ներկայացնում, պահանջելով ՝ որ Անդրկովկասյան սեյմը ցրեն, քանի որ թուրքերը չէին ցանկանում բանակցել սեյմի հետ, այլ ցանկանում էին բանակցել սեյմի ամեն ազգի ներկայացուցչի հետ առանձին, այսպես առաջարկով, որ սեյմի յուրաքանչյուր ազգ իր անկախությունը հռչակի։ Վերջնագիրը ընդունվում է։ Վրացիների հետ թուրքերը նախնական պայմանավորվածություն ունեին, որով Թուրքիան ընդունելու էր Վրաստանի անկախությունը։ Մայիսի 26-ին սեյմի նիստը գումարվում է, հայտարարվում է դրա լուծարումը ՝ վրացի ներկայացուցիչների կողմից։ Վրաստանը մայիսի 26-ին, երեկոյան հայտարարում է իր անկախությունը, հաջորդ օրը Ադրբեջանն է հայտարարում անկախություն, իսկ հայերը մնում են միայնակ, չհասկանալով, թե ինչ անել, քանի որ հայերից ոչ ոք չէր ցանկանում անկախություն հայտարարել, համարելով դա ստիպողական քայլ։ Սակայն մայիսի 28-ի երեկոյան հայկական Ազգային խորհուրդը Թիֆլիսում նիստ է անում, որ իրենք նույնպես պետք է անկախություն ընդունեն և ընտրեն կառավարող մարմին ՝ ժամանակավոր հայկական տարածքների։ Սրա մասին մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարվում է և Հայաստանն էլ իր անկախությունն է հռչակում։ Հայ-թուրքական թշնամանքը գագաթնակետին է հասնում, որովհետև թուրքերը տեսնում էին, որ հայերը առանց դիմադրության խորանում են հայկական տարածքների մեջ և հայկական անկախացմանը դեմ էին։
  • Գերմանացիները առաջարկում էին Վրաստան, որի կազմում կլինի հայ ժողովուրդը, որպեսզի այդպես հայերի անվտանգությունը ապահովվի, որովհետև չէին հավատում, որ դա հայերը սեփական ուժերով կարող են անել։ Թուրքերն էլ առաջարկում էին, որ լիներ երկու պետություն ՝ Վրաստան և Ադրբեջան, իսկ որտեղ ապրում են հայերը այդ տարածքները լինեն Ադրբեջանի պետության մասում։
  • Ինչպես հիշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը և գերմանացիները դաշնակիցներ էին և երբ թուրքերը առաջխաղացում ունեին Կովկասում, գերմանացիները նույնպես Կովկասում շահեր ունեին, որոշում են այստեղ որոշ չափով միջամտություն անել։ Գերմանիան երկու հիմնական խնդիր ուներ ՝ առաջինը ՝ նրանք համարում էին, որ Կովկասում շահեր ունեին և չէին ցանկացում, որ թուրքերը շատ առաջ գնան, չնայած նրան, որ դաշնակիցներ էին։ Իրենց տարածքում էին պատկերացնում Կովկասը և նույնիսկ լավ հարաբերություններ ունեին վրացիների հետ և փորձում էին զսպել թուրքական առաջխաղացումը, երկրորդ խնդիրն էլ իմիջային խնդիրն էր, որը անկարևոր խնդիր չէր գերմանացիների համար, որովհետև թուրքերի կողմից հայերի ցեղասպանությունը գցել էին Գերմանիայի վրա և Գերմանիան չէր ցանկանում երկրորդ անգամ նման իրավիճակում հայտնվել, հանրային կարծիքը Գերմանիայի համար կարևոր էր։
  • Հայերի համար սա վճռորոշ գործոն էր, որովհետև այս ժամանակ թուրքերի պլաններում անկախ Հայաստան չկար։ Վճռական էր Սարդարապատի ճակատամարտը, քանի որ սա էլ ավելանալով մյուս գործոններին, ստեղծեց անկախ Հայաստան և ստիպեց, որ թուրքերը ճանաչեն անկախ Հայաստանի գոյությունը։

Աղբյուր

Սարդարապատի ճակատամարտը. ժողովրդական կազմակերպված շարժման հետևանք

  • 1918 թվականին սկսվել էր հայ-թուրքական պատերազմ, սակայն այն չուներ քաղաքական կենտրոնացված ղեկավարում հայերի կողմից: Հայկական քաղաքական կամքը ցրված էր, որի հիմնական մասը գտնվում էր Թիֆլիսում, որտեղ նույնպես կար անդրկովկասյան միասնական կառավարությունը, որն էլ հենց ընդունում էր պատերազմի վերաբերյալ որոշումները, չնայած նրան, որ փաստացի պատերազմը միայն հայերի և թուրքերի միջև էր: Թիֆլիսում էր նաև հայկական ազգային խորհուրդը, որը իր հերթին առանձին մարմին էր և պետք է կառավարեր հայկական գործերը:
  • Ինչ վերաբերում է Երևանին, այն ուղղակի քաղաք էր, որը ցարական շրջանում էլ կենտրոն չէր համարվում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Երևան եկան արևմտահայ փախստականներ (տվյալ դեպքում վանեցիներն էին), որոնք հաստատվեցին Երևանում, Երևանի շրջակայքում: Երևանը դարձավ տարբեր տեղերից եկած հայերի խառնարան՝ կենտրոն: Վանեցիները հայության և Արևմտյան Հայաստանի այն մասն էին, որոնք ունեին զինված պայքարի փորձ (տիրապետում էին զենքին, զենքին վարժվել էին, մասնակցել էին մարտերի, պատերազմների): Երևան է տեղափոխվում Վանի դաշնակցության կոմիտեն, այստեղ է ուղարկվում նաև ծագումով Ղարաբաղից, վանեցիների առաջնորդ՝ Արամ Մանուկյանը: Այս հանգամանքներն են դառնում կարևոր Սարդարապատի ճակատամարտի նախապատրաստման համար: Փետրվարից սկսած Երևանում սկսում է ծավալվել ժողովրդական շարժում, ճակատում սկսում է դիմադրությունը ավելանալ: Ժողովրդական շարժումներ իրականացվում էին հանրահավաքների տեսքով: Մայիսին թուրքերը մոտենում են Սարդարապատին, ժողովրդական շարժումը իր հերթին հասնում է իր գագաթնակետին: Մեծ էր այստեղ Արամ Մանուկյանի դերը:
  • Մայիսին թուրքերը հասնում եմ Ալեքսանդրապոլ գրավում այն, այնտեղից էլ շարժվում կրկին առաջ: Ալեքսանդրապոլից երք ուղղությամբ են շարժվում ՝ Ղարաքիլիսա, Արաքսի երկայնքով երկաթ գծի ուղղությամբ դեպի Էջմիածին-Երևան և մի խումբ էլ պետք է Ապարանով հասներ Քանաքեռ: Քանաքեռում էր վերջին զինված պահեստը, կար մեծ թվաքանակով զենք, ինչը շատ կարևոր նշանակություն ուներ: Առանց դիմադրության թուրքերը հասնում են Սարդարապատի գյուղ, գյուղի մարդիկ փախնում են: Նաև փախնում է Սուրմալուի, Շիրակի, Ապարանի բնակչությունը:
  • Քաղաքային խորհուրդը որոշում է դիմադրությունից հրաժարվել և թուրքերին Երևանում ընդունել: Մայիսի 19-ին Սքեթ Ռինգում (հրապարակ, ինչպիսին այսօրվա Ազատության հրապարակն է) հայերը Խորհրդի որոշումից հետո հավաքվում են, պահանջում դիմել դիմադրության, նաև պահանջում են ընտրել դիկտատոր: Մայիսի 21-ին հերթական հավաքին գալիս է Արամ Մանուկյանը: Նա է փաստացի իշխանությունը վերցնում: Պաշտոնական հայ էլիտան Երևանում այս ամենին մասնակից չէր, սա ժողովրդական շարժում էր, որի հիմքում ընկած էր վանեցիների փորձը:

Աղբյուր

1917․ հեղափոխություններ․ կովկասյան ճակատից ռուսական բանակի հեռացում

  • 1917 թվականը ռուսական հեղափոխության շրջանն է: Երբ Ցարական Ռուսաստանը տապալվեց: Հեղափոխություն էր սկսվել։ Ուժերի, որոնք կազմակերպել էին հեղափոխություն, նպատակն էր այն, որ Ռուսաստանը շարունակի մնալ պատերազմի մեջ: Սակայն ռուսական բանակը այլևս չէր ցանկանում շարունակել պատերազմը:
    Երբ Արևմտյան ճակատում Կերեցկու ժամանակավոր կառավարությունը ցանկացավ կրկին հարձակում կատարել գերմանական ճակատում, հարձակումը ձախողվեց, որովհետև զինվորները հրաժարվում էին պատերազմին մասնակցելուց:
  • Մի կողմից հայերի համար իրավիճակը որոշ չափով բարելավում էր: Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը մեղմանում էր: Հայ գործիչների փոքրամասնությունն էր տեսնում ռուսական պետության և բանակի քայքայումը և միայն այդ փոքրամասնությունն էր մտածում ինքնապաշտպանության շուրջ: Մնացածը տարերքների մեջ էին և տարված էին հեղափոխությամբ:
  • Ռուսական ժամանակավոր կառավարությունը օրեցօր ավելի շատ էր քայքավում և թուլանում: Դրա արդյունքում 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկները վերցնում են իշխանությունը: Բոլշևիկներին սա հաջողվեց, քանի որ նրանք միակն էին, որ ունեին կենտրոնացված և հստակ կազմակերպություն:
    1917 թվականի վերջից Կովկասյան ճակատից ռուսական բանակը սկսեց հեռանալ: Հեռանալը մինչև 1918 թվականի սկիզբ շարունակվեց, ձմռանն էլ ճակատը դատարկվում է, սակայն որոշ ռուս սպաներ մնում են:
  • Անդրկովկասում կազմվում է անդրկովկասյան սեյմ (կառավարություն կազմված՝ հայերից, թաթարներից, վրացիներից), սակայն վրացիները ունեին համեմատաբար ուժեղ դիրքեր, իսկ հայերը ամենաթույլ դիրքերը:
  • Թուրքական բանակը նույնպես լավ վիճակում չէր, 4 տարի Համաշխարհային պատերազմում մասնակցելոց բանակը վատ վիճակում էր հայտնվել: Անդրկովկասյան սեյմի հռչակումից հետո թուրքերը իրենց ուշադրությունը ավելի կենտրոնացրեցին հայերի վրա: Եվ 1918 թվականի ձմռանը թուրքերը ճակատում առաջ են շարժվեցին;

Աղբյուր

Առաջին Համաշխարհային պատերազմ

  • Հայոց Ցեղասպանությունը կազմում է Առաջին Համաշխարհային պատերազմի մի մասը: Սակայն պատմագիտության մեջ չեն կենտրոնանում դրա վրա, Հայոց Եղեռնը համարում են հայ-թուրքական հարաբերությունների խնդիր: Իհարկե Հայաստանը և Թուրքիան վատ հարաբերությունների մեջ էին, սակայն միայն վատ հարաբերությունները չէին կարող դառնալ պատերազմի պատճառը: Հարցը միջազգային (ռուս-թուրքական) հարաբերությունների մասին էր. Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Օսմանյան Կայսրության հետ և հայկական հարցի հետ նրանց առնչությունները: Հենց այս կետերն էլ ամբողջացնում են Առաջին Համաշխարհայինի սկսվելու պատճառը: Առաջին Համաշխարհայինի հիմնական հակասությունը անգլո-գերմանական հակասությունն էր: Անգլիացիներին պետք էր, որ Գերմանիան մտներ պատերազմի մեջ, գիտակցելով, որ Ռուսաստանը և Ֆրանսիան մասնակցելու են պատերազմին, բրիտանացիները այնպիսի դիրք էին ընդունել, որ գերմանական վերնախավում սկսել էին հավատալ, որ Բրիտանիան չի միջամտելու պատերազմին, սակայն այն սկսելուն պես Մեծ Բրիտանիան միջամտեց: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, Ֆրանսիան թույլ երկիր էր, որպեսզի միայնակ պատերազմ սկսեր Գերմանիայի դեմ, նրան պետք է մեկը աջակցեր․ Եվ իհարկե Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ լավ հարաբերությունների մեջ էր: Ինչ վերաբերում էր Ռուսաստանին, այն վատ հակասություններ չուներ Գերմանիայի դեմ, որոնք կարող էին հանգեցնել պատերազմի: Այն սուր հակասություններ ուներ Ավստրո-Հունգարիայի դեմ: Ռուսաստանի համար ամենակարևորը Օսմանյան Կայսրության, նեղուցների, Արևմտյան Հայաստանով Մերձավոր Արևելք գնալու հարցն էր:
  • Հայերի մոտ անհոգությունն էր գերակայում, որովհետև բազմիցս խոստացած բարեփոխումները՝ Արևմտյան Հայաստանում ընդունվել էր միջազգային հանրության կողմից ծրագիրը, սպասում էին նաև եվրոպական կառավարիչների ժամանմանը: Ռուսների և թուրքերի համար կարևոր էր Հայաստանի դիրքորոշումը ապագա պատերազմում: 1914 թ. ամռանը երկու կողմերն էլ բանակցությունների մեջ են մտնում հայ էլիտաների հետ: Էրզրումում հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովն էր բացվում: Թուրքիայում դաշնակցության ժողովները լեգիտիմ էին: Էրզրումի ժողովին մոտ գալիս է թուրքական պաշտոնական դելեգացիա երիտթուրքերի կուսակցությունից՝ իրենց առաջարկներով հայերին: Սակայն առաջարկների փաստացի փաստաթղթերը չկան, ինչպես նաև հենց ժողովի փաատաթղթերը: Այսպիսով թուրքերը առաջարկում են ինքնավար Հայաստան նախ և առաջ Արևելյան Հայաստանի սահմաններով, մի քանի հատվածներ նաև Արմտյան Հայաատանից: Այս ամենը թուրքերը հայերին խոստանում են, եթե հայերը օգնեն թուրքերին հակառուսական պայքարում և օգնեն Թուրքիայի առաջխաղացմանը: Ժողովը քնննարկում և մերժում է առաջարկները, բացի մի հոգուց. Ռուբեն Տեր Մինասյանը կողմ է լինում այս առաջարկներին, նա առաջարկում է ստեղծել հայ կամավորական ջոկատ՝ թուրքերի կողմից, սակայն մերժվում է նրա առաջարկը: Ժողովը մերժում է թուրքերի առաջարկը, ասելով՝ որ, եթե պատերազմ լինի, Հայաստանը չեզոք դիրք է պահելու: Սակայն դա այդքան էլ ճշտին մոտ չէր, քանի որ հայերի կողմից կամավորական ջոկատ կազմվեց Ռուսաստանում՝ թուրքերի դեմ ապագա պատերազմի համար, այստեղ արդեն չեզոքությունը խախտված էր: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչու՞ էր Թուրքիայի համար կարևոր հայերի գործոնը. Թուրքիայի համար հայերը ավելի կարևոր էին, քան Ռուսաստանի համար, իրենց քանակով, քանի որ թուրքերը ավելի քիչ էին, բացի այդ բավականանին թուլացած էին ռազմական բազմաթիվ ձախողումներից հետո: Առանց հայերի չէր կարող իրականացվել Ռուսաստանի դեմ ապստամբությունը, քանի որ միայն հայերը ունեին զինված պայքարի փորձ:
  • Հայ ռուսական բանակցությունները անցկացվում էին Թիֆլիսում: Խոսակցությունների մակարդակով էր ամեն ինչ ընթանում։ Ռուսները խոստանում էին հայերին ինքնավարություն Արևմտյան Հայաատանի սահմաններում, եթե հայերը աջակցեին ռուսներին Թուրքիայի հետ պատերազմի ժամանակ: Սա թիֆլիսահայ, լիբերալ մտավորականության երազանքն էր իրականանում, քանի որ նրանք սպասում էին օտար միջամտությանը: Մինչ ռուս-թուրքական պատերազմի սկսելը, Արևելյան Հայաստանում ծավալվում էր կամավորական շարժումը։ 1914 թ. ուշ աշնանը ռուսները անցան ռուս-թուրքական սահմանը: Մեծ Մասիսը և Ղարսը ռուսական կայսրությանն էին: Սահմանի՝ Ալաշկերտի և Բայազետի հայերից քչերը փրկվեցին, գնալով Արևելյան Հայաստան, սակայն սովամահ եղան և ոչնչացան: Ռուսական արագ առաջխաղացումը չէր ստացվում, որովհետև գերմանական ճակատում ռուսները պարտություններ էին կրում, իրենց մեծ ուժեր էին պետք, իսկ Կովկասյան ճակատ մեծ ուժեր չէին կարողանում ուղարկել: 1914 թ. վերջին թուրքերը հարձակում կատարեցին (Սարաղամիշի ճակատամարտ). թուրքերը լավ առաջխաղացում ունեին, Թիֆլիսին արդեն վտանգ էր սպառնում, բայց ռուսները հաղթեցին, հայերն էլ էին մասնակցում ճակատամարտին, որոնց մեծ մասին ոչնչացրեցին: 1915 թ. ռուսները կրկին առաջխաղացում չունեին և ավելի մեծ պարտություններ էին կրում Արևմտյան ճակատում: 1915 թ. սկսվում է հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրության մեջ: Վանում, Սասունում սկսվում են ինքնապաշտպանությունները: Արևմտյան Հայաստան առաջ չեն գալիս ռուսները, և Արևմտյան Հայաատանի հայերը ոչնչանում և բնաջնջվում են: 1915 թ. ապրիլի 24-ին (25) բրիտանացիները նավատորմի դեսանտ են իջեցնում Ստամբուլ և սկսվում են ռազմական գործողությունները:
  • 1916 թ. ռուսների վիճակը ռուս-գերմանական ճակատում կայունանում է, որովհետև գերմանացիները իրենց շեշտը դնում են Ֆրանսիայի դեմ պայքարի վրա: Հայերի համար սա կարևոր էր, քանի որ ռուսները կենտրոնացնում են իրենց ուժերը նաև կովկասյան ճակատում: 1916 թ. ռուսները անցնում են հարձակման կովկասյան ճակատում: Փետրվարին գրավում են Էրզրումը, հարավ-արևմուտքում հասնում են մինչև Մուշ: Գարնանը շարունակում են արևմտյան ուղղությամբ հարձակումները, հասնելով Երզնկա և գրավում են նաև Տրապիզոնը: Գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը հայտնվում է ռուսների տիրապետության տակ, բացի Խարբերդի շրջանից: Հայ էլիտաների երազանքը իրականացավ, սակայն ուշ, ոչ թե 1914 թվականին, այլ 1916: Սակայն ուշացումն էլ ուներ իր բացասական կողմը: Մինչև ռուսները գրավեցին Արևմտյան Հայաստանը, այնտեղ հայ չմնաց:
  • Թուրքիայում հայերը երբեք լավ չեն ապրել, այնտեղ լավ էին ապրում հայկական վերնախավերը (Պոլսի մեծահարուստներ, բարձրաստիճան եկեղեցականներ, հայ վաշխառուներ): Թուրքիայում ճնշում էին հայ գյուղացիներին և այդ խավը երբեք լավ չի ապրել: Հենց այդ խավն էլ դիմել է զինված պայքարի Օսմանյան կայսրության դեմ: Այս պայքարի շնորհիվ հայերը վերածվեցին գործոնի, որի հետ թուրքերը շահագրգռված էին բանակցել: Իսկ հայ էլիտաները հակառակը՝ օտարի ուժով էին ազատագրում Հայաստանը, կործանելով երկիրը և ժողովրդին: Էլիտաները չէին աջակցում զինված պայքարին, նրանք միշտ ծաղրի առարկա էին դարձնում այդ պայքարը՝ թուրքերից և ռուսներից ավելի վատ քննադատելով այն:
  • Արևմտյան Հայաստանի նվաճումից հետո Ռուսաստանը առաջին հերթին ցրեց հայկական ջոկատները, դրանց փոխարեն ստեղծելով հայկական հրաձգային գումարտակներ՝ ռուսական բանակի կազմում: Ինչպես հիշում ենք, կային կամավորական ջոկատներ, որոնք գործում էին ռուսական բանակի հետ, սակայն ինքնուրույն միավորներ էին: Այդ բանակի հրամանատարները, անձնակազմի զգալի մասը, այն մարդիկ էին, որոնք ժամանակին անցել էին զինված պայքարով Թուրքիայի դեմ, նրանք սովորական շարքային զինծառայողներ, սպաներ չէին: Երբ ռուսները կազմալուծեցին այս ջոկատները, այս քայլով ապացուցեցին, որ հայերի խոստումները և հույսերը չեն արդարանա, չեն կատարվի, այսպես հիասթափեցնելով հայ ժողովրդին: Իսկ ստեղծված հրաձգային գումարտակները այլ բնույթով էին գործում, քանի որ կազմում էին ռուսական բանակի, զորամասի մի մասը: Հրամանատարները ռուսական բանակի սպաներ էին, իսկ արևմտահայերը բացառվեցին, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներ չէին:
  • Կովկասյան բանակի հրամանատար Յուդենիչը արգելեց արևմտահայ փախստականների վերադարձը Արևմտյան Հայաստան, պատճառաբանելով, որ, եթե փախստականները վերադառնան Արևմտյան Հայաստան կարող են թուրքերի և քրդերի հողերը անօրինական զբաղեցնել և պատերազմից հետո, երբ իրենք ցանկանան կարգ ու կանոն հաստատել, դա խնդիր կլինի, որովհետև թուրքերը չեն կարող ապացուցել, որ այդ հողերը իրենցն են, որոնք հայերը գրավել են:
  • Նվաճումից հետո ռուսները փորձում են լեզու գտնել թուրքերի և քրդերի հետ: Սա զարմանալի չէ, քանի որ ռուսներին բնորոշ քաղաքականություն էր, որը շարունակվում է դարեդար: Բացի այդ ռուսները որոշել էին Արևմտյան Հայաստանը բնակեցնեին կոզակներով, ովքեր ըստ իրենց ավելի վստահելի և հավատարիմ էին:

Տեսանյութերից կարելի է անել եզրակացություն, որ մենք մեր սխալների վրա չենք սովորում և մեզ շարունակելու են օգտագործել պետությունները՝ իրենց շահերը առաջ տանելու համար, քանի դեռ թույլ ենք տալիս, որ մեզ տրորեն։

Աղբյուրներ՝