Զբոսավարի փորձառության ձեռքբերում. պատում

«Զբոսավարի փորձառության ձեռքբերում»նախագծի շրջանակներում 3.1, 1.1 և 1.3 կուրսերով այցելեցինք Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան: Սկզբում կար անհանգստություն, սակայն ընթացքում ամեն ինչ հարթվեց: Առաջին կուրսեցիները լավ ընդունեցին մեզ, չնայած, որ խելոք էին, հատկապես զբոսաշրջության բաժնի ուսանողները, հաշվողականները բավականին ակտիվ էին:

Արգելոցը գտնվում է Երևանին հարակից՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Ամենատպավորիչը տղամարդու կմախքն էր և նկուղային հարկը. ինտերիերը և թանկարժեք զարդերը շատ բնօրինակ էին:

Այնտեղ դիտեցինք նաև ֆիլմ արգելոց-թանգարանի վերաբերյալ: Վերջում էլ շրջեցինք արգելոց-թանգարանի տարածքով: Տեսանք Մեծամոր գետը, երևում էին նաև Արարատ և Արագած լեռները:

Վերադարձի ճանապարհին կանգ առանք Զիարատ եզդիական տաճարում: Բավականին հետաքրքիր էր կենդանի տեսնել այլազգի մշակույթի մասերից մեկը:

1.3 կուրսը ինձ շատ դուր եկավ. բոլորը ընկերական էին, պոզիտիվ, շատ լավ ընդունեցին մեզ: Նրանց հետ նույն կանգառները ունեցանք, ինչ մյուս կուրսի, բայց նրանց հետ ժամանակը շատ արագ անցավ և կարևորը հետաքրքիր:

Այս կուրսի հետ մթնոլորտը ավելի թեթև էր, միգուցե, որ առաջին անգամ չէինք ճամփորդում, դա էր պատճառը: Լավ տրամադրությունը ապահովեցին հատկապես Ապավենը և Արտյոմը: Ես նրանց հետ կրկին կճանապարհորդեի և մեծ հաճույքով:

Այցելած զբոսաշրջային օբյեկտները մեր տուրիստական ընկերությունների տուր փաթեթներում

Hamshen Tour

Armenian Travel

Hamshen Tour

Armenia Planet

Armtrailstour

Aritestour

Մասնագիտական փորձառություն

Վայր ՝ Երթուղի

Ճամփորդության ժամանակահատվածը ՝ մարտ-ապրիլ ամիսներ

Մեկնում ՝ ժամը 12:00, քոլեջի բակից

Վերադարձ ՝ 17:00, քոլեջի բակ

Պատասխանատուներ (զբոսաշրջության բաժնի ուսանողներ) ՝ Լիա Ավետիսյան, Գոհար Սիմոնյան, Էլեն Ասատրյան, Մարիամ Սմբատյան

Մասնակիցներ ՝ առաջին կուրսի ուսանողներ

13.03 — 1.1 կուրս Մեծամոր

15.03 — 1.3 կուրս Մեծամոր

22.03 — 1.2 կուրս Մեծամոր

Երթուղի ՝ Երևան-Մեծամոր-Ակնալիճ-Երևան

Նպատակը ՝

  • ձեռք բերել զբոսավարի փորձառություն
  • ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին

Հայրենագիտական կանգառներ ՝

Նախապատրաստական աշխատանք ՝

  • Քարտեզագրական ծրագրի միջոցով ճամփորդության երթուղու մշակում,
  • Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում

Ընթացքը ՝

Անհրաժեշտ իրեր ՝

  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ,
  • բրդուճներ, ջուր
  • արևապաշտպան գլխարկ

Արդյունքներ ՝

Անժելա Դադոյան

Արփինե Ասատրյան

Լյուսի Ջանվելյան

Միլենա Հակոբյան

Ռուբեն Գալստյան

Էլլա Առաքելյան

Անի Տիգրանյան

Անաստասիա Չերնյախովսկայա

2.1. Զբոսաշրջային միջազգային միություններն ու միավորումներըև յուրահատուկ հյուրանոցները

1. Ի՞նչն է նպաստում մասնագիտացված հյուրանոցային գործարարության ձևավորմանը: — 11-րդ դարից սկսած, երբ սկսվեցին խաչակրաց արշավանքները, դեպի Երուսաղեմ ճանապարհորդների համար թիվն աննախադեպ աճեց, ինչը հանգեցրեց մասնագիտացված հյուրանոցային գործարարության ձևավորմանը:

2. Որո՞նք են եղել հյուրանոցային համակարգում ԱՄՆ-ի ունեցած առաջին ներդրումները: — ջեռուցման համակարգը, հյուրանոցային վերելակը և առանձին լոգարանը:

3. Ովքե՞ր են հյուրանոցային գործում ունեցել մեծ ներդրումներ։ — Ստատլերը և Ցեզար Ռիտցը:

4. Հյուրանոցային գործում ի՞նչ ներդրում է ունեցել Ստատլերը: — Հյուրանոցային համարներում բարեկարգման ձևերն է մշակել, համարներում հեռախոս դրել, ներմուծել է աշխատակազմի միանման համազգեստի գաղափարը:

5. Հյուրանոցային գործում ի՞նչ ներդրում է ունեցել Ցեզար Ռիտցը: — Նրա նախաձեռնությամբ կա նվագախումբ ռեստորաններում, քանի որ դրա շնորհիվ հաճախորդները երկար են մնում և շատ պատվիրում:

6. Հյուրանոցների ինչպիսի՞ տեսակներ են հանդիպում աշխարհում: — մեկհարկանի, 88 հարկանի, սառցե, ստորջրյա և լողացող, փոքր (մի քանի համարանոց, մեծ (մի քանի հազար համարանոց):

7. Հյուրանոցային ի՞նչ ցանցեր են հայտնի: — Holiday Inn, Hilton, Choice, Best Western, Marriott, Sheraton:

8. Ինչպե՞ս է բաշխված համաշխարհային հյուրանոցային ֆոնդը: — Համաշխարհային հյուրանոցային ֆոնդի 46%-ը բաժին է ընկնում եվրոպական պետությունների հյուրանոցներին: Հյուրանոցային բազայի հզորությամբ երկրորդ տեղում Ամերիկայի մայրցամաքն է (9մլն համար): Երրորդ տեղը Ճապոնիա և Չինաստան: Չորրորդ տեղը Աֆրիկա մայրցամաքը:

9. Ի՞նչ յուրահատուկ հյուրանոցներ են հայտնի: — «Treetops hotel» (Ծառերի բարձունքում հյուրանոց) (Քենիա): Ստորջրյա հյուրանոցներ (Ավստրալիա): Սպա-հյուրանոցներ ՝ «The Twelve Apostles Town» (Ատլանտյան օվկիանբս ՝ Քեյմբթաուն), լողացող և սառցե հյուրանոցներ:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Առաջադրանք՝ էջ 136-144

1.1. Զբոսաշրջության բնագավառին առնչվող միջազգային օրենսդրությունը

1.Ե՞րբ է ստեղծվել Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը և ո՞րն է միջազգային զբոսաշրջության զարգացման գործում նրա դերը:

Զբոսաշրջությունը միջազգային տնտեսական հարաբերությունների այն եզակի բնագավառներից է, որը զարգանում է արագ թափով, գրեթե առանց ճգնաժամային երևույթների: Հատկապես այդ ոլորտում մեծ է «Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության» դերը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի կառուցվածքում 1975թ. և ներկայումս միավորում է 123-ից ավելի երկրներ:

2.Ո՞րն է Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության նպատակը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր նպատակը, ըստ կանոնադրության, պատասխանատու, կայուն և բոլորին հասանելի տուրիզմի զարգացման խթանում է ՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական զարգացմանը, միջազգային փոխըմբռնմանը, խաղաղությանը, բարեկեցությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքին և հետևողականությանը:

3.Ըստ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության՝ ի՞նչ է զբոսաշրջությունը:

ԶՀԿ-ի կողմից զբոսաշրջությունը սահմանվում է որպես ճանապարհորդություն՝ ակտիվ հանգստի տեսակ:

4. Ո՞վ է զբոսաշրջիկը՝ ըստ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության:

Ըստ ԶՀԿ կանոնադրության՝ զբոսաշրջիկը տարբեր նպատակներով 24 ժամից մինչև 1 տարի ժամանակով այլ երկրներ ժամանած և այդ երկրի օրենքներով չարգելված որևիցե վճարովի գործունեություն չիրականացնող և ժամանման երկրում կոլեկտիվ կամ անհատական տեղաբաշխման կացարանում առնվազն մեկ անգամ գիշերած, ճանապարհորդություն իրականացնող անձ է:

5. Որո՞նք են զբոսաշրջության ոլորտի միջազգային իրավական ակտերը:

Զբոսաշրջության ոլորտի միջազգային իրավական ակտերն են՝

  • Համաշխարհային զբոսաշրջության մասին Մանիլյան դեկլարացիան
  • Զբոսաշրջության կազմակերպությունների խարտիան
  • Զբոսաշրջության մասին Հաագայի դեկլարացիան
  • Շրջակա միջավայրի զարգացման մասին Ռիո-դե Ժանեյրոյի դեկլարացիան
  • Զբոսաշրջության մասին Օսակայի դեկլարացիան
  • Զբոսաշրջության համընդհանուր էթիկայի մասին օրենքը
  • Ճանապարհորդությունների, հանգստի և «իր մեջ ամեն ինչ ներառող ուղևորությունների» մասին հրահանգը:

1.2. Ըստ զբոսաշրջության ձևերի՝ զբոսաշրջության բնագավառին առնչվող միջազգային օրենսդրությանը ներկայացվող պահանջները

1.Ե՞րբ է հաստատվել զբոսաշրջության մասին կանոնադրությունը:

2.Ի՞նչ է ընդգրկում զբոսաշրջության մասին կանոնադրությունը:

3.Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն պետությունները՝ հանգստի իրավունքը պաշտպանելու համար:

4.Ե՞րբ է ընդունվել Մանիլյան դեկլարացիան համաշխարահային զբոսաշրջության մասին:

5.Ըստ կոնֆերանսի մասնակից երկրների, որո՞նք են զբոսաշրջության զարգացման նախադրյալները:

6.Համաշխարհային կոնֆերանսն ի՞նչ օր է հռչակել սեպտեմբերի 27-ը:

7.Ո՞րն է զբոսաշրջության ոլորտում կիրառվող կարգախոսը:

8. Ե՞րբ է ընդունվել զբոսաշրջության մասին Հաագայի դեկլարացիան:

9.Ե՞րբ և որտե՞ղ է ընդունվել զբոսաշրջության ոլորտում 21-րդ դարի ծրագրերի մասին դեկլարացիան:

10.Ի՞նչ խնդիրներ է դրել դեկլարացիան պետական կառույցների առջև:

11.Ե՞րբ և ու՞մ կողմից է ընդունվել Օսակայի զբոսաշրջության մասին դեկլարացիան:

12. Ե՞րբ և որտե՞ղ է ընդունվել Զբոսաշրջության համընդհանուր էթիկայի օրենքը:

13. Ի՞նչ խնդիրներ են առաջ քաշվում Զբոսաշրջության համընդհանուր էթիկայի օրենքում:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ 5 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 103-105

5.2. Սպասարկման ծառայությունները համակարգող և ուղղորդող փաստաթղթերը

1.Ի՞նչն է նպաստում կառավարչական աշխատանքի և որակի բարձրացմանը:

Տարբեր կարևորության և ծավալի փաստաթղթերի կազմումը, ըստ նշանակության դրանց օգտագործումն ու տարբեր ժամկետներով պահպանումը բարձրացնում են կառավարչական աշխատանքը և որակը, ապահովում կազմակերպությունների արդյունավետ գործունեության իրավական և տեղեկատվական նախադրյալների ստեղծումը:

2. Ինչպե՞ս պետք է ձևակերպվի փաստաթուղթը:

Անկախ գործավարության վարման տեխնիկական միջոցներից՝ փաստաթուղթը պետք է
ձևակերպվի սահմանված կանոնների համաձայն:

3. Ե՞րբ է իրավական ուժ ստանում փաստաթուղթը:

Փաստաթղթի գրանցումը նրան իրավական ուժ տալու առաջին քայլն է, քանի որ հաստատում է
դրա ստեղծման կամ ստացման փաստը:

4. Ի՞նչ նպատակ է հետապնդում փաստաթղթի գրանցումը:

Գրանցումը հետապնդում է երեք նպատակ՝

  1. փաստաթղթերի հաշվառումը
  2. դրանց կատարման ընթացքի հսկումը
  3. փաստաթղթերի հետ տեղեկատվական աշխատանքը

5. Ո՞ր փաստաթղթերն են համարվում չգրանցվող:

Չգրանցվող փաստաթղթերին են վերաբերում.

  • գովազդային և շնորհավորական բնույթի բոլոր նամակները, հեռագրերը, հրավիրատոմսերը
  • սեմինարների, խորհրդակցությունների ու կոնֆերանսների ծրագրերը
  • գրքերը, գրքույկները, ամսագրերը
  • «անձամբ» մակագրություններով ծրարները
  • նորմատիվային փաստաթղթերի, պետական մարմինների որոշումների և կարգադրությունների պատճենները
  • տեղեկատվական նյութերը

6. Փաստաթղթերի ի՞նչ տեսակներ կան:

Մուտքի, ելքի և ներքին փաստաթղթերի գրանցում

7. Փաստաթղթերի գրանցման ի՞նչ ձևեր կան:

Փաստաթղթերի գրանցման ձևերը կարող են լինել երեք տեսակի՝
մատյանային, քարտային, էլեկտրոնային:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ 5 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 99-102


5.1. Կազմակերպության փաստաթղթաշրջանառության հիմնական պահանջները

1. Ի՞նչ գործընթաց է փաստաթղթավորումը:

Փաստաթղթավորումը փաստաթղթերի ստեղծման և ձևավորման գործընթաց է (սահմանված կանոններով տեղեկությունների գրանցումն է տարբեր նյութական կրիչների վրա):

2. Ի՞նչ է փաստաթուղթը:

Փաստաթուղթը ժամանակի և տարածության մեջ տեղեկատվության ամրագրման և հաղորդման համար մարդու կողմից ստեղծված որոշակի տվյալներով նյութական օբյեկտ է:

3. Ինչպե՞ս է կազմակերպվում փաստաթղթերի հետ աշխատանքը:

Փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը կառավարման ապարատում փաստաթղթի շարժի, տեղեկատվական նպատակներով դրանց օգտագործման և պահպանման ապահովումն է:

4. Ի՞նչ է փաստաթղթաշրջանառությունը:

Փաստաթղթաշրջանառությունը կազմակերպությունում փաստաթղթերի շարժն է՝ տարատեսակ գործառնությունների փաստաթղթային ձևակերպումից կամ արտաքին փաստաթղթերի ստացման պահից մինչև դրանց ստուգումը, անհրաժեշտության դեպքում՝ մշակումը, գրանցումը գրանցամատյաններում և արխիվ հանձնումը:

5. Ի՞նչ է ներառում փաստաթղթերի հետ աշխատանքի տեխնոլոգիան:

Փաստաթղթերի հետ աշխատանքի տեխնոլոգիան ներառում է.

  • փաստաթղթերի ընդունումն ու սկզբնական մշակումը
  • նախնական դիտարկումն ու բաշխումը
  • գրանցումը
  • կատարման վերահսկումը
  • տեղեկատվական աշխատանքը
  • առաքումը
  • համակարգումը (գործի կազմումը) և փաստաթղթերի ընթացիկ
  • պահպանումը:

6. Ի՞նչ նպատակ ունի փաստաթղթի հետ աշխատանքի կազմակերպման միասնական նորմերի և պահանջների ընդունումը:

Ճիշտ կազմակերպված փաստաթղթաշրջանառությունը բարձրացնում է կազմակերպության կառավարման ապարատի աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը: Փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու, փաստաթղթերի թվաքանակը կրճատելու ու դրանց որակը բարձրացնելու, փաստաթղթային լրատվությունը ժամանակակից տեխնիկական միջոցներով մշակելու պայմաններ ստեղծելու, կառավարման ապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվում են կազմակերպությունում բոլոր փաստաթղթերի հետ աշխատանքների կազմակերպման նկատմամբ միասնական նորմեր ու պահանջներ:

7. Ի՞նչ է գործավարությունը:

Փաստաթղթավորումը և փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումն ընդգրկող գործունեությունը կոչվում է գործավարություն:

8. Ի՞նչ է ներառում գործավարությունը:

Ժամանակակից գործավարությունը ներառում է՝
 փաստաթղթերի ժամանակին ստեղծման և ճիշտ ձևավորման
ապահովումը (փաստաթղթավորումը),
 փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումը
(ստացումը, գրանցումը, հաշվառումը, մշակումը, փոխանցումը, վերահսկումը, պահպանումը, համակարգումը, փաստաթղթերի նախապատրաստումը արխիվ հանձնելուն, ոչնչացումը):

9. Ինչպե՞ս պետք է կազմակերպել փաստաթղթի հետ աշխատանքը:

Փաստաթղթերի հետ աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ-ում գործող չափորոշիչ փաստաթղթերով, պետական ստանդարտներով, որոնք հնարավորություն կընձեռեն խուսափել նույն գործընթացների վերաբերյալ տարբեր մոտեցումներից և միօրինակություն կմտցնեն կառավարման ապարատի փաստաթղթային ապահովման հարցերում:

10. Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ իրավական ակտեր են գործում գործավարության ասպարեզում:

Մեր երկրում գործավարության ասպարեզում բարձրագույն իրավական նշանակություն ունեն ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենքները:

11. Որո՞նք են փաստաթղթավորման կանոնները:

Դրանցում ամրագրվում են փաստաթղթավորման որոշակի կանոնները, որոնցից են.

  • փաստաթղթերի ձևավորման ընթացակարգերում պաշտոնատար անձանց և առանձին աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները,
  • կառավարման ապարատում օգտագործվող փաստաթղթերի կազմը,
  • ղեկավարի, նրա տեղակալների և միջին օղակների ղեկավարների իրավասությունները, կարգադրական բնույթի տարբեր փաստաթղթերի հրատարակման հարցում նրանց իրավունքները,
  • փաստաթղթերի ստորագրման, համաձայնեցման, վավերացման կարգը,
  • փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց հետ աշխատանքի պահանջները, դրանց հետ աշխատանքի կարգը:

12. Որո՞նք են կառավարչական գործունեության ոլորտում կիրառվող փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Անկախ փաստաթղթավորման եղանակից, կառավարչական գործունեության ոլորտում կիրառվող փաստաթղթերին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.
 փաստաթղթերի իրավական ուժի ապահովումը,
 փաստաթղթերի օպերատիվ կատարման պայմանների ստեղծումը,
 փաստաթղթերի ստեղծման, պատճենահանման, մշակման համար
համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործման հնարավորությունների ստեղծումը:

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ և ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 95-97

4.6. Զբոսաշրջային ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձնակազմին) ներկայացվող պահանջները

1.Որո՞նք են հյուրանոցային ճիշտ կառավարման նախադրյալները:

Մեր ժամանակներում զբոսաշրջիկները պարզապես հարմարավետ կամ մատչելի հյուրանոցներ չեն փնտրում, նրանք նաև մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակի վրա:
Ուստի Հյուրանոցային ճիշտ կառավարման և հյուրանոցի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: 

2. Ինչպիսի՞ն պետք է լինի հյուրանոցի կառավարիչը:

Ինչպե՞ս են ընթանում հյուրանոցի գործերը, ինչպե՞ս են աշխատում սպասարկող անձնակազմի ամենատարբեր օղակները, ինչպե՞ս է բարելավվում և զարգանում կառավարման համակարգը, ինչպե՞ս է իրականացվում սպասարկումն ու հյուրընկալումը, որքա՞ն բարեկիրթ պետք է լինի աշխատակիցների վարքագիծը սպասասրահից մինչև սննդի օբյեկտներ, և ո՞րն է հյուրի կարևորությունը հյուրընկալության ոլորտում: Այս ամենի մասին պետք է հստակ պատկերացում կազմի և կիրառի առօրյա աշխատանքի ընթացքում հյուրանոցային պրոֆեսիոնալ կառավարիչը:

3. Որո՞նք են հյուրանոցի անձնակազմի խնդիրները:

Ժամանակի ընթացքում լինում են բազմաթիվ սթրեսային պահեր,երբ մարդիկ անհամբեր ու նյարդային են լինում: Հյուրերը միշտ չէ, որ իրենց քաղաքավարի կամ լավ են դրսևորում, բայց հյուրանոցի անձնակազմի խնդիրն է` համբերատար լինել ու միշտ ժպտալ, ինչքան էլ որ դա
դժվար լինի անել: Անձնակազմը միշտ պատրաստ պետք է լինի դիմակայելու, հարթելու
և արդյունավետ լուծում գտնելու ցանկացած իրադարձության, որովհետև անկանխատեսելի դեպքերը շատ են:

4. Ինչպե՞ս կարելի է հաղթահարել անկանխատեսելի իրավիճակները:

Մարդիկ կարող են շփոթել իրենց համարները, կորցնել վճարման քարտերը կամ իրերը: Նման դեպքերում հյուրանոցի անձնակազմը պետք է համբերատարություն ու պրոֆեսիոնալիզմ դրսևորի: Ընկերական լինելն այս ոլորտում նույնպես կարևոր է: Փաստորեն գիտակ
անձնակազմը, լավ սնունդը, ապահով և հանգստաբեր սենյակը էլ ավելի հաճելի են դարձնում մարդկանց ճանապարհորդությունը, իսկ այս ամենի հետևում կանգնած են և պետք է կանգնած լինեն հյուրանոցային մենեջերները:

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱԿԱՆ և ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 82-86

4.3. Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման
ֆինանսատնտեսական հիմքերը

Ստուգիչ հարցեր.
1. Ի՞նչ է ֆինանսավորումը. — Այն ամբողջ տնտեսության, սոցիալական ոլորտի, պետության պաշտպանության և հասարակական կյանքի ոլորտների զարգացումը ֆինանսական միջոցներով ապահովումն է:

2. Ինչպե՞ս է իրականացվում ֆինանսավորումը. — Այն իրականացվում է ձեռնարկատիրական ընկերությունների միջոցների ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփական ներդրումների միջոցով:

3. Ինչի՞ համար է նախատեսված ֆինանսավորումը. — Այն նախատեսված է աշխատավարձի, գույքի, վարձակալության, տրանսպորտային ծախսերի, շենքերի կապիտալ վերանորոգման և այլ ծախսերի համար:

4. Ո՞րն է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական խնդիրը. — Հիմնական խնդիրը զբոսաշրջային ծառայությունների շուկայի, զբոսաշրջային ծառայությունների մատուցման, զբոսաշրջային արդյունքի, ներքին և արտաքին զբոսաշրջության ձևավորումն է:

5. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության եկամուտների ձևավորման աղբյուրները. — Ձևավորման աղբյուրներն են ՝ հյուրանոցային համալիրներում զբոսաշրջիկների բնակեցումը, սնունդը, տրանսպորտային և լրացուցիչ ծառայությունների մատուցումը:

6. Քանի՞ տեսակ է լինում ֆինանսավորումը. — Լինում է 2 տեսակի ՝ արտաքին և ներքին:

7. Ինչպե՞ս է իրականացվում ներքին ֆինանսավորումը. — Այն իրականացվում է հենց ձեռնարկության գործունեության շնորհիվ, եկամուտից, ունեցվածքի վաճառքից։

8. Ինչպե՞ս է իրականացվում արտաքին ֆինանսավորումը. — Այն օգտագործում է սեփականատերերի ներդրած կանոնադրական կապիտալը, վարկերը:

4.4. Զբոսաշրջային ծառայությունների իրականացման դեպքում
անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները

1. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության վրա ազդող բացասական գործոնները. — Բացասական գործոններն են միջազգային կոնֆլիկտները, հանցագործությունների և ահաբեկչությունների թվի աճը, զենքի անօրինական շրջանառության մեծացումը, ինչպես նաև բնական՝ էկոլոգիական և տեխնիկական աղետները:

2. Որո՞նք են զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպության խնդիրները. — Զբոսաշրջային ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպության խնդիրներ են՝ մարդկանց առողջության և կյանքի ապահովագրումը, անձնական գույքի պահպանությունը, շրջապատող միջավայրի պահպանությունը:

3. Որո՞նք են ծառայություններ մատուցողների պարտականությունները. — Ծառայություն մատուցողների պարտավականություններն են հաճախորդներին ծանոթացնել յուրաքանչյուր ծառայությունում գոյություն ունեցող ռիսկային գործոններին և դրանցից խուսափելու ճանապարհներին: Հաճախորդների կյանքը և առողջությունը պահպանելու վերաբերյալ տեղեկատվությունը նրանց տրամադրվում է ինչպես հյուրանոց գալուց, այնպես էլ հյուրընկալության ընթացքում:

4. Ո՞րն է հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայության ստեղծման նպատակը. — Հյուրանոցային համալիրներում անվտանգության ծառայությունը ստեղծման նպատակն է հաճախորդների անվտանգությունն ապահովելը և սեփականությանը սպառնացող վտանգներից պաշտպանելը:

5. Ի՞նչ պետք է անեն անվտանգության աշխատակիցները տեխնիկական բնույթի վտանգների դեպքում. — Տեխնիկական բնույթի վտանգների (օրինակ` հրդեհ) դեպքում անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն փրկել հյուրերին, այլև կազմակերպել նրանց անվտանգ տարհանումը: Պահակային տարածքի մուտքին պետք է անպայման փակցված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ճիշտ կատարման մեթոդական ցուցումներ: Այսպիսով, կարող ենք ասել, որ անվտանգության համակարգի աշխատանքը կարող է անխափան գործել, եթե այդ գործընթացին մասնակցի ողջ անձնակազմը, և վերջինս ուղղորդվի ճիշտ գործողություններով:

6. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմանները պահպանելու համար. — Պետք է վերացվեն թափոնները և տարածքը պահպավնեն կրծողներից ու միջատներից: Բացի զբոսաշրջային համալիրի արտաքին տարածքի մաքրությունից՝ շատ կարևոր է հասարակական, բնակելի, ծառայողական տարածքների մաքրությունը, հիգիենիկ նորմերի պահպանումը և այլն:

Առաջադրանք

Դասանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝ էջ 76-81

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ 4
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ և ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ

4.1. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող
կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները

Ստուգիչ հարցեր.
1. Որո՞նք են զբոսաշրջային ոլորտը կարգավորող իրավական ակտերը— «Քաղաքացիական օրենսգիրք», «Աշխատանքային օրենսգիրք», «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենք:

2. Ի՞նչ են ներառում զբոսաշրջային ծառայությունները: — Զբոսաշրջային ծառայությունները բազմազան
են. դրանք ուղղված են զբոսաշրջիկների պահանջմունքների բավարարմանը՝
տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային,
սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի
միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպմանը և այլ
ծառայություններ:

3. Ովքե՞ր են իրականացնում զբոսաշրջային գործառույթները: — Զբոսաշրջային օպերատորը և գործակալը:

4. Ի՞նչ է զբոսաշրջային արդյունքը: — Զբոսաշրջային օպերատորի մատուցած ծառայությունների ամբողջական համալիրի փաթեթը կոչվում է զբոսաշրջային արդյունք, այն ներառում է (կոնգրեսներ, համաժողովներ, շրջագայություններ, փոխադրման պայմանագրերի իրացում, միջոցառումների կազմակերպում)։

5. Որո՞նք են զբոսաշրջային օպերատորի պարտավորություններ: — Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականցնող անձը
պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում,
տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.
1. պետական գրանցման վկայականի պատճենը
2. սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը
3. զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի
օրինակները
4. իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող
գովազդային օրինակները
5. Հայաստանը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ
նյութեր

6. Որո՞նք են զբոսաշրջային գործակալի պարֆականությունները: — Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականցնող անձը պարտավոր
է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում, տեղադրել
հետևյալ տեղեկատվությունը.

 ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային
և այլ նյութեր,  վտանգավոր երկրների ցանկը,
 անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական
նյութեր,
 ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի,
սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային
հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող
հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների
վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ
են շրջագայության ընթացքում:

4.2. Զբոսաշրջային ծառայությունները սպառողների
իրավունքները և պարտականությունները

Ստուգիչ հարցեր

1. Ո՞րն է զբոսաշրջիկների օրինական շահերը պաշտպանող օրենքը: — «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը:

2. Ի՞նչ տեղեկատվություն է ներառված զբոսաշրջային փաթեթում: — 1. Անձնագրային, մուտքի և ելքի պահանջներ, 2. տրանսպորտային տուրքերը և կատուկ գանձումները, 3. դրամային փոխարժեքներ, 4. ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային սահմանափակումներ, 5. ժամանման կամ տարանցիկ երկրներում ՝ առողջության հետ կապված սահմանափակումները և անհրաժեշտ պահանջները, 6. դժվար պատահարների դեպքում, կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների մասին:

3. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից տրամադրվող կարևոր տեղեկությունները: — 1. Տեղեկացնել իր այն գորընկերների գտնվելու վայրերը (հասցեներ, հեռախոսահամարներ), 2. մատուցել տեղեկատվություն, մանկական զբոսաշրջային միջոցառումների դեպքում, 3. տեղեկացնել ճանապարհորդության տևողության մասին:

4. Որո՞նք են զբոսաշրջային օպերատորի, գործակալի և զբոսաշրջիկի միջև կնքվող պայմանագրի պարտադիր կետերը: — 1. Զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը, 2. զբոսաշրջային երթուղու տևողությունը, 3. զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամար, անուն, ազգանուն, 4. զբոսաշրջային փաթեթի գինը, պայմանները, 5. ուղևորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները, 6. զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը:

5. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության ընթացքում զբոսաշրջիկի իրավունքները: — 1. Ստանալ պայմանագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայություններ, 2. անձնական անվտանգության, կյանքի և գույքի պաշտպանություն, 3. պայմանագրի չկատարման դեպքում դիմել դատարան ՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, 4 իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործակալից և օպերատորից ստանալ լրիվ և ճիշտ տեղեկատվություն:

6. Որո՞նք են զբոսաշրջային գործունեության ընթացքում զբոսաշրջիկի պարտականություններ: — 1. հարգել ժամանման երկրի ավանդույթները, 2. չխախտել հասարակական կարգը, 3. պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման ՛ կանոնները և պայմանները:

7. Ի՞նչ պատասխանատվություն է կրում զբոսաշրջիկը իր ապօրինի գործոծությությունների համար:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 10, 11/

Առաջադրանք՝

  • Երեխայի իրավունքները:
Հոդված 41.Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը

1. Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:i

2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին:

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:

Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:

(41-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-46-Ն, 21.12.17 ՀՕ-10-Ն օրենքներ)

 i

Հոդված 42.Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը

1. Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները:

Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: 

2. Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու և այլ դեպքերում) երեխան իր ծնողների և մերձավոր ազգականների, ինչպես նաև արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողն իր երեխայի հետ շփվելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով:

(42-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 

Հոդված 43.Երեխայի պաշտպանության իրավունքը

1. Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում` պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի:

2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:

Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում` ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

3. Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

 i

Հոդված 44.Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

 

1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում:

1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

(44-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 i

Հոդված 45.Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը

1. Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով` սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը:

4. Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն` մոր ազգանունով:

 

Հոդված 46.Երեխայի անունը և ազգանունը փոխելը

1. Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչև 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:

3. 10 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:

(46-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-46-Ն, 21.12.17 ՀՕ-10-Ն, 19.01.21 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

Հոդված 47.Երեխայի գույքային իրավունքները

1. Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով:

2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:

Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ:

5. Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ:

 

Հոդված 48.Երեխայի այլ իրավունքներ

Երեխան ունի օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

  • Ծնողների իրավունքները և պարտականությունները:
Հոդված 49.Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

 

Հոդված 50.Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքները

1. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ:

2. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:

Մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի և անչափահաս ծնողների միջև առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

3. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը և մայրությունը:

 i

Հոդված 51.Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

2. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին:

Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

(51-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 

Հոդված52.Երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա:

Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում: