Լեռնանիստ (պատում)

Այսօր հունվարի 19-նն է, առավոտյան ժամը 9-ին մենք քոլեջի բակից ընկեր Մարիամի, իմ կուրսի Աննայի, Գոհարի, բարձր կուրսերի աղջիկների ու տղաների հետ միասին ուղևորվեցինք դեպի Լեռնանիստ։ Ճանապարհները սառած էին, սակայն բարձր կուրսի աղջիկները շատ աշխույժ էին, երգեր էին երգում, մի խոսքով շատ լավ էին տրամադրված, իսկ իմ քունը տանում էր, սակայն չէր ստացվում քնել։ Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեղում լինելու։ Հենց տարածքի անվանումն էլ խոստանում էր լավ ժամանց, միջավայր և տպավորություններ։ Օդը շատ պաղ էր, ձյունը չափազանց սպիտակ էր և աչք էր ցավացնում, բայց դա չէր խանգարում լավ ժամանակ անցկացնել, շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի սարերը։ Այնտեղ հատուկ պարան (ձող) կար, որով բարձրանում էինք վերև։

Երբ նստեցի փուչիկ-սահնակի վրա, շատ կտրուկ պարանը ինձ տարավ, սկզբում վախեցա, որովհետև պարանը պինդ էր և մտացեծի, որ վնաս կտա ինձ, բայց անփորձանք հասա տեղ։ Մարդիկ, ովքեր օգնում էին, որ բարձրանայինք վերև և սահեինք ներքև շատ բարեհամբույր էին։

Այնտեղի մարդկանցից երկուսը մեր բոլորի փուչիկ-սահնակները միացրեցին իրար և կապեցին ձմեռային մոտոցիկլին։ Շատ, շատ, շատ լավ էր, իջնելիս ոչինչ չէր երևում և բոլորիս երեսները ձյան մեջ կորել էին, բայց քանի որ ինձ դուր է գալիս արագությունը և նոր բաներ փորձելը, ինձ դա հաճույք պատճառեց։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք և ամեն ինչ շատ տպավորիչ էր։ Բոլորս գոհ ետ վերադարձանք (և վերջապես վերադառնալիս կարողացա քնեմ)։