ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

  • Պետական ապարատ: Պետական ապարատը պետական մարմինների համակարգն է, որի պատասխանատվության վրա են երկրի խնդիրները և գործառույթները:
  • Պետական մարմին: Պետական մարմինը պետական ապարատի առաջնային տարրն է: Պետական մարմինների միջոցով է իրականացվում պետության գործունեությունը: Պետական մարմինը հանդես է գալիս պետության անունից:
  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները: 1) Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ մասն է: 2) Պետական մարմինը գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ: 3) Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով: 4) Պետական մարմինը օժտված է պետական իշխանական լիազորություններով: 5) Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը: 6) Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով:
  • Պետական մարմիններ՝ օրենսդիր, գործադիր, դատական: Օրենսդիր մարմինները իշխանության ներկայացուցչական մարմիններն են, որոնք կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով, գործում են նրա անունից և պատասխանատու են բնակչության առջև: Գործադիր մարմինները պետական ապարատի բաղկացուցիչ մասն են կազմում: Գործադիր իշխանության համակարգում գլխավոր դերը պատկանում է կառավարությանը, որը բարձրագույն գործադիր մարմինն է: Դատական մարմինները իրականացնում են արդարադատություն վարչական, քրեական և քաղաքացիական գործերով, քննելով տվյալ երկրի օրենքներով սահմանված դատավորական կարգով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *