Домашнее задание

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ Նահապետի անվան հետ։ Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կան քարի դարի ­բոլոր փուլերին վերաբերող հուշարձաններ (պալեոլիթ կամ հին քարի դար, մեզոլիթ կամ միջին քարի դար, նեոլիթ կամ նոր քարի դար, պղնձի-քարի, բրոնզի և երկաթի դարեր): Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 միլիոն է։ Այն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։

Согласно «Истории Армении» Мовсеса Хоренаци, название «Айастан» связано с именем Айка Наапета.
Армянское нагорье является одним из регионов раннего расселения человека. Здесь есть памятники всех этапов каменного века (палеолит или древнекаменный век, мезолит или средний каменный век, неолит или новый каменный век, медный, каменный, бронзовый и железный века). Сегодня, по последним данным, одной из отправных точек заселения нашей родины можно считать найденную в Гугарке старую станцию каменного века. Возраст этого древнего памятника составляет 1,8 миллиона лет. Это старейшая из известных стоянок человека в Западной Евразии. Особенно пещера Азох в Арцахе, окрестности горы Артин и несколько памятников в Западной Армении содержат богатую информацию о древних временах. Конец нижнего каменного века считается четвертым ледниковым периодом.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները — «Սահմանադրություն» եզրը ծագել է լատիներեն «constitution» եզրից, որը թարգմանվում է իբրև «սահմանում եմ», «կառուցվածք»: Սահմանադրության էությունը կայանում է նրանում, որ այն արտահայտում է նրա ընդունման պահին տարբեր սոցիալ-քաղաքական ուժերի ձեռք բերված համաձայնությունը իր կողմից լուծվող կարևոր հարցերի ՝ պետական իշխանության կազմավորման և պետության կողմից հասարակության ու անհատների կյանքում միջամտելու սահմանների որոշման կապակցությամբ: Սահմանադրության կարևորագույն հատկանիշներից է հասարակական հարաբերությունների այն շրջանակը, որ նա կարգավորում և ամրապնդում է: Սահմանադրությունները լինում են միապետական և հանրապետական, ժողորդավարական և ավտորիտար, մշտական և ժամանակավոր, շնորհված և ժողովրդական, կոշտ և ճկուն, գրված և չգրված, դաշնային և ունիտար և այլն:
  • Ինքնիշխան պետություն — Պետության ինքնիշխանությունը պետության անօտարելի հատկությունն է անկախ նրա տարածքի չաթերից, բնակչության թվերից, կառուցվածքի և կառավարման ձևից: Այն պետության միջազգային իրավասուբյեկտության պարտադիր պայմանն է: Պետության ինքնիշխանության հիմքում ընկած է ժողովրդի ինքնիշխանությունը, քանի որ ժողովրդի կամքի արտահայտմամբ է ձևավորվում պետական իշխանությունը:
  • Ժողովրդավարական պետություն — Ժողովրդավարական է այն պետությունը, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն ինքն է իրականացնում իրեն պատկանող իշխանությունը իր ինքնիշխան կամքին և արմատական շահերին համապատասխան: Ժողովրդի կամաարտահայտման ձևից կախված տարբերում են ներկայացուցչական և անմիջական ժողովրդավարություն:
  • Սոցիալական պետություն