Հաշվետվություն. Հոգեբանություն

Երկրորդ կիսամյակ է, ինչ ուսումնասիրում ենք հոգեբանություն առարկան: Ես ի սկզբանե հետաքրքված էի հոգեբանությամբ, բայց ոչ այսքան մանրակրկիտ և խորացված: Այն շատ զարմանալի և հետաքրքիր առարկա է, միշտ սովորելու բան կգտնես և աստիճանաբար ընկղմվում ես դրա մեջ:

Մեր դասաժամերը շատ տարբերվող են և արտասովոր, միշտ լի են հարցերով, նորություններով, ոգևորիչ է, երբ ընկալում ես նման բարդ առարկան և վերցնում ես նոր գիտելիքներ, մտքեր, գաղափարներ:

Այս կիսամյակ իրականացնում ենք մեր առաջին մաստշաբային և ծավալուն նախագիծը հոգեբանությունից, որը դեռ ընթացքի մեջ է: Յուրաքանչյուր ուսանող ընտրում է իր համար հոգեհարազատ, հետաքրքրական ՀՀ մարզերից որևէ մեկը և ուսումնասիրում։ Նախագիծը լավ հնարավորություն է տալիս ավելի տեղեկացված լինել ՀՀ մարզերի տեղացիների ընդհանուր հատկանիշներից, դիմագծերից, սովորույթներից: Նախագծի շրջանակներում պետք է իրականացնենք նաև հարցադրում, որը ավելի կկոնկրետացնի կամ կհակասի մեր հավաքագրած ինֆորմացիան (ինֆորմացիային):

Ուսումնական գրականություն

Կոնֆլիկտի կառավարման ձևերը

Կոնֆլիկտները մեր հեքիաթներում

Հոգեբանները ներանձնային կոնֆլիկտների մասին

Շիրակի մարզի դեմքը

Catedral e iglesias de Echmiatsín

Echmiatsín (o Echmiadzín) es la ciudad santa de Armenia y la sede y residencia oficial del katolikós de todos los armenios, el patriarca súpremo de la Iglesia Apostólica Armenia. Está a 20 kilómetros al oeste de Ereván.

La ciudad fue fundada como Vardkesaván en el IV o III siglo A.C., en 1945 fue renombrado Echmiatsín.

La Catedral e iglesias de Echmiatsín con el conjunto arqueológico de Zvartnots son patrimonio de la humanidad de la UNESCO.

Էջմիածնի տաճարը և եկեղեցիները

Էջմիածինը Հայաստանի սուրբ քաղաքն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն պատրիարքի պաշտոնական նստավայրը։ Գտնվում է Երևանից 20 կիլոմետր արևմուտք։

Քաղաքը Վարդկեսավան անունով հիմնադրվել է մ.թ.ա 4-րդ կամ 3-րդ դարում, 1945 թվականին վերանվանվել է Էջմիածին։

Էջմիածնի տաճարն ու եկեղեցիները Զվարթնոց հնագիտական ​​համալիրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են։

Supremo — գերագույն

renombrado — վերանվանվել

conjunto — հավաքածու

arqueológico — հնագիտական

patrimonio — ժառանգություն

7-օրյա ճամփորդություն

1 օր

Դեպի պատմական հնավայրեր

Փորձառություն. մասնագիտական ուսումնասիրություն նախագծով ապրիլի 26-ին Դեպի պատմական հնավայրերնախագծով ուղևորվեցինք մեր հերթական ուսումնասիրություն իրականացնելու։ Ճամփորդությունը իրականացնելիս մեր գլխավոր նպատակներից է այցելվող վայրերը դիտարկել որպես զբոսաշրջային օբյեկտներ, որքանո՞վ են այդ պատմամշակութային հուշարձանները ներկայանալի և մատուցվող զբոսաշրջիկների համար, գրավիչ են արդյո՞ք թե՞ ոչ, հետաքրքիր կլինեն թե՞ ոչ, հուշարձանների պահպանության, ճանաչելի լինելու, հանրաճանաչելի դարձնելու խնդիրներին։ Ուսումնասիրության արդյունքում վեր հանելով առկա խնդիրները առաջարկելով լուծման տարբերակներ փորձել մեր ներդրումն ունենալ նպաստելու մեր զբոսաշրջության ոլորտի բարելավմանը։ Այս անգամ մեր մասնագիտական ուսումնասիրության կենտրոնում էին Արարատի մարզում գտնվող 2 պատմամշակութային հնավայրեր` Դվինի պատմամշակութային արգելոց թանգարանը և Տիկնունիների ամրոցը.

Վեր ենք հանել մի շարք խնդիրներ որոնց բախվել ենք առաջին իսկ հայացքից `

  • Վատ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմաններ
  • Հնավայարի տարածքի ոչ բարեկարգ վիճակ
  • Ցուցանակի մաշվածությունը Դվինում և նրա բացակայություն Տիկնունի ամրոցում
  • Երկու վայրերում էլ թանգարանի բացակայություն
  • Զբոսաշրջային վայրերում անվտանգության աշխատակցի բացակայություն
  • Ջրի և սանհանգույցի բացակայություն
  • Զբոսաշրջային վայրի մասին պատմող տեղեկատվական ցուցանակի բացակայություն
  • Դժվարանցանելի ճանապարհ դեպի Տիկնունի ամրոց

Մասնագիտական փորձառություն. Ամփոփում

Նախորդ ճամփորդությունների ամփոփումներ ՝

Ջրային տրանսպորտ. Ռաֆթինգ Դեբեդ գետի վրա, Կայակինգ Ախուրյան գետում

Ռաֆթինգ Դեբեդ գետի վրա

Գտնվելու վայր

Արժեքը ՝ սկսած 10.750 դրամից

Ռաֆթինգի համար ամենաբարենպաստ ժամանակը եղանակային և ջրի մակարդակի առումով մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է։

Փրկարար բաճկոնները և սաղավարտները տրամադրվում են ընկերության կողմից։

Աշխատանքային ժամեր ՝ 09:00-21:00

ՆպատակակետԴեբետ, Լոռու մարզ
ՓորձառությունԶբոսանք տեսարժան վայրերում, Լուսանկարչություն, Ռաֆթինգ
Ուղևորության տեսակըԱրկածային շրջագայություն, Բյուջետային ճամփորդություն, Էքստրեմալ տուր, Ժամանց, Տեսարժան վայրերի այցելություն, Փառատոններ և միջոցառումներ

Կայակինգ Ախուրյան գետում

Գտնվելու վայր

Արժեքը ՝ սկսած 8000 դրամից

  • Անվճար չեղարկում
  • Էլեկտրոնային տոմս
  • կազմակերպիչի առկայություն

Աշխատանքային ժամեր ՝ 10:00-16:00

Տևողություն ՝ 5 ժամ

Ուղղություն ՝ Գյումրի, ՀՀ

Արժեքը ներառում է՝

  • Տեղափոխում Գյումրիից Ախուրյան գետի ափ և հակառակը
  • Կայակինգի համար նախատեսված պարագաներ

Աղբյուրներ ՝

Տուր դեպի Սյունիքի մարզ

1 Օր

  • Marriott hotel
  • Շաքիի ջրվեժ
  • Զորաց քարեր
  • Պանդոկ հնձան (ճաշ)
  • Տաթևի ճոպանուղի
  • Տաթևի վանական համալիր
  • Սատանի կամուրջ
  • Գիշերակաց Black and Gold Hotel (33.750 դրամ)
  • Երթուղի

2 Օր

3 Օր

  • Black and Gold hotel
  • Որոտնավանք
  • Որոտնաբերդ
  • Iranian restaurant (ճաշ)
  • Արենիի քարանձավ (1 անձ ՝ 1000 դրամ)
  • Արենիի գինու գործարան
  • Marriott Hotel
  • Երթուղի