Մեխանիկական շարժում, նյութական կետ, հետագիծ, անցած ճանապարհ, տեղափոխություն, արագություն

Տարածության մեջ ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում․

Նյութական կետ կարող է համարվել այն մարմինը, որը շարժման որոշակի պայմաններում կարելի է անտեսել իր չափերը․

Հետագիծ է կոչվում մարմնի հետևից թողած գիծը․

Անցած ճանապարհ է կոչվում այդ գծի երկարությունը․ s

Տեղափոխություն է կոչվում այն ուղիղ գիծը, որը միացնում է մարմնի շարժման սկզբնակետը և վերջնակետը․

Առաջադրանքներ

1․Լրացրեք շրջասությունները․

Ամենայն հայոց բանաստեղծ —Հովհաննես Թումանյան

Նորավեպի իշխան —Գրիգոր Զոհրապ

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց —Կոմիտաս

Հայերենի առաջին ուսուցիչ —Մեսրոպ Մաշտոց

Ավարայրի երգիչ —Եղիշե

Սպիտակ սավան —ձյուն

Ֆուտբոլի արքա —Պելե

2․Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։

Ազատ, Համեստ, Զվարթ, Անուշ, Ազնիվ, Քաջիկ, Պայծառ, Սիրուն, Նազենի, Ժիրայր

3․Բացիր  հապավումները

ՄԱԿ-Միացյալ Ազգերի Կազմակերպություն , ԱՊՀ-Անկախ պետությունների համագործակցություն, ՀԷԿ-Հիդրոէլեկտրակայան, ՋԷԿ-Ջերմաէլեկտրակայան, բուհ-բարձագույն ուսումնական հաստատություն, ՆԳՆ-Ներքին գործերի նախարարություն, ՀՀ-Հայաստանի Հանրապետություն, ՌԴ-Ռուսաստանի Դաշնություն, ԱԳՆ-Արտաքին գործերի նախարարություն։