Առաջադրանքներ

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար, արու այծ, կառավարության ղեկավար, էգ ձի, կնոջ մայրը, ամուսնու մայրը, թոռան զավակը, ոսկեղեն պատրաստող։

Արու ոչխար-խոյ, արու այծ-նոխազ, կառավարության ղեկավար-վարչապետ, էգ ձի-զամբիկ, կնոջ մայրը-զոքանչ, ամուսնու մայրը-սկեսուր, թոռան զավակը-ծոռ, ոսկեղեն պատրաստող-ոսկերիչ։

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ ինձ հետ ես դու։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և մոլորվում անտառում։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե լիներ անկեղծությունը։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ բոլորը քնած են։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, նա երբեք միայնակ չի լինի ։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա —Յոհան Շտրաուս

Սկյուտարի սոխակ —Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ —Հոմերոս

Գույների կախարդ —Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի —Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր —Ջո Բայդեն։

Առաջադրանքեր

  1. Կազմել բարդ բառեր տրված արմատներով․

Արև-արևածաղիկ, արևածագ, արևելք, արևմուտք, արևաշող, արևահամ։

Գիր-գրագիր, գրչատուփ, գրախանութ, գրասեղան, գրատախտակ, գրապահարան։

Գիծ-ուղղագիծ, հորիզոնագիծ, ուղղանկյունագիծ, հատակագիծ, պարագիծ, վարքագիծ։

Նկար-լուսանկար, դիմանկար, գծանկար, բնանկար, մանրանկար։

Ծաղիկ-արևածաղիկ, ձնծաղիկ, ջրծաղիկ, վարդածաղիկ, աստղածաղիկ, յուղածաղիկ։

Առաջադրանքներ

1.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող-դառնահամ, ալիքներով ծփացող-ալեծուփ,  ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց, մտքերի մեջ մոլորված-մտամոլոր, ոսկուց ձուլված-ոսկեձույլ,  կյանքը սիրող-կենսասեր:

2.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

Ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ, ուղտի ականջում քնած-դինջ, լուն ուղտ դարձնել-մի փոքր բան ուռճացնել, կրիայի քայլերով-դանդաղ, անկողին ընկնել-հիվանդանալ, գլուխ գլխի տալ-միասին մտածել, խելքի ծով-խելացի։

3.Գտի′ր հոմանիշները.

Շիշ, սայր, շիրիմաքար, շեմք, նյարդ, շիվ, շեղբ, ջիղ, սրվակ, տապան, ոստ, սեմ:

Շիշ-սրվակ, սայր-շեղբ, շիրիմաքար-տապան, շեմք-սեմ, նյարդ-ջիղ, շիվ-ոստ։

4. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

Երկու օրից խմամիները պետք է հանդիպեին։

Տղան խնամում էր իր հիվանդ մորը։

Նա պետք է ներկեր իր սենյակը։

Նրանք գնել էին ներկեր, որպեսզի վերանորոգեին բնակարանը։

Աննան կոտրեց նոր աղացը։

Մայրիկը միսը աղաց երկու ժամում։

Հավաքարարի ձեռքում կար երկու ավել։

Նա մեկ ժամ ավել էր մնացել դպրոցում։

Մուտքի ճամբար, օր 1

Ես օգոստոսի 6-ին եկա այս քոլեջ։ Սկզբում ես շատ լարված և անհանգիստ էի, քանի որ եկել էի ինձ համար անծանոթ և նոր միջավայր։ Բայց բոլորի ուրախ և հաճելի վերաբերմունքից հանդարտվեցի։ Այստեղ այնպես չէ, ինչպես ուրիշ քոլեջներում կամ դպրոցնրում, այստեղ ես ինձ ազատ եմ զգում։ Շատ հետաքրքիր և գեղեցիկ վայրեր կան։ Մարդիկ պոզիտիվ են, ինձ դա դուր է գալիս։ Ժամանակը արագ է անցնում, բայց հետաքրքիր։ Ես ճիշտ ընտրություն կատարեցի և եկա այս քոլեջ։

Իմ մասին

Բարև, ես Լիան եմ, 14 տարեկան, ես կցանկանայի մի փոքր պատմել իմ հետաքրքրությունների և այդ թվում ի մասին։ Ես մանկուց շատ եմ սիրել զարդեր (վզնոցներ, մատանիներ) և մինչև հիմա ունեմ թուլություն դրանց հանդեպ։ Շատ եմ սիրում երաժշտություն լսել, զբոսնել։ Ես բնավորությամբ հանգիստ և զուսպ եմ, բայց ինձ հարազատ շրջապատում շատ աշխույժ եմ։ Այդքան էլ չեմ սիրում ուշադրության կենրոնում լինել։ Ահավոր շատ եմ սիրում օտար լեզուներ և հիմնականում սիրում եմ դիմացինի հետ խոսել և շփվել ռուսերենով։ Սիրում եմ նոր ծանոթություններ, սկզբում կաշկանդված եմ, սակայն ժամանակի ընթացքում բացվում եմ։Կցանկանայի մեկնել այլ երկրներ (հիմնականում ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա։) Հուսով եմ այս ամենը կարդալուց հետո մի փոքր կճանաչեք ինձ։