Հերման Հեսսե — Դժվար ճանապարհը

Պատմությունը բարձունքի հաղթահարման մասին էր։ Պատանին չէր ցանկանում իրեն տանջել և հաղթահարել այդ անտանելի և զզվելի բարձունքը։

Մեզանից յուրաքանչյուրի արտացոլանքն է այս տղան, մենք հաճախ ենք ցանկանում հասնել որևէ բանի, նպատակի հեշտ ճանապարհով, չցանկանալով ջանք գործադրել, սակայն սա այնպիսի կյանք է, որ մենք ստիպված ենք, նույնիսկ պարտավոր ենք մեզ տանջել, հաղթահարել մեզ հանդիպած դժվարությունները և խոչընդոտները։ Առաջնորդն էլ մեր ծնողների, միգուցե ուղղակի ծանոթների արտացոլանքն է, նրանք են մեզ ուժ տալիս և փորձում առաջ տանել, ոգևորել, անտեսելով մեր ծուլությունը, քանի որ գիտեն դրա կարևորությունը։ Նրանք մեզ, մեր կամակորությունները հանդուրժում են, բայց այդ ամեն ինչը ժամանակի հարց է, որովհետև սկզբում միշտ էլ դժվար է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *