ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները — «Սահմանադրություն» եզրը ծագել է լատիներեն «constitution» եզրից, որը թարգմանվում է իբրև «սահմանում եմ», «կառուցվածք»: Սահմանադրության էությունը կայանում է նրանում, որ այն արտահայտում է նրա ընդունման պահին տարբեր սոցիալ-քաղաքական ուժերի ձեռք բերված համաձայնությունը իր կողմից լուծվող կարևոր հարցերի ՝ պետական իշխանության կազմավորման և պետության կողմից հասարակության ու անհատների կյանքում միջամտելու սահմանների որոշման կապակցությամբ: Սահմանադրության կարևորագույն հատկանիշներից է հասարակական հարաբերությունների այն շրջանակը, որ նա կարգավորում և ամրապնդում է: Սահմանադրությունները լինում են միապետական և հանրապետական, ժողորդավարական և ավտորիտար, մշտական և ժամանակավոր, շնորհված և ժողովրդական, կոշտ և ճկուն, գրված և չգրված, դաշնային և ունիտար և այլն:
  • Ինքնիշխան պետություն — Պետության ինքնիշխանությունը պետության անօտարելի հատկությունն է անկախ նրա տարածքի չաթերից, բնակչության թվերից, կառուցվածքի և կառավարման ձևից: Այն պետության միջազգային իրավասուբյեկտության պարտադիր պայմանն է: Պետության ինքնիշխանության հիմքում ընկած է ժողովրդի ինքնիշխանությունը, քանի որ ժողովրդի կամքի արտահայտմամբ է ձևավորվում պետական իշխանությունը:
  • Ժողովրդավարական պետություն — Ժողովրդավարական է այն պետությունը, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն ինքն է իրականացնում իրեն պատկանող իշխանությունը իր ինքնիշխան կամքին և արմատական շահերին համապատասխան: Ժողովրդի կամաարտահայտման ձևից կախված տարբերում են ներկայացուցչական և անմիջական ժողովրդավարություն:
  • Սոցիալական պետություն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *