Դեպի պատմական հնավայրեր. Պատում

Նախորդ ճամփորդության ամփոփում ՝ Զբոսավարի փորձառության ձեռքբերում

Եվս մեկ ճամփորդություն «մասնագիտական փորձառություն» նախագծի շրջանակներում: Սա մեր երկրորդ ճամփորդությունն էր այս նախագծի շրջանակներում և բնականաբար ավելի հմտացած էինք, քան սկզբում: Զբոսաշրջության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներով առաջին կուրսեցիներին ներկայացրեցինք Արարատի մարզը, Դվինի արգելոց-թանգարանը և Տիկնունի ամրոցը:

Մեր ճամփորդական երթուղու դրական կողմը տեղի բնակիչների ջերմ հյուրընկալությունն էր և «տնական» մոտեցումը: Մեզ շատ լավ դիմավորեցին արգելոց-թանգարանում և Տիկնունի ամրոցում: Բացասական կողմը առաջին հերթին Դվինի արգելոց-թանգարանի ցուցանակն էր ՝ իր վատ, անխնամ և անտեսված տեսքով հանդերձ: Դա շատ բան է ասում այն մասին, թե ինչպես են վերաբերվում կամ ընդհանրապես չեն վերաբերվում այդքան արժեքավոր և կարևոր պատմական քաղաքատեղիին։ Բացասական կողմերից մեկն էլ հնավայրեր տանող ճանապարհների վատ, քարքարոտ լինելն էր, գրեթե չկային խանութներ, գրեթե ճանապարհները դատարկ էին :