Վահագն Դավթյան-Մի փոշոտ, փափուկ ճամփա․

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև… 

Կատարին` լույսից շիկնած

Մի թեթև ամպի ծվեն,

Արարատ լեռն է ցոլում

`Նյութեղեն — աննյութեղեն… 

Ուխտավոր հոգնած մի հով

Անցնելով բարդուց բարդի,

Գնում է, ծունկի իջնում

Խորանում Արարատի: 

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև… 

Հովի հետ այդ ուխտավոր

Անցնելով բարդուց բարդի,

Ուզում ես գնա՜լ, գնա՜լ

Ու փարվել Արարատին…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *