Հայրենիքիս

Այս ընթացքում մենք ծանոթացանք Հայրենիքին նվիրված չորս բանաստեղծությունների, որոնց հեղինակներն էին՝ Վահագն Դավթյանը, Ավետիք Իսահակյանը, Համո Սահյանը և Եղիշե Չարենցը։ Բոլոր ստեղծագործություններն էլ ունեին իրենց յուրահատկությունը, իրենց յուրովի ջերմությունը և սերը հայրենիքի հանդեպ, սակայն ինձ դուր եկավ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։ Ես ցածր դասարաններում անցել էի այս բանաստեղծությունը և այդ ժամանակ էլ հասկացա, որ այս բանաստեղծությունը ինձ հոգեհարազատ է։ Ինձ այն դուր է գալիս, որովհետև կարծես այն կանչում է քեզ և ցանկանում, որպեսզի ընկղմվես և ետ չգաս իրականություն։ Միգուցե բառերը հասարակ են, սակայն սրտի խորքից են գալիս։ Երբ կարդում ես, բառերը կարծես ինքնին գալիս են մտքիդ, կարծես գլխիդ մի փոքրիկ անկյունում դրանք պահված էին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *