ՀՀ բուժիչ խոտաբույսերը

Նախագիծ՝ ՀՀ բուժիչ խոտաբույսերը։ Ազգային խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը։

Նպատակը՝

Համացանցի միջոցով և ընտանիքի անդամների հետ զրուցելու ընթացքում ուսումնասիրել մեր հայրենիքի տարածքում աճող խոտաբույսերը և բուժիչ հատկություններ ունեցող այլ խոտաբույսերը։

Ընթացքը՝

1. Համացանցից գտնել ՀՀ տարածքում աճող, 10 խոտաբույս։

2. Լուսանկարով տեղադրել այն բլոգի մեջ և նշել անվանումը, բուժիչ հատկությունները և խոհանոցում օգտագործվելու փաստը, արդյո՞ք դա խոհանոցում օգտագործվում է։

3. Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել, թե ինչ խոտ է օգտագործվում ձեր շրջանին բնորոշ խոհանոցում։

4․ Գրել այդ ուտեստի բաղադրատոմսը, նշել այդ կանաչիի բարբառային անվանումը:

1. Սովորական տատրակ`

Աճում է Սևանի ավազանի, Տավուշի, Վայքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում՝ գետափերին, խոնավ ձորերում, կավահողերում: Տերևների և ծաղիկների թուրմն ունի խորխաբեր ու քրտնաբեր հատկություններ և օգտագործվում է հազի, բրոնխային հեղձուկի, թոքաբորբի և այլ հիվանդությունների ժամանակ:

2. Կապույտ տերեփուկ՝

Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:

3. Դառը օշինդր՝

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է
կանոնավոր: Գոյություն ունի օշինդրի 200 տեսակ, Կովկասում աճում են 28-ը, իսկ
Հայաստանում15-ը, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն: Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում: Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500մ բարձրության
վրա:

4. Անանուխ (դաղձ)՝

Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Բաղադրատոմս․

Դաղձի կանաչ տերևները շատ օգտակար են այրվածքների և վերքերի համար, այն կարելի է դնել գրծվածքե կտորի մեջ և կապել վնասված մակերեսի վրա:

5. Առյուծագի՝

Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

6. Մեծ եզան լեզու՝

Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ:

Բաղադրատոմս

Եզան լեզուն օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավելու համար:

  • ·  1 ճ.գ. թարմ կամ չորացրած եզան լեզու,
  • ·  1 բաժակ եռման ջուր,
  • ·  1 թ.գ. մեղր։

6. Դեղատու խատուտիկ՝

Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:

7. Մանանեխ՝

Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում են մանանեխի փոշի ու եթերայուղ ստանալու համար: Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում վերին շնչուղիների հիվանդությունների ու մրսածության ժամանակ:

8. Սրոհունդ (արևքուրիկ)`

Աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային, ինչպես նաև հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններ: Տերևներից և ցողունից ստանում են իմանին և նովոիմանին պատրաստուկները, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների, կրծքագեղձի բորբոքումների բուժման համար:

9. Օճառախոտ դեղատու`

Աճում է Արարատի, Տավուշի, Գուգարքի, Սյունիքի մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնող, ցավերը հանգստացնող ազդեցությամբ և օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի և ըմպանի ախտահարումների ժամանակ:

10. Դեղատու տուղտ՝

Занимательная этимология

Աճում է գետափերին, ձորեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում: Տարածված է նաև հայկական տուղտը, որը հանդիպում է Արմավիրի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Չորացրած արմատներից ստացվող փոշին և թուրմն ունեն խորխաբեր ու հակաբորբոքային հատկություններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղիների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ: