Առաջադրանք

1. Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն.

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին:

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները սպիտակում էին, հունիսին քաղցրանում էին։ Հուլիսին, օգոստոսին այնպես էին լինում, որ մեղր էին դառնում, մատներներս իրար էին կպչում: Օգոստոսին վերջերին, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերին էին մնում, կամ, գետնին էին թափվում։ Չամիչներն էլ անուշ։ Մինչև Վարագա խաչի տոնը՝ իրենք իրենցով ընկնում էիմ, կամ նորն էին բուսնում։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էինք ծառերի տակը։ Խիճ ու խոտ չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով հարթեցնում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներով, ուռիներով, եղեգներով ճյուղերով էինք փակում։ Հողով ծեփում էինք։ Անցքերը փակում էինք, որպեսզի թութերը առուները չընկնեին ու գետը չգնան։ Գոմաղբում էինք արմատերը, ամեն յոթ օրը վոռոգում էինք, ջուրով վողողում էինք։