Զաբել I

Զաբել թագուհու վերադարձը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
1219 թվականի մայիսին, Լևոն Մեծագործ արքայի փոքր չորս տարեկան դուստրը ՝ Զաբելը դարձավ Կիլիկյան Հայաստանի թագուհի։ Լևոն Մեծագործ արքան էր ցանկացել, որ Կիլիկիայի թագուհի դառնա Զաբելը, ոչ իր ավագ դուստրը ՝ Երուսաղեմի թագուհի Ռիտան և ոչ էլ իր եղբայր ՝ Ռուբեն Ռայմոնդը։ Զաբելը Լևոն Մեծագործի երկրորդ կնոջից ՝ Սիբիլլա Լուզինյանից ծնված երեխան էր, Ռիտան էլ առաջին կնոջից էր։ Լևոն արքայի մահից հետո սկսեցին գահի համար վիճել Ռիտա թագուհին և Ռուբեն Ռայմոնդը։ Մինչ այդ Զաբելը մեծանում էր խնամակալ այրերի ներքո։ 1222 թվականին, Կիլիկիայի արքունական ժողովը որոշեց և տարեկան Զաբելին ամուսնացնել Անտիոքի դքսության 17 տարեկան թագաժառանգ Ֆիլիպպի հետ, պայմանով, որ նա թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով։ Ամուսնությունը ուղղակի անվանական էր, որը հետապնդում էր քաղաքական շահեր։ Կիլիկիո գահին ամրապնդվելուց հետո, սակայն Ֆիլիպպը չպահեց պայմանը, վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն։ Զաբելի խնամակալ Կոստանդին Հեթումյանը բանտարկեց Ֆիլիպպին։ Սակայն 10 ամյա Զաբելին Կոստանդին Հեթումյանը ամուսնացնում է իր որդու ՝ Հեթումի հետ։ Զաբելը չհամակերպվելով այս ամուսնության հետ, փախնում է մոր ազգականների մոտ, սակայն խնամակալ Կոստանդինը զինված ուժերով ետ է բերում Զաբել թագուհուն և հիմք է դրվում Հեթումյան արքայատանը։ Զաբել թագուհու կառավարման տարիներին ծաղկում ապրեցին կրթությունը և հոգևոր կյանքը։ Բացվեցին վանքեր, վարժարաններ, դպրատներ։ Ինչպես մյուս թագուհիները, Զաբելը իր կառավարության շրջանում հատեց մետաղադրամներ, որոնց վրա պատկերված էին թագավորն ու թագուհին։ Զաբել թագուհին հիմնեց բարեգործական հիվանդանոց, աղքատատներ։

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699