Առաջադրանք

Մշո բարբառով առակը փոխադրիր գրական հայերենին․

Աղբյուր

image/jpeg

Ձմեռը գառները հավաքվել էին գոմում։

Դուռը թակեցին․

— Այն ո՞վ է,- կանչեցին գառները։

— Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դրսում էլ ցուրտ է, սառել եմ, մի ոտքս ցավում է, ոտքս սառել, փայտացել է։ Ձեր հոր և մոր հոգիների համար դուռը բացեք, ոտքերս մի քիչ տաքացնեմ։

Գառները խորհրդակցում են։

— Բացե՞նք, թե՞ չբացենք․ բացենք,- ասացին,- խեղճ է, թող մի ոտքը մտցնի ներս, տաքացնի, մեզ ի՞նչ վնաս կլինի։

Դուռը բացվեց, ճամփորդի ոտքը մտցրեց ներս։

— Տեսա՞ք ձագուկներ, ձեզ որևէ վնաս չտվեցի, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ ներս, եթե մեկ ոտքս վնաս չտվեց, մյուսն էլ չի տա։

— Ճիշտ է ասում,- ասացին,- մեկը վնաս չտվեց, երկուսն էլ չեն տա։

Դուռը կիսաբաց արեցին, ճամփորդը ոտքը, գլուխը և մարմնի կեսը մտցրեց ներս, մեկ էլ տեսան ներս խցկվեց, գառներից մի քանիսին ոտքի տակ տրորեց, երբ նստեց, մի քանիսն էլ մնացին տակը, մնացածը թողեցին և փախան, և գոմը մնաց ուղտին։