Սասունի տարազ

Սասունի տարազը տեղի բնակիչների համեստ և պարզ կենցաղի արտացոլումն էր։ Ոմանք կարծում էին, որ Սասունի տարազը քրդական է, սակայն պատմական փաստերը ուսումնասիրելուց հետո մարդիկ համոզվեցին, որ սասունցիները իրենք են կարել և գործել, իրենց հագուստը, որից օգտվում էին քրդերը։

220px-Armenian_man_Sasun_near_Lake_Van_around_1900

16-րդ դարում օսմանների և պարսիկների միջև մղվող երկարատև պատերազմների ընթացքում Միջագետքից մեծաքանակ քրդեր բնակություն են հաստատտել Սասունում, նրանք կրել են հայ ջուլհակագործների ստեղծած հագուստը։

Կանացի հագուստ․

Սասունում կանանց հագուստը ավելի զարդարուն էր, քան տղամարդկանցը։ Նրանք իրենց գլուխները պատում էին բազմաթիվ ապարոշներով։ Մեջքին կապում էին պարսկական կամ հասարակ շալ։ Մանկամարդ հարսները իրենց գլուխը ծածկում էին կտավե քողով, որը իջնում էր մինչև ոտները։

Տղամարդկանց հագուստ․

Սասունցի տղամարդիկ հագնում էին երկար, եռանկյունի թևերով շապիկ, ինչը նրան ծառայում էր գրպանի տեղ։ Սասունցիների մեջքը փաթաթված էր բազմածալ գոտիով։ Սասունում տղամարդկանց ոտնամաններից տարածված էր տրեխը, սոլերը և վուշի ու այծի մազը խառնած թելով գործած ոտնամանը, որը կոչվում էր խորունկ։ Այս ոտնամանը շատ դիմացկուն էր լեռնային վայրերի համար։

Սասունի տարազ