Դվին մայրաքաղաք

Առաջադրանք՝ նկարագրել Դվին մայրաքաղաքը․

Դվինի տարածքում հայերը  բնակվել են  հին ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Դվին.

Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Արաբական արշավանքների հետևանքով  7-րդ դարի վերջին Դվինը և ամբողջ Հայաստանը ընկավ  արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք: Ծաղկման տարիներին Դվինն ունեցել է 150 հազարից ավելի բնակչություն: Հայտնի էր տարբերակներով. հայերեն հնչել է Դուին, Դվին, արաբները կոչել են Դաբիլ, Ադաբին, հույները՝ Դուվիյ։ Նույնիսկ Արարատյան դաշտը և Արաքս գետը երբեմն հիշատակվում են Դվին անունով։ Դվինի տեղում բնակավայր է եղել մ.թ.ա. V հազարամյակում։ Քաղաքը եղել է զարգացած արհեստագործության կենտրոն: Դարերի ընթացքում քաղաքը քանիցս ավերել են զավթիչները, հատկապես տուժել է աղետներից, որոնցից ամենաավերիչը 893թ. երկրաշարժն էր: Բնական աղետից հետո  կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և  արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ: 1045թ. Դվինը գրավեցին բյուզանդացիները: Շուտով քաղաքը և Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության տակ: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները: Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Հղումներ ՝ yerevan.am | Հայաստանի մայրաքաղաքները Դվին. Հայաստանի 7-րդ մայրաքաղաքը (impoqrik.am)

Vocabulary

Viral — վիրուսային

troll — տռոլլ

haker — հակեռ

vlogger — վլոգեր

meme — մեմ

anonymity — անանություն

DM — անձնական նամակ

emoji — էմոջի

badger —

derogatory — նեղացուցիչ

censor — քրաքննություն

follow — հետևել

harras -հալածում

catfishing — կատվաձկնորսություն

grooming — հարդարանք

influencer —

photoshop — ֆոտոշոփ

filters — ֆիլտրեր

block — արգելափակել

scam — խաբեություն

Առաջադրանքներ

1. Փոխիր դերբայական կապակցությունների շարադասությունը երկու ձևով․

Ձորապռնկի ժայռին թառած՝ արծիվն ակնդետ նայում էր գետի արծաթավուն կոհակներին։ Արծիվն ակնդետ նայում էր գետի արծաթավուն կոհակներին՝ ձորապռնկի ժայռին թառած։ Արծիվն, ձորապռնկի ժայռին թառած, ակնդետ նայում էր գետի արծաթավուն կոհակներին։

Հիվանդի քննությունը վերջացնելով՝ բժիշկը հաջորդին ներս կանչեց։ Բժիշկը հաջորդին ներս կանչեց՝ վերջացնելով հիվանդի քննությունը։ Բժիշկը, հիվանդի քննությունը վերջացնելով, հաջորդին ներս կանչեց։

Ուսումն արտասահմանում կատարելագործելու համար՝ Գարեգինը հովանավորների դռներն էր ծեծում։ Գարեգինը հովանավորների դռներն էր ծեծում՝ ոսումն արտասահմանում կատարելագործելու համար։ Գարեգինը, ուսումն արտասահմանում կատարելագործելու համար, հովանավորների դռներն էր ծեծում։

2. Բացատրիր տրված դարձվածների իմաստները․

Փակագծերը բացել — բացահայտել

մի անկյուն քաշվել — առանձնանալ

ծտի թևով — արագ

իրար հետ շուն ու կատու դառնալ — թշնամանալ

մեկին բերան ծռել — խնդրել

զենքերը վայր դնել — հանձնվել