Հետազոտական նախագիծ — Համաշխարհային կարևորության գյուտ, որի հեղինակները հայեր են (մարտ)

Այս նյութը պատմում է հայ կարկառուն գիտնական, գյուտարարների մասին, որոնց գյուտերը համաշխարհային ճանաչում են ստացել և ինչու ոչ՝ մեծ հետք թողել քաղաքակրթության զարգացման մեջ:

1. Ամերիկյան դոլարն իրենից ներկայացնում է թղթադրամ, որը թողարկվում է ԱՄՆ մասնավոր կառույցի կողմից։ Փաստացիորեն դոլարը թղթի կտոր է նկարներով, սակայն այն, ինչպես յուրաքանչյուր տարադրամ, արժեք ունի: Ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ, երիտասարդ քիմիկոս Քրիստափոր ՏերՍերոբյանը 1864թ. ստեղծում է ամերիկյան դոլարի կանաչագույն ներկը, որն անհնար էր կեղծել:

2. 1894թ. Լվովում ապրող Հովհաննես Լուկաշևիչը (Ղուկասյան) Գերմանիայում արտոնագրում է կերոսինային լամպի գյուտը, որը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորում էր ողջ Եվրոպան և Ամերիկան:

322918

3. Ասատուր Սարաֆյան` Օսկար Բենկեր. գունավոր տպագրության, մեքենաների, ինքնաթիռների փոխանցման տուփի գյուտերի հեղինակն է: Նա ստեղծել է նաև առաջին առանց ասեղի (գազային) ներարկիչը, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Նա նաև համարվում է բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի հեղինակը։

4. Ռեյմոնդ Վահան Դամադյանը հայազգի գյուտարար, որը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

история, успех, person, персона, damadian, дамадьян, реймонд, raymond

5. Բանկոմատներն այսօր դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն քչերը գիտեն, որ այդ գյուտի հեղինակն է ծագումով հայ ամերիկացի Լյութեր Ջորջ Սիմջյանը: 1956թ. Լյութեր Սիմջյանը ստեղծում է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը: Առաջին բանկոմատը գիտնական Սիմջյանը ստեղծել է 1939 թվականին և առաջարկել City Bank of New York բանկին, որը կես տարի անց վերադարձրել է մեքենան՝ չգնահատելով սարքի հնարավորությունները:

Банкомат2

6. Հայերին է պատկանում նաև հաշմանդամների սայլակի գյուտը, որի հեղինակը` Էմիկ Ավագյանը, 1961թ. ստանում է Քենեդիի մրցանակը` «Ամենակարևոր ներդրումը անդամալույծներին գործնական կյանք բերելու համար»:

Caneo_B_enl_1

7. Միքայել Տեր-Պողոսյանի հայտնագործության շնորհիվ հնարավոր եղավ փրկել հազարավոր կյանքեր ամբողջ աշխարհում, քանի որ քաղցկեղային ուռուցքն արդեն վաղ փուլում ախտորոշվել է։ 1977թ. Միքայել Տեր-Պողոսյանի ստեղծած համակարգչային տոմոգրաֆը հեղափոխություն է առաջացնում բժշկության մեջ:

26136

Աղբյուրներ ՝

13 համաշխարհային կարևորության գյուտ, որի հեղինակները հայեր են (mediamag.am),

Դոլարի կանաչ գույնի հեղինակը հայազգի Քրիստափոր Տեր-Սերոբյանն է. ամենահետաքրքիր փաստերը ԱՄՆ դոլարի մասին — BlogNews.am,

Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը (armedia.am),

Ռեյմոնդ Դամադյան — Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org),

Армянин, сказавший «нет» раку: как Тер-Погосян совершил переворот в медицине — 06.04.2020, Sputnik Армения (armeniasputnik.am),

Լյութեր Ջորջ Սիմջյան. աշխարհում առաջին բանկոմատի գյուտարարը (տեսանյութ) (168.am)

Առաջադրանքներ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Ճյուղից ճյուղ, ուրախ-զվարթ, կտրել անցնել, ռուս-ճապոնական, բաց կանաչ, տուն-թանգարան, յոթ-ութ

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

Անկողին ընկնել, լույս աշխարհ գալ, աչքից ընկնել, երեսը պինդ

Վատ եղանակի պատճառով աղջիկը հիվանդացավ և անկողին ընկավ։

Լույս աշխարհ եկավ ծնողների ավագ որդին։

Տղան իր պահվածքով բոլորի աչքից ընկավ։

Այդքանից հետո նա մնաց նույն երեսը պինդ մարդը։

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

Ապերասան-անսանձ, այպանել-նախատել, բամբիշ-թագուհի, դերձան-թել, մախաղ-փոքրիկ տոպրակ։

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

Գույն-գունավոր, ծաղիկ-ծաղկավոր, բախտ-բախտավոր, տուն-տնային, խուճապ-խուճապային, Ալպեր-ալպիական, եղբայր-եղբայրական։

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

 Սրսրթալ,-սրթսրթալ, սրդողած-սրտդողած, տուժել-տուժվել, խաչակնքել-խաչակնքվել, կապվել-կապնվել

6․Գրել մեկ բառով․

Թիկն տալ — թիկնել

երդում-պատառ ուտել — երդվել

խաղք-խայտառակ դառնալ — խայտառակվել