Կենսոլորտ

1․ Ներկայացնել կենսոլորտի ընդհանուր բնութագիրը ։

Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ։ Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է կենսաերկրաքիմիկոս, փիլիսոփա Վ․ Ի․Վերնադսկին։ Կնեդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա։ Առաջացել են միլիառդավոր տարիներ առաջ։ Սկզբում առաջացել են մանրէները, այնուհետև ստորակարգ բույսերը՝ բակտերիաները և ջրիմուռները, ապա բարձրակարգ բույսերը և հետագայում կենդանիները։ Ներկայումս երկրագունդը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ կենդանիներով և բույսերով։ Գիտնականները պարզել են, որ երկրի վրա գոյություն ունեն մոտ 0,4 մլն բուսատեսակ և 1,3 մլն կենդանատեսակ։ Շրջապատի և միմյանց հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ և պահպանել իրենց գոյությունը։

2․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ինչպիսի բնապահպանական հիմնախնդիրներ գիտեք ։

Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ, որոնք շոշափում են ապագա և ներկա սերունդների կենսական շահերը։ Մարդկանց համար հրատապ համամոլորակային հիմնախնդիրներ՝ Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիր՝ կապված նրա աղտոտման և արդյունավետության հետ, կլիմայի փոփոխության հիմնախնդիր, բնապահպանական հիմնախնդիր կապված բնական միջավայրի խախտման հետ, բնական ռեսուրսների կտրուկ սպառումը և արտադրական գործոնեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա ու մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատացումը։

3․ Բերել առօրյայում ձեզ հանդիպող մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ օրինականեր , տալ դրանց լուծում ։

Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը՝ Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը: Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ: Համաշխարհային օվկիանոսի աղտոտման հիմնախնդիրը լուծելու համար նախ և առաջ մարդիկ պետք է հասկանան և գիտակցեն, որ ինչպես իրենք են թթվածին ստանում ու դրա շնորհիվ ապրում, այդպես էլ օվկիանոսում կենդանիները և բույսերն են ապրում, մեր մթնոլորտը տեղից էլ մարդկանց պատճառով այդքան էլ լավը չէ, բացի դրանից աղտոտում են ուրիշ օրգանիզմներինը։ Աղբի համար նախատեսված են հատուկ աղբարկղեր և հարմարանքներ, բայց քանի որ մարդիկ փնթի են և չեն օգտագործում այդ հարմարանքները, շարունակելու են այնքան աղտոտել միջավայրը,այդ թվում Համաշխարհային օվկիանոսը, մինչև վիճակը ծայրահեղ կդառնա և կվտանգվեն մարդկանց և կենդանիների կյանքը։ Ամեն ինչ կախված է մարդանցից, ուրիշ ելք չկա։

Արշակ Բ

Արշակ Երկրորդը գահ բարձրացավ Հայաստանի համար ծանր պայմաններում: Հայ-պարսկական պատերազմի արդյունքում գերվել էր Տիրան արքան (338-350): Հայոց բանակը հռոմեացիների օգնությամբ Ոսխայի ճակատամարտում ջախջախեց պարսիկներին, որոնք ստիպված էին ազատ արձակել գերյալ արքային։ Բայց քանի որ Տիրանը կուրացվել էր, նրա ավագ որդին’ գահաժառանգ Արտաշեսն էլ սպանված էր, գահը պիտի անցներ երկրորդ արքայորդուն’ Տրդատին: Բայց նա էլ պատանդ էր Հռոմում, և հայոց գահից հրաժարված կույր արքային փոխարինեց երրորդ որդին’ Արշակ Երկրորդը:

Արշակի դերը (Տ.Չուխաճյանի "Արշակ Երկրորդ") .

Հռոմեացիներին թվում էր, թե իրենց օգնությամբ գահ բարձրացած Արշակը պիտի իրենց հլու կամակատարը լինի հայոց երկրում: Բայց նրանք սխալվեցին: Ի սկզբանե Արշակ Երկրորդը հասկացրեց, որ մտադիր է անկախ քաղաքականություն վարել: Հետևանքն այն էր, որ Հռոմում սպանվեց Տրդատ արքաեղբայրը, և սկսվեց հայ-հռոմեական պատերազմ, որն ավարտվեց հաշտությամբ: Հաշտությունն ամրագրելու համար Հռոմի Վալերիանոս կայսրը Արշակին կնության ուղարկեց իր ազգական Օլիմպիային: Արշակի գահակալության տարիներին շարունակվում էր Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի պայքարը Արևելքում առաջնության համար: Այս պայմաններում դժվար էր դիմագրավել արտաքին ճնշմանը և երկիրը զերծ պահել վտանգից: Նոր գահ բարձրացած երիտասարդ թագավորը պետք է շատ ջանք թափեր և հենարան որոներ’ իշխանությունն ամրապնդելու համար: Բացի երկրի ներքին խնդիրներից, Արշակ Երկրորդը պետք է կարողանար հավասարակշիռ քաղաքականություն վարել երկու հզոր ախոյանների’ Հռոմի և Իրանի միջև:
Գահ բարձրանալով’ Արշակը հայոց զորքերի սպարապետությունը հանձնեց շնորհալի զորավար Վասակ Մամիկոնյանին, որը վճռական էր ոչ միայն Հայաստանի ներքին, այլև արտաքին անդորրն ու անվտանգությունը ապահովելու գործում: Ապա Արշակ Երկրորդը հայոց կաթողիկոսական գահին բազմեցրեց Ներսես Ա Պարթևին (353-373): Սա դարակազմիկ իրադարձություն էր հայոց պատմության մեջ, քանզի մինչ այդ հայոց կաթողիկոսին օծում և հաստատում էր Կեսարիայի մետրոպոլիտը: Այս քայլով Արշակ թագավորը սկիզբ դրեց, որ հայ եկեղեցին առանձնանա Հռոմի եկեղեցուց: