ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրներ — Սևանա լճի հիմնախնդիրներ

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում  խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սևանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին,   մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր,  ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: 

WORLD TOURS JUNGLE SAFARIS ADVENTURES FIND

Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում: Սևանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը: Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառաարվող կենտրոնացած աղբավայրերը: Դրա հետևանքով  առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ: 

Սևանա լճի ճահճացման հիմնախնդիր․

1930-ական թվականներից սկսած լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը։ Լճի ճահճացման դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը։ Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին։ Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով լիճը սկսում է ճահճանալ։ Ջրի մակարդակի բարձրացնելով հնարավոր է վերականգնել այդ շերտը։ Մեծ Սևանում այդ շերտը լիովին բացակայում է, Փոքր Սևանում կա աննշան չափով, սակայն ճահճացման երևույթները արդեն տարածվում են Փոքր Սևանի վրա, ջուրը կանաչում է և ծաղկում ջրիմուռներով։

Պապ թագավոր

Պապ թագավոր.

Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից։ Պապը բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի:Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի: Նա վերացնում է պտղին և տասնորդը:

Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար: Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Պապը նաև ստիպում է բոլոր նախարարներին մշտական զորք տրամադրել արքունի զորքի համար, որի պատճառող նույնպես առաջանում է լարված իրադրություն թագավորի և նախարարների միջև: Բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչներն արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև լարվածություն կար, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ:

Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարեր հայոց կյանքում: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից, և, բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, որոնք շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը: Պատմիչները թշնամանքով ընդունեցին Պապի այս քայլը ևս, քանզի նա դրանով Հայաստանում վերջ էր դնում ոչ հայկական ծագմամբ Լուսավորչի տան գերիշխանությանը հոգևոր կյանքում և կաթողիկոսական գահին էր բազմեցնում հին հայկական քրմական դասից Աղբիանոսի տոհմի ներկայացուցչին` ցանկանալով ազգայնացնել հայ եկեղեցին:

Պապի սպանություն․

Պապ թագավորը, երկիրն ամրապնդելով, սկսում է անկախանալ, միտքը ծռում է հունաց թագավորից։ Իր թիկունքն ամրապնդելու նպատակով անգամ փորձում է սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ։

Նա պատգամավորներ է ուղարկում հունաց թագավորի մոտ հետևյալ պահանջով. «Կեսարիան, նրա հետ նաև ուրիշ տասը քաղաքներ մերն են եղել, հետ վերաղարձրու։ Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի և մեզ է պատկանում։ Եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ապա այդ քաղաքները մեզ վերադարձրու, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք քո դեմ»։

Մուշեղ սպարապետը և հայոց մյուս իշխանները շատ են հորդորում իրենց թագավորին, որ հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց Պապը մնում է անհողդողդ։ Նա բացահայտ թշնամությամբ է սկսում վերաբերվել հույների և հունաց թագավորի հետ։

Բայց հունաց Տերենտ զորավարն ու Ադե կոմսը իրենց զորքով դեռևս գտնվում էին Հայոց աշխարհում։ Հունաց թագավորը գաղտնի դեսպան է ուղարկում Հայաստանում գտնվող իր զորավարների մոտ և հրամայում հայոց Պապ թագավորին սպանել։
Տերենտ ստրատելատն ու Ադե կոմսը, ստանալով իրենց թագավորի գաղտնի հրամանը, հարմար առիթ են որոնում այն իրագործել։

Մի անգամ, երբ հայոց իշխաններն ու զորավարներն իրենց թագավորի մոտ չէին, Տերենտն ու Ադեն որոշում են գործի անցնել։

Պապ թագավորի բանակն այդ ժամանակ գտնվում էր Բագրևանդ գավառի Խու կոչված ղաշտում, իսկ հունաց զորքերը բանակ էին դրել մոտակայքում։ Հույն զորավարներն իրենց բանակում փառավոր հացկերույթ են կազմակերպում և հայոց Պապ թագավորին հրավիրում ընթրիքի։ Նրանք մեծ պատվով ու արժանավորությամբ ընդունում են հայոց թագավորին, բերում, բազմեցնում կերուխումի սեղանի գլխին։ Երբ Պապ թագավորը մտնում է Տերենտ զորավարի սենյակը, տեսնում է, որ սենյակի չորս պատերի տակ կանգնած են լեգեոնի ասպարակիր զինվորները՝ ձեռներին՝ վահան, գոտիներում՝ սակր։ Իսկ սենյակից դուրս ղարձյալ կազմ ու պատրաստ կանգնած էին լավ սպառազինված զինվորներ՝ վրայից սովորական զգեստ հագած։ Պապին թվում է, թե այդ բոլոր զինվորները իր պատվի համար են պահակ կանգնած։ Մինչ Պապը սեղանի գլխին նստած ընթրիք էր վայելում, նրա թիկունքին կանգնած սակրավոր զինվորներն աստիճանաբար շատանում են և շրջապատում նրան։

Գինեխումի ժամանակ ուրախության առաջին բաժակը մատուցում են Պապ թագավորին, և նույն պահին հնչում է թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը։ Այդ վայրկյանին էլ վահանակիր զինվորներին ազդանշան է տրվում։ Եվ մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, իսկ աջ ձեռը դրել էր աջ ազղրին կապած ղաշույնի կոթին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, սպասավորման ոսկեպորտ վահաններով պատսպարված, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը, որ դրված էր դաշույնի կոթի վրա։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է։

Սեղանատանը աղմուկ ու շփոթություն է ընկնում, ընթրիքին ներկա Պապի ուղեկից իշխան Գնել Անձևացին իսկույն իր բազմած տեղից վեր է թռնում, քաշում սուրը և սպանում թագավորին սպանող զինվորներից մեկին։ Այդ պահին հունաց Տերենտ զորավարը քաշում է սուրը և հարվածում Գնելի գլխին։ Սուրը կտրում է Գնելի գլխի սկավառակը և շուռ տալիս աչքերի վրա։ Գնելը ընկնում է մեռնում, իսկ ներկաներից ոչ ոք այլևս չի հանդգնում հույն զինվորների դեմ ըմբոստանալ։

Հղումներ ՝ Պապ թագավոր — BlogNews.am,

Պարսից պատերազմ (armenianhouse.org)

A1. Espanol de ejercicios

  1. A Carmen le gusta la música clásica. — Կարմենը սիրում է դասական երաժշտություն
  2. A Pablo le gusta navegar por Internet.
  3. A los dos les cuidar gustan las plantas. — Նրանք երկուսն էլ սիրում են բույսեր
  4. A Carmen le gusta leer. — Կարմենը սիրում է կարդալ
  5. A Pablo ir gusta el cine. ‘ Պաբլոն սիրում է ֆիլմեր
  6. A Carmen le gusta esquiar. — Կարմենը սիրում է դահուկ քշել
  7. A Carmen le gustan los animales. — Կարմենը սիրում է կենդանիներ