Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:  

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:  

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից: 

Առաջադրանքներ  

Ա․ Ընտրե՛ք և մեջբերումներով հիմնավորե՛ք այն նկարագրությունները և բնութագրումները, որոնք վերաբերում են կամրջին.  

§ փոքրիկ ձորակի վրա էր գցված  

§ գերան էր, չուներ բազրիքներ  

§ չարամիտ էր և դավադիր  

§ մարդասեր էր և բարյացակամ  

Բ․ «Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ»: Ի՞նչ կպատասխանեք կամրջին: Հիմնավորե՛ք պատասխանը: 

Vocabulary

School clubs-դպրոցական ակումբներ

learn-սովորել

learner-սովորող

north-west-հյուսիս-արևմուտք

National Curriculum-ազգային ուսումնական պլան

Science-գիտություն

know-իմանալ

knowledge-գիտելիք

orchestra-նվագախումբ

trombone-տրոմբոն

pottery-խեցեգործություն

artistic-գեղարվեստական

extra-curricular-արտադասարանական

creative-ստեղծագործական

especially-հատկապես

Chemistry-քիմիա

Physics-ֆիզիկա

PE-ֆիզկուլտուրա

Biology-կենսաբանություն

Geography-աշխարհագրություն

sailing-նավարկություն

develop-զարգացնել

Information and communication technologies-Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ

south-հարավ

east-արևելք

teach-սովորեցնել

teacher-ուսուցիչ

educate-սովորել

education-կրթություն

study-սովորել

student-ուսանող

foreign language-օտար լեզու