Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ

Մեկնում ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը ՝ 11:00

Վերադարձ ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը ՝ 16:00

Պատասխանատուներ՝ Լիա Ավետիսյան, Գոհար Սիմոնյան

Ճանապարհորդության երթուղի ՝ Երևան-Վաղարշապատ

Կանգառներ։

  • Բամբակաշատ
  • Ակնալիճ
  • Զիարատ․ եզդիական տաճար
  • Թարգմանչաց վանք
Անհրաժեշտ պարագաներ․
  • Անհատական բրդուճներ, ջուր
  • Արևապաշտպան գլխարկ
  • Լուսանկարչական սարքեր
  • Դեղորայք
Սբ. Թարգմանչաց վանք
Թարգմանչաց վանք․

Ներկայումս՝ Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, Բոլորաջուր (Բոլորանց) գետակի աջ ձորալանջին գտնվող միջնադարյան հայկական վանական համալիր, որը շրջապատված է գեղատեսիլ, անտառածածկ լեռներովծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա:

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բամբակաշատ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Բամբակաշատ

Նախկին անվանումը` Մոլլա Բայազետ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից մոտ 4 կմ հարավ-արևմուտք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 865 մ բարձրության վրա։ Բամբակաշատ է վերանվանվել 1935 թ. հունվարի 3-ին։

Ակնալիճ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Ակնալիճ․

Գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում՝  Վաղարշապատից մոտ 9 կմ հարավ-արևմուտք, Արմավիրից մոտ 8 կմ արևելք, Վաղարշապատ-Արմավիր խճուղու վրա։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 870 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 12 կմ արևելք։ Որպես ավան հիմնադրվել է 1954 թվականին։ Ակնալճի տարածքում են գտնվում նախնադարյան բերդաշենի մնացորդներ։

Զիարատ․ եզդիական տաճար․ Ակնալիճ
Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար, որը հայտնի է նաև որպես Ակնալիճի եզդիական տաճար, եզդիական տաճար Հայաստանի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ Համաձայն Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդի Հասան Հասանյանի Ակնալիճի տաճարը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին եզդիական սրբատեղին է։

Հղումներ՝

http://armavir.mtad.am/geographicaloverview/

https://hy.wikipedia.org

https://www.facebook.com/groups/

https://hy.wikipedia.org

https://www.wikiwand.com

https://www.wikiwand.com

https://janetarshakyan.livejournal.com/403145.html