Զբոսաշրջության մարքեթինգի նպատակները, խնդիրները, գործառույթներն ու սկզբունքները

Զբոսաշրջային կազմակերպությունները իրենց գործունեության ընթացքում որոշակի նպատակներ և խնդիրներ են իրագործում: Դրանցից են՝ սպառման, սպառողական բավարարվածության հնարավոր առավելագույն մակարդակի ձեռքբերումը, առավելագույն ընդարձակ ընտրության հնարավորության ստեղծումը, կյանքի որակի առավելագույն բարձրացումը և այլն:

Պետք է նշել, որ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է՝ կապված այն հանգամանքի հետ, որ ոչ առևտրային ոլորտներում գործող շատ կազմակերպություններ գիտակցում են, որ հենց մարքեթինգն է շուկայում իրենց հաջողության գրավականը: Կազմակերպություններն իրենց առջև դրված նպատակներին հասնում են մարքեթինգային գործառույթների միջոցով: ԶՀԿ-ն առանձնացնում է հետևյալ երեք գործառույթները.

1. Սպառողների հետ կապերի հաստատում

Սրա նպատակն է հիմնավորել և սպառողներին համոզել, ներշնչել այն գաղափարը, որ առաջարկվող ծառայությունները ամբողջությամբ համընկնում են նրանց սպասումներին: Իսկ այդ բոլորը հնարավոր կլինի իրականացնել ճիշտ և նպատակային մարքեթինգի միջոցով (օրինակ՝ գովազդային ծրագրերի մշակում, նպատակային շուկայի ընտրություն, մարքեթինգային հետազոտությունների իրականացում և այլն:)

2. Զարգացում

Սա ենթադրում է նորամուծությունների մշակում, որոնք կարող են նոր հնարավորություններ ապահովել վաճառքի համար: Այդպիսի նորամուծություններն իրենց հերթին պետք է համապատասխանեն հնարավոր սպառողների պահանջարկին և նախընտրություններին:

3. Հսկողություն

վերանայվում է գործունեության արդյունքների վերլուծությունը շուկայում ծառայությունների առաջմղման տեսանկյունից և ստուգվում, թե որքանով են այդ արդյունքներն արտահայտում իրականում զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունների լրիվ և արդյունավետ օգտագործումը:

Զբոսաշրջության մարքեթինգին առավել բնութագրական են հետևյալ հիմնական սկզբունքները.

1. Կոնկրետ սպառողների խնդիրների արդյունավետ լուծումը

Պետք է հիշել, որ շուկան ձևավորում են սպառողները՝ իրենց որոշակի պահանջմունքներով, որոնց բավարարման համար նրանք ցանկանում են և պատրաստ են ձեռք բերել զբոսաշրջային ապրանք: Շուկայում առաջարկվող ապրանքները կազմակերպության կողմից պետք է ուսումնասիրվեն, որպեսզի բացահայտվի, թե որքանով դրանք կարող են օգնել նրանց իրենց խնդիրները լուծելու առումով:

2. Առևտրային արդյունքի կոնկրետ ուղղվածություն

Կազմակերպությանը հետաքրքրում է շուկայի բաժնեմասը, որը համապատասխանում է նրա երկարաժամկետ նպատակներին: Այդ նպատակները ձևակերպելով՝ որոշում են մարքեթինգի երեք գլխավոր կետերը՝ ժամկետները, ռեսուրսներն ու պատասխանատվությունը: Այստեղից էլ բխում է բոլոր մարքեթինգային իրադրությունների երկարաժամկետ կողմնորոշումը՝ սկսած սպառողների պահանջարկից, վերջացրած սեփական հնարավորություններով:

3. Առաջադրված նպատակների իրականացման համալիր մոտեցում

Շուկայում կազմակերպության հաջողությունն ապահովվում է միայն մարքեթինգի բոլոր միջոցների համախմբով, դրանց փոխադարձ պայմանավորվածությամբ և փոխկապակցությամբ: Համալիրությունը նշանակում է, որ որոշակի մարքեթինգային գործունեության արդյունքում հնարավոր չէ հասնել այն արդյունավետությանը, որը կարող է ապահովել մարքեթինգի օգտագործումը որպես համակարգ:

4. Ակտիվություն, նախաձեռնողականություն, հարձակողականություն

Սրանք պահանջում են արագ և արդյունավետ կողմնորոշում՝ արտաքին մարքեթինգային միջավայրի փոփոխության դեպքում: Առանց դրանց անհնար է հասնել առևտրային հաջողության և ձեռք բերել մրցակցային առավելություններ:

Իտալիա

Իտալիան պետություն է Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի կենտրոնում։ Մայրաքաղաքն է Հռոմը: Քաղաքներն են ՝ Հռոմը, Միլանը, Պալերմոն,Ֆլորենսիան և Վենետիկը: Այն ունիտար պարլամենտական հանրապետություն է։ Պետական լեզուն իտալերենն է: Երկրի ընդհանուր տարածքը 302,073 կմ² է, նրա տարածքում են Ալպերի հարավային լանջերը, Պադանայի հարթավայրը, Ապենինյան թերակղզին (հայտնի է իր ձևով, որը նման է կոշիկի), ինչպես նաև Սիցիլիա, Սարդինիա կղզիները և բազմաթիվ փոքր կղզիներ:

Աշխարհում առաջին իտալացիները եղել են հին պալեոլիթի ժողովուրդը, ովքեր բնակություն են հաստատել Ապենինյան թերակղզում ավելի քան 100.000 տարի առաջ: 2-րդ հազարամյակում այստեղ են ներթափանցել արիական ցեղերը, որոնցից մեկը լատինների ցեղն էր, որը կառուցեց Հռոմը մ.թ.ա 8-րդ դարում։

Italia բառի ծագումն անհայտ է։ Ամենատարածված տեսակետի համաձայն՝ տերմինը եկել է Հունաստանից և նշանակում է «հորթերի երկիր», քանի որ հին ժամանակներում Իտալիայի խորհրդանիշը եղել է ցուլը:

Նորաձևության ծնունդ

1951 թվականի փետրվարի 12-ն այն օրն է, որը բոլոր պաշտոնական աղբյուրներում համարվում է իտալական նորաձևության ծննդյան օր։ Հենց այս օրը մարկիզ Ջովաննի Բատիստա Ջորջինին հրավիրեց մի խումբ ամերիկացի գնորդների Ֆլորենցիայի իր նստավայր՝ Վիլլա Թորիջիանի՝ այն ժամանակ ոչ այնքան հայտնի իտալացի դիզայներների նորաձևության ցուցադրությանը:
Ամերիկացի գնորդներին շատ դուր եկավ իտալական հագուստը: Շուտով իտալական աքսեսուարները և կոշիկները հայտնվեցին ամերիկական շուկայում, այնուհետև ՝ համաշխարհային:

Զբոսաշրջությունը

Իտալիան հայտնի է իր թանկարժեք մեքենաներով, նորաձևության արդյունաբերությամբ, ճաշատեսակների յուրահատուկ բազմազանությամբ, ինչպես նաև գեղեցիկ լեռնային լճերով, ավազոտ լողափերով և բարձր լեռնաշղթաներով: Իտալիայի քաղաքներն ու հանգստավայրերը տարեկան այցելում է ավելի քան 50 միլիոն մարդ:

Իտալիայում զարգացած են մշակութային, լեռնային, լճային զբոսաշրջությունը և ագրոտուրիզմը: Իտալիայում հանգստանալու լավագույն ժամանակը գարնանային սեզոնն է ՝ ապրիլից հունիս կամ աշունը ՝ սեպտեմբերից հոկտեմբեր, երբ ջերմաստիճանը չափավոր է, և ավելի քիչ զբոսաշրջիկներ են լինում, քան ամառային սեզոնին:

Տեսարժան վայրերը

Կոլիզեյ

Ֆլավյան կայսր Վեսպասիանոսի հրամանով կառուցվել է Կոլիզեյը Հին Հռոմի կենտրոնում մոտ մ.թ.ա. 70 (75) թվականին: Երկար ժամանակ Կոլիզեյը Հռոմի բնակիչների և այցելուների համար եղել է ժամանցային տեսարանների հիմնական վայրը, այնտեղ իրականացվում էին կենդանիների հալածանքներ, ծովային մարտեր, տարբեր ներկայացումներ և նույնիսկ մահապատիժներ։ (մուտքավճար ՝ 24€ (10.080 դրամ))

Պանթեոն (Հռոմ)

Հռոմեական պանթեոնն առանձնահատուկ տեղ է գրավում հին և համաշխարհային ճարտարապետության մեջ։ Այն հավանաբար ստացել է իր անվանումը («բոլոր աստվածների տաճար») բազմաթիվ արձանների պատճառով, որոնք զարդարում էին այն ներսից և դրսից։ Վարկածներից մեկի համաձայն՝ հեթանոսական ժամանակներում Պանթեոնի տաճարում ներկայացված էին հին հռոմեացիների բոլոր գլխավոր աստվածությունները։ (մուտքավճար ՝ 5€ (2100դրամ)):

Սուրբ Պետրոս եկեղեցի

Մայրաքաղաքի ամենամոնումենտալ շինությունը կարելի է անվանել Սուրբ Պետրոս եկեղեցին՝ համանուն հրապարակով։ Մինչև 1990 թվականը Սուրբ Պետրոս եկեղեցին աշխարհի ամենամեծ քրիստոնեական շինությունն էր։ Եկեղեցին գտնվում է հենց Հռոմի ներսում գտնվող փոքրիկ նահանգում՝ Վատիկանում:

Միլանի տաճար

Միլանի տաճարի շինարարությունը սկսվել է 14-րդ դարի վերջին։ Միլանի տաճարը (Դուոմոյի տաճարը) կառուցվել է տարբեր երկրների ճարտարապետների և ինժեներների կողմից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, և նրանք խոսում էին տարբեր բարբառներով, ինչը չխանգարեց նրանց կառուցել տաճարը, թեև դրա համար պահանջվեց գրեթե 600 տարի: Այն քաղաքի և երկրի բնակիչների համար կաթոլիկ հավատքի խորհրդանիշն է (մուտքավճարը ՝ 9€ (3780 դրամ))

Ուֆիցի պատկերասրահ (Ֆլորենսիա)

Ֆլորենսիայի այս տեսարժան վայրը հայտնի է որպես առաջին թանգարան, որը բաց էր հանրության համար: Ուֆիցի պատկերասրահը բաղկացած է 45 սրահներից, որոնցում աշխատանքները ցուցադրվում են ժամանակագրական հաջորդականությամբ և, սրահից սրահ շարժվելով, կարելի է տեսնել գեղանկարչության զարգացումը բյուզանդական և միջնադարյան շրջաններից մինչև մեր օրերը։ (մուտքավճարը ՝ սկսած 26€ (10.920 դրամից)):

Մեծ Ջրանց (Վենետիկ)

Մեծ ջրանցքը մարդու ձեռքով ստեղծված արհեստական ​​կառույց չէ։ Հին ժամանակներում Մեծ ջրանցքը փոքրիկ ալիք էր, որը ոլորվում էր կղզիների կողքով, որոնց վրա հետագայում կառուցվեց Վենետիկը: Մեծ ջրանցքը սկսվում է քաղաքային կայարանից և ձգվում է գրեթե 4 կիլոմետր երկարությամբ։ Միջնադարում, երբ Վենետիկը Միջերկրական ծովի խոշոր առևտրային կենտրոնն էր, Մեծ ջրանցքի ափին տեղի էր ունենում սննդամթերքի, կենցաղային իրերի և ձեռագործ իրերի բուռն առևտուր։ Ցերեկը նավով զբոսանքի արժեքը 80 եվրո է (33.600դրամ), երեկոյան՝ մոտ 100 եվրո (42.000դրամ)։