Գրիգոր Զոհրապ «Կապիկը» վերլուծություն

Մենք կարդացինք Գրիգոր Զոհրապի մի նովել՝ <<Կապիկը>>, որը մի սիրահարված և զգացմունքային կապիկի մասին էր։ Կապիկը սիրահարվել էր իրեն խնամող երիտասարդ աղջկան՝ Մարիղոյին։Կապիկը նկատելով, որ աղջիկը այլևս չի գալիս իր մոտ, չի խնամում, կարոտից ինքնասպան է լինում։ Այդքան էլ իրականությանը համապատասխան չէր այս նովելը, զուտ կենդանին այդ աստիճան սիրահարված չէր կարող լինել, սակայն կապիկի այդ նույն զգացողությունները մարդուն հարիր են։ Կապիկը ոչ ոքի չէր թողնում, որ մոտենար իրեն, սակայն աղջկան տեսնելիս աշխուժանում էր, տարօրինակ պահվածք էր դրսևորում, որպեսզի աղջկա ուշադրությունը գրավեր և միայն նրա հանդեպ էր սիրալիր։ Եւ իրոքից, երբ մարդը սիրահարվում է նա իրեն տարօրինակ է պահում, ցանկանում է միայն իր սիրելի մարդու ուշադրությունը, ջերմությունը։ Կապիկը նկատելով, որ աղջիկը այլևս չի գալիս իր մոտ, չի խնամում, կարոտից ինքնասպան է լինում։ Սակայն ոչ բոլորն են ցուցադրական կերպով ցուըց տալիս իռ սերը։ Պատահում է, որ մարդիկ էլ են կարոտից կամ անպատասխան սիրուց ինքնասպան լինում կամ վնաս տալիս իրենց, սակայն իմ կարծիքով ինչքան էլ մարդ տանջվի սիրուց, կարոտից կամ ընդհանրապես անձնական խնդիրներից, պետք է սթափ լինի և սթափ դատի տվյալ իրավիճակը։ Պետք է կարողանաս կառավարել զգացմունքներդ և ինքդ քեզ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *