Առաջադրանքներ

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական հայերենի։

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։

Առավոտյան լույսը երբ բացվեց մայրս տավարը դուրս հանեց, մի գրվանքա բուրդ տվեց քրոջս ձեռք, մի կտոր չոր հաց ու գնացինք։ Գնացինք քրոջս քարափը ցույց տվեցի, գնաց կանգնեց գլխին ու իլիկը սկսեց մանել։ Քարափը ծակվեց ու իլիկը ընկավ մեջը, կռացավ, որ պիտի վերցնի մի պառավ կին նստած էր, բարկացած ասաց. «Տատիկ՛, իլիկը տո՛ւր»։ Պառավը ասաց «Որդի ջան, որի դու վերցրու տար, ես մեծ կին եմ, չեմ կարողանում տեղիցս կանգնել»։ Աղջիկը բարկացած ասաց.»Բա ճանապարհը ու՞ր է։»։ Պառավն ասաց. «Ձորի միջով արի»

Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, դուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Աղջիկը ձորի միջով գնաց, տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի տեսավ դուռը չկա, ասեց «Տատիկ, ճանապարհը կորցրեցի, ու՞ր է։» Տատիկը ասաց. «Որդիս, արի այստեղ մի բան ասեմ։ Գնաց պառավի մոտ։»Մի ավել վերցրու ու մեր տունը մաքրի» – ասաց պառավը։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասաց «Որդի՛, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր»։ Աղջիկը բարկացած ասաց. «Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *