Արշակունի արքաներ. Խոսրով 3-րդ, Տիրան, Արշակ 2-րդ

Ժամկետը՝ մարտ 7-11

Առաջադրանք

  • Ներկայացնել Արշակունի արքաների ներքին և արտաքին քաղաքականությունը

Արշակ Բ։ Արշակ Բ-ն գահ բարձրացավ և վերականգնեց իր ներքին դիրքերը, կարգավորեց հարաբերությունները այլ երկրների հետ։ Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: 

Խոսրով 3-րդ Կոտակ։ Տրդատ Մեծի և նրա որդու՝ Խոսրով III Կոտակի (330-338 թթ.) օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում: Երասխի վտակ Մեծամորի հունը փոխվելու և Արտաշատի մոտակայքում ճահիճներ առաջանալու պատճառով Խոսրովը բարեկարգում է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին քաղաքը և այնտեղ կառուցում արքունի ապարանք: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

Տիրան։ Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *