Առաջադրանքներ

1. Ընդգծիր փոխաբերական իմաստով գործածված բառերը․

Վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ, խոր ու մեղմ շշնջում էր օդը։

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Նա մռայլ նայում էր նիրհած լեռներին, համր, արևակեզ ժայռերին։

Մշուշը փաթաթվում էր հինավուրց անտառներին և թավալվում բլուրների փեշերին։

Քամին մռնչում էր, և անձրևի տարափը ծեծում էր նրա դեմքը։

Կրակը արհամարհանքով ծիծաղում էր ջրի հոսանքի վրա։

Մեծ խորհուրդ կա այս ալեհեր լեռան մեջ։

Մռայլ ու անհյուրընկալ նայեց ամրոցը եկվորներին։

Ձայները անէացան, հալվեցինքնած էին և՛, ամրոցը և՛, մարդիկ, և՛, անդնդախոհ ձորը։

2. Շարունակիր նախադասությունները.

Երկու օր է, ինչ նա տուն չի վերադարձել։

Մի իշխան երկար ճանապարհ էր կտրել և տեսել գրեթե ողջ աշխարհը։

Ձմեռն անցավ, բայց նրա շունչը մնաց։

Մեկ էլ մի կրակոց լսվեց ու տղան սարսափած մտավ տուն։

Երբ նա կռացավ թփերի մեջ փոքրիկ ոզնու տեսավ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *