Լոռու մարզ

Լոռու մարզ | Աշխարհը մեր աչքերով

Ախթալա

Ախթալա, Լոռու մարզ, Հայաստան | Նունե Լոռենց բլոգ
Ախթալան գտնվում է Լոռու մարզում՝ Շամլուղ գետի ափին։ Քաղաքի կլիման մերձարևադարձային է՝ զով, չոր ամառներով և մեղմ ձմեռներով: Ախթալան հայտնի է եղել Ախդալա, Ախտալա և Պղնձահանք անուններով: Ախթալայի հայտնի բերդը նույնպես կառուցվել է միջնադարյան ժամանակաշրջանում: Այս տարածքում շատ կան պատմական հուշարձաններ, եկեղեցիներ, մատուռներ և խաչքարներ: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում համալիրի գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի հրաշալի պահպանված որմնանկարները։

Քոբայրի վանք

Քոբայրի վանք – Tsayg
Թումանյանի ամենահայտնի տեսարժան վայրը Քոբայրի վանքն է: Վանքը կառուցվել է 1171 թվականին Կյուրիկյան իշխանների կողմից՝ խոր կիրճի եզրին: 13-րդ դարում վանքը ձեռք է բերվել Զաքարյանների դինաստիայի կողմից: Եկեղեցու տարածքում են գտնվում Զաքարյանների տոհմի որոշ ներկայացուցիչների գերեզմաններ:

Հոռոմայրի վանք

Հոռոմայրի վանք Լոռիում
Հոռոմայրի վանքը առաջին անգամ հիշատակվել է VII դարում: Այն բաղկացած է շինությունների երկու խմբից: Վերին հուշարձանախումբը հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք անվամբ, իսկ ստորին հուշարձանախումբը՝ Սուրբ Նշան կամ Ձորամիջի վանք անվամբ։ Ձորի մեջ ծվարած սրբավայրը տեսնելու համար՝ անհրաժեշտ է սկսել ճանապարհը Օձունից: Նախկինում դժվարանցանելի կածանը հիմա արդեն քայլուղի է դարձել:

Սանահինի վանական համալիր

Սանահինի Վանք - Ուիքիփետիա
Սանահինը վանական համալիր է Ալավերդի քաղաքում: Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց բակերով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը և Զաքարյանների դամբարանը:  Ըստ Կիրակոս Գանձակեցու վանքը ոչ թե հիմնադրվել է 10-րդ դարում, այլ վերակառուցվել է նախկին եկեղեցու ավերակների վրա, իսկ վերակառուցումից հետո անվանվել Սբ. Աստվածածին: Հետևաբար վանքը մինչ այդ արդեն ունեցել է կրոնավորների խումբ, գրչատուն, սակայն լայն տարածում է գտել միայն 10-րդ դարում, իսկ համբավն ու հեղինակությունը մեծացել են Ամենափրկիչ եկեղեցու կառուցումից հետո: 

Հաղպատի վանական համալիր

Հաղպատ վանական համալիր - Armenian Geographic
Հաղպատ վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի համանուն գյուղում՝ Դեբեդ գետի աջակողմյան բարձրադիր լեռնահարթակի վրա։ կզբնաղբյուրներից՝ Հաղպատ վանական համալիրի մասին մեզ հասած տեղեկությունները, հիմնականում հանդիպում են Սանահին վանական համալիրի հետ միասին: Պատճառներն ավելի քան տրամաբանական են, քանի որ վանքերն ունեն նույն ժամանակագրությունն ու գտնվում են միմյանց շատ մոտ: Պատմիչ Ասողիկը, ով ժամանակագրական առումով ամենամոտն է կանգնած վանքի հիմնադրմանը, վկայում է՝ թե՛ Սանահինը, թե՛ Հաղպատը կառուցել է Աշոտ Ողորմածը: Հաղպատ վանական համալիրը համարվում է Հայաստանի ամենաերկարակյաց գործող հոգևոր ու մշակութային օջախներից մեկը: Նրա տարեգրությունը 1000 տարուց ավելին է: Այդ ժամանակաշրջանի մասին են վկայում վանքի պատերին փորագրված վիմագրությունները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *