Աշխատանքի ընդունման դիմում

Արմավիրի մարզ․ գյուղ Փարաքարի բնակիչ՝ Լիա Ավետիսյանից
«One way tour» տուրիստական ընկերության տնօրեն՝ Մ․ Բարսեղյանին

Դիմում

Հարգելի՛ պարոն Մ․ Բարսեղյան, բարև Ձեզ, ես Լիա Ավետիսյանն եմ։ Ավարտել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի զբոսաշրջության բաժինը։ Տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն լեզուներին (ազատ հաղորդակցություն) և իսպաներեն։ Ունեմ կազմակերպչական մեծ ջիղ և մեծ եռանդ աշխատելու Ձեր թիմում։ Դիմում եմ Ձեզ տուր-մենեջեր հաստիքի համար։ Կազմակերպել եմ ներգնա տուրեր՝ համագործակցելով մի քանի տուրիստական ընկերությունների հետ։ Ձեր ընկերության կողմից տրվող առավելությունները ցանկություն առաջացրեցին համագործակցել Ձեզ հետ։ Կից կարող եք ծանոթանալ իմ ռեզյումեի հետ, որում մանրամասն ներկայացված է իմ գործունեության ողջ փաթեթը։ Պատրաստ եմ նաև քննարկել Ձեր առաջարկները։ Սպասում եմ Ձեր պատասխանին։ Հուսով եմ մեր համագործակցությունը շահութաբեր և պտղաբեր կլինի երկուսիս համար։

Դիմող ՝ Լիա Ավետիսյան

Հեռ․ ՝ 041-690-991

05.12.2022

Ստորագրություն ՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *