Արագածոտնի մարզ

Մարզկենտրոն՝ Աշտարակ.

Արագածոտնի մարզը գտնվում է ՀՀ․ արևմտյան հատվածում։ Սահմանակից է հյուսիսից Շիրակի մարզին և Լոռու մարզին, արևելքից սահմանակից է Կոտայքի մարզին, հարավից սահմանակից է Արմավիրի մարզին , արևմուտքից թուրքիային։ Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը նպաստավոր է, քանի որ գտնվում է ծովի մակարդակից 1500-4090մ բարձրության վրա։ Արագածոտնի մարզի գլխավոր լեռնաշխթաներն են հյուսիս-արևելքից Ծաղկունյաց լեռնաշխթան Թեղենիս բարձր գագաթում։ Հյուսիսային հատվոծով Փամբակի լեռնաշղթան։ Արագածոտնի մարզում է գտնվում բարձր լեռներից Արագած Արան,Կաքավասար լեռը։ Արևմտյան հատվածով է ձգվում Շամիրամ լեռնաշղթան, որը հասնում է Արայի լեռը։ Արագած լեռան ստորոտում է գտնվում Արագածի սարահարթը, հարավային հատվածով ձգվում է Արագածոտնի սարահարթը։ Կենտրանական հատվածով Բյուրակնի լեռները։
Ջրագրական ցանց
Արագածոտնի մարզը աչքի է ընկնում ջրագրական ցանցով։ Այստեղ շատ են ստորգետնյա ջրերը, լեռներից հոսող սառնորակ աղբյուրները, լճերը, գետերը։ Լճերը հիմանականում ունեն անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը ունեն սառցադաշտային անձրևային և ձնհալոցքային սնուցում։ Գետերը արագահոս չեն, աչքի են ընկնում Քասաղ գետը իր հոսքի ուղղությամբ, որը ձգվում է Քասաղ գյուղից մինչև Մեծամոր գետ։ Քասաղ գետը թափվելով Մեծամոր գետի մեջ հոսում է դեպի Արաքս գետ։ Քասաղ գետի վտակներն են Ամբերդ և Գեղարոտ գետերը։ Արագածոտնի մարզի գետերից է նաև Մանթաշ գետը։ Մաթաշ գետի վրա է կառուցվել Մանթաշի ջրամբարը։ Ապարանի ջրամբարը կառուցվել է Քասաղ գետի վրա։
լճեր։ Լճերից ամենահայտնին Ռամպի և Քարի լիճը։
Արագածոտնի մարզի բնակչությունը
Արագածոտնի մարզը բնակճության տեսանկյունից համարվում է նոսր բնակեցված։ Հիմնականում բնակչությունը կենտրոնացված է քաղաքային բնակավայրերում և խոշոր գյուղերում։ Արագոծտնի մարզի գյուղերը 141-ն է և ՀՀ համարվում է ամենամեծ գյուղական շրջանը։ Այստեղ է գտնվում փոքրամասնություններից մեկը եզդիները, որոնք բնակեցվում են հիմանականում Ալագյազ, Ջամշլու, Վառդաբլուր, Լիգատուն գյուղերում։ Եզդիների հիմանական աշխատանքը արոտային անասնապհությունն ու հողագործործություննը։ Արագածոտնի մարզի ուրբանիզացիայի մակարդակը մեծ է քաղաքային շրջաններում։ Խոշոր քաղաքներն են Աշտարակ, Ապարան, Թալին։
Զբոսաշրջության գլխավոր շրջաններն են Սահմոսավանք, Օհանի վանք, Տեղերի վանք, Արուճի քարավանատուն, Արուճի եկեղեցի, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թալինի քարավանատուն, Ապարանի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Տառերի պուրակ։

Ջրամբարը արհեստական լիճ է, որը ստեղծվում է մարդու կողմից տնտեսական գործունեության նպատակով։ Ջրամբարի ջուրը օգտագործում են կենցաղային նպատակով, գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։
Արտեզյան ավազնը լճային գոյացություն է, որը ստեղծվել է մարդու կողմից և օգտագործում են միայն գյուղատնտեսության մեջ գյուղատնտեսական հողերը ոռոգելու համար։ Արտեզյան ավազանում գոյանում են անձրևաջրերը և կեղտաջրերը, որը չեն օգտագործում կենցաղային նպատակներով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *