Առաջադրանքներ

Տրված հատվածն արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

Շատ օձ կա այս ձորերում, հատկապես ՝ ցերեկվա ժամերին: Երբ արևը հրդեհում է այս երկաթագույն ժայռերը, սեփ-սև քարերը, սպիտակ ավազները, իրենց բներից դուրս են սողում: Գրգռվում են, պատրաստ քեզ վրա նետվելու: Բնությունը իր բոլոր գույները թափել է նրանց վրա: Դեղին օձեր կան, քրքումի գույնով: Սեփ-սևեր կան, եռացող ձյութի գույնով: Ոսկու, ադամանդի պես վառողներ կան ՝ կարմիր բծերով: Խայտաբղետներ կան ՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ են նայում սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով:

Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։

Լեղապատառ ես լինում, երբ հայտնվում են մի թփի տակ, քարերի արանքում: Կամ, երբ մինչև ծնկներդ մերկանում ես, գետն ես անցնում: Եղեգնուտների մեջից ջուր են ցատկում քեզ հետ միասին: Պարծենկոտներին մի հավատացեք, որոնք ասում են «մենք չենք վախենում»: Ստում են: Մի պահ քարացած կանգնում ես, հավասարակշռում ինքդ քեզ, երբ նախապես տեսնում ես, պատրաստվում ես: Բոլոր ոտնավորները վախենում են նրանցից: Ես տեսել էի, թե ինչպես են էշը, ջորին, ձին անհանգստանում: Եզերը, կովերը ցնցվում էին, ֆշշում, ետ քաշվում, ճանապարհ տալու, որ գնա: Այծերի, մաքիների ամբողջ հոտերը ահաբեկված փախնում էին: Ոզնին ու կրիան չէին ազդվել: Չէին փախել: Ապահով էին: Ոզնին ցցել էր փշերը: Կրիան իր ոսկորե պատյանը քաշել էր: Օձը ի՞նչ կարող էր անել: