Թունավորում, Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)
Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։

Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։

Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։

Թունավորում սնդիկից

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.Սարսուռ Անքնություն Հիշողության կորուստ Նյարդամկանային էֆեկտներ Գլխացավ Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա:

Murphy: Unit 8

8.1

1. Have you ever ridden a horse?

2. Have you ever been in California?

3. Have you ever run in a Marathon?

4. Have you ever spoken to a famous people?

5. What’s the most beautiful place you have visited?

8.2

1. What’s Mark’s sister like? — I have no idea. I’ve never met her.

2. Is everything going well? — Yes, we haven’t had any problems to far.

3. Are you hungry? — Yes. I haven’t eaten much today.

4. Can you play chess? — Yes, but I haven’t played for ages.

5. Are you enjoying your holiday? — Yes, it’s the best holiday I have been for a long time.

6. What’s that book like? — I don’t know, I haven’t read it.

7. Is Brussels an interesting place? — I’ve no idea. I have never been there.

8. I hear your car broke down again yesterday? — Yes, it’s the second time have happened this month.

9. Do you like caviar? — I don’t know, I have never tried it.

10. Mike was late for work again today. — Again? He has been late every day this week.

11. Who’s that woman by the door? — I don’t know. I haven’t seen her before.

8.3

1. I haven’t used a computer today.

2. I haven’t eaten any fruit this week.

3. I have travelled by bus recently.

4. I haven’t read a book since 2021.

5. I have been to the cinema this year.

6. I haven’t lost anything for ages.

8.4

1. Jack is driving a car, but he’s very nervous and not sure what to do.

You ask: Have you driven a car before?

He says: No, this is the first time I have driven a car.

2. Ben is playing tennis. He’s not good at it and he doesn’t know the rules.

You ask: Have you ever played tennis?

He says: No, this is first time.

3. Sue is riding a horse. She doesn’t look very confident or comfortable.

You ask: Have you ever ridden a horse?

She says: No, this is first time.

4. Maria is in Japan. She has just arrived and it’s very new for her.

You ask: Have you ever been in Japan?

She says: No, I have never been in Japan.

Զաբել I

* Կիլիկիո թագավորությունն ունեցել է Զապել անունով երեք թագուհի: Նշենք, որ միևնույն հիմքից է առաջացել նաև Զապլուն անունը, որը, սակայն, հայկական միջավայրում ընկալվել է իբրև առանձին անուն: Դրա փայլուն վկայությունն է Լևոն III (II)–ի երեք դուստրերի անվանակոչությունը` Զապլուն, Զապել, Սիպիլ։ Այդ իսկ պատճառով Լևոն Մեծագործի առաջին տիկին Զապլունին չենք միավորել Զապել անունը կրող թագուհիներին:

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր` Վասպուրականի Արծրունյաց (1021 թ.), Անիի կենտրո-նական (1045 թ.) և Կարսի Բագրատունյաց (1065 թ.) թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս` Միջերկրական ծովի հյուսիս–արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն՝ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականության։ Դա 1080 թվականն էր: 

Նորաստեղծ պետականությունն իշխանության կարգավիճակը պահպանեց մինչև 1198 թվականը, երբ Լևոն II իշխանը հռչակվեց «Թագաւոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: Այդ տիտղոսով Լևոն II–ը (իբրև արքա` Լևոն I–ը) ընդգծում էր իր թագավորության համահայկական նշանակությունը. պատահական չէ, որ ժամանակակիցներն այն ընկալում էին իբրև մեկուկես դար առաջ կործանված Անիի համահայկական թագավորության վերականգնում: Նա մեր պատմության մեջ մնաց «Մեծագործ», «Մեծահաղթ», «Բազմահաղթ», «Բարեպաշտ» պատվանուն–տիտղոսներով: Իշխանության ժամանակաշրջանից մեզ են հասել Կիլիկյան Հայաստանի մի քանի տիրուհիների անունները (Լևոն I–ի կին Մարիամը, Ռուբեն III–ի կին Իզաբելը), որոնց, սակայն, չենք անդրադառնա այստեղ, քանի որ նրանք չեն կրել թագուհու տիտղոս։

Թագուհու տիտղոսը կրած Կիլիկյան Հայաստանի առաջին տիրուհին Զապլունն էր` Լևոն Մեծագործի առաջին կինը, որը շատ տխուր Ճակատագիր ունեցավ։ Արքան դավաճանության համար 1206 թ.՝ մերձիմահ ծեծելուց հետո, բանտարկեց նրան Վահկա բերդում, որտեղ նա մահացավ հինգ տարվա տաժանակրությունից հետո: Մահվանից հետո էլ արքան չներեց թագուհուն հրամայելով նրան թաղել ոչ արքայավայել ծիսակարգով: Նրանից ունեցած դստերը` Ռիթային, Լևոն արքան դաստիարակության հանձնեց իր մորը, ում պատվին էր նա անվանակոչվել։ Արքայադուստր Ռիթան հետագայում դարձավ Երուսաղեմի թագուհի` Հովհան Բրիենի տիկինը…

1210 թվականին Լևոն Մեծագործի երկրորդ կինը դարձավ Սիպիլը (Սիբիլլան), որը Կիպրոսի արքա Ամորի Լուսինյանի և Իզաբելլա Պլանտագենտի դուստրն էր: 1215 թվականին նրանից ծնվեց արքայադուստր Զապելը, որին վիճակված էր դառնալու մեր պատմության ամենաականավոր թագուհիներից մեկը։

1219 թ. մայիսին 72 տարեկանում վախճանվեց Լևոն Մեծագործը։ Կտակի համաձայն` նրա մարմինն ամփոփվեց Սիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում, իսկ սիրտը` Ակների վանքում։ Արքան թագավորությունը կտակեց 4–ամյա դստերը` նշանակելով խնամակալներ Ատան պայլին, կաթողիկոս Հովհաննես VI Սսեցուն և սպարապետ Կոստանդին Հեթումյանին։

Լևոն Մեծագործի մահից հետո գահի համար պայքար սկսեցին արքայի ավագ դուստր, Երուսաղեմի թագուհի Ռիթան, արքայի եղբայր Ռուբենի թոռ Ռուբեն–Ռայմոնդը, որին արքան ժամանակին հռչակել էր գահաժառանգ, բայց հիասթափվելով` ինքն էլ զրկել էր նրան այդ իրավունքից։ Նրանց հավակնությունները, սակայն, չեզոքացվեցին։ 

Արքայի արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ համագործակցությունն էր` հայոց թագավորության անվտանգությունը մահմեդական աշխարհից ապահովագրելու նպատակով։ Նույն այդ նպատակով նա 1218 թվականին հյուրընկալել էր Խաչակրաց հինգերորդ արշավանքի առաջնորդ, Հունգարիայի թագավոր Անդրեաս (Անդրաշ) II–ին և նրա հետ կնքել բարեկամության ու փոխօգնության պայմանագիր: Դաշինքը պետք է ամրապնդվեր Լևոն Մեծագործի դուստր Զապելի և Անդրեաս II–ի նույնանուն որդու ամուսնությամբ: Սակայն Լևոն Մեծագործի մահից հետո Հունգարիայի արքայազնը հրաժարվեց Կիլիկյան Հայաստան գալուց, և այդ ծրագիրը ձախողվեց:

1222 թ. Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշեց Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության 17–ամյա թագաժառանգ Ֆիլիպի (Փիլիպոսի) հետ՝ պայմանով, որ վերջինս թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով և հարգի հայոց եկեղեցու դավանանքն ու իրավունքները: Նրանցից ծնված զավակը պետք է ժառանգեր և՛ Կիլիկիո, և՛ Անտիոքի գահը: Դրանով իրավական հող էր նախապատրաստում Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միավորելու համար։ Այդ միավորումը պետք է կայանար անձնական ունիայի (լատին.` «միություն») Ճանապարհով, երբ երկու գահակալների ամուսնությունից ծնված ժառանգի իշխանության ներքո միավորվում են նրա ծնողների տիրույթները: 

Մի քանի տարի առաջ նույնպիսի ծրագիր էր փորձել իրականացնել Լևոն Մեծագործը` ամուսնացնելով Անտիոքի դուքս Բոհեմունդ III–ի գահաժառանգ որդի Ռայմոնդին և իր հանգուցյալ եղբայր Ռուբեն III–ի դուստր Ալիսին` նույն պայմաններով։ Նրանցից ծնված Ռուբեն–Ռայմոնդը 1211 թ. հռչակվեց թագաժառանգ, սակայն տարիներ անց վերջինիս ապաշնորհությունից և ամբարտավան վարքից հիասթափված` Լևոն Մեծագործը զրկեց նրան գահաժառանգման իրավունքից:

Յոթնամյա Զապելի ամուսնությունը, հասկանալիորեն միայն անվանական էր: Մանկահասակ թագուհու համար կարևոր հանգամանք էր, որ Ֆիլիպի մայրը հայուհի էր: 

Սակայն Կիլիկիո գահին ամրապնդվելուց հետո Ֆիլիպը խախտեց նախնական պայմանը` վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն 1225 թ. հայոց ավագանու ղեկավար Կոստանդին Հեթումյան սպարապետը բանտարկեց Ֆիլիպին: 

Սա, անշուշտ, ծանր հոգեբանական հարված էր 10–ամյա թագուհու համար, որին պետք է հաջորդեր նորը: 1226 թ. հայ ավագանու նոր ժողովը վճռեց Զապելին ամուսնացնել Կոստանդին Հեթումյանի մանկահասակ որդի Հեթումի հետ: Թագուհին ըմբոստացավ ու փախավ մոր ազգականների մոտ, ինչը, սակայն, խնդիրը չփոխեց: Սպարապետը զինված ուժերով վերադարձրեց Զապելին և նրա ու Հեթում I–ի ամուսնությամբ հիմք դրվեց Հեթումյան արքայատանը:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այսպես բարեպաշտությամբ հանգավ քաջ ու բոլորին հաղթող Լևոն արքան: Կաթողիկոսն ու իշխանները բերին Անտիոքի տիրոջ որդուն, որին պրինց էին կոչում, Լևոն արքայի դստերը տվին նրան կնության և թագավորեցրին: Պատանու անունը Փիլիպոս էր, իսկ թագուհու անունը` Զաբել: Բայց երբ չորս տարի թագավորեց, նրան իր հայրը խաբեց ու առավ Լևոն արքայի թագն ու արքունական վրանը, որը կանգնեցնում էին նշանավոր օրերին, նաև ոսկու ու արծաթի այլ գանձեր: Երբ իշխանները տեսան, որ այդ մարդը հավատարիմ չէ թագավորությանը, բռնեցին նրան, արգելափակեցին, մինչև որ բերի թագն ու տարած գանձը: Իսկ նրա հայրը չտվեց ոչ մեկը, ոչ էլ որևէ բանով օգնել կարողացավ իր որդուն: Եվ նրան թողեցին այնտեղ (արգելարանում], մինչև որ այնտեղ մեռավ:

Մեծ իշխան Կոստանդինը համոզեց կաթողիկոսին ու այլ մեծամեծներից ոմանց` թագավորեցնելու իր մանուկ որդի Հեթումին, որ մարմնապես առույգ էր ու տեսքով գեղեցիկ: Իսկ թագուհին չհամաձայնվեց մանկանը կին դառնալ, ըմբոստացավ գնաց Սելևկիա այնտեղ գտնվող ֆրանկների մոտ, որովհետև նրա մայրը ազգով ֆրանկ էր` Կիպրոս կղզուց: 

Իսկ Կոստանդինը առավ բոլոր զորքերը, պաշարեց քաղաքը, մինչև որ ստիպված թագուհուն հանձնեցին նրան: Տարավ նրան ամուսնացրեց իր որդու հետ: Նրանից որդիներ ծնվեցին: Այդ կինը չափազանց բարեպաշտ էր, սիրում էր Աստծո բոլոր երկյուղածներին և աղքատասեր էր, միշտ անց էր կացնում պասերով ու աղոթքներով: 

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. Թ)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այդ նույն թվականին վախճանվում է մեր պատվավոր Լևոնը, և թագին երկու տարի տիրում է նրա մինուճար դուստրը` Եղիսաբեթը, որին ֆրանկները Զաբել էին կոչում: Նրա համար ամուսին են բերում Ատաքի տիրոջ որդուն` Ֆիլիպին: Եվ որովհետև նրա համար ատելի էր հայոց ազգը և ավելի շատ մեծարում էր իրենը` ֆրանկներին, երդմնազանց է լինում ու դրժում է հայադավան ու հայասեր իր ուխտը և պատվական թագը, արքունական գանձերն ու պալատ[ի ունեցվածք]ը ուղարկում է իր հոր տուն: Այդ բանի հետ չեն կարողանում հաշտվել [հայոց] իշխանները և նրան բանտ են գցում, մինչև որ նա այնտեղ մեռավ։ Եվ Լևոնի աղջկան տալիս են Կոստանդնի որդուն` մեծահոգի ու հանճարեղ պատանյակին` մարմնեղ, թիկնավետ ու գեղեցկատես պատանուն: 

Վարդան Արևելցի, «Տիեզերական պատմություն» (գլ. ՁԴ)

Զապելի և Հեթում I–ի ամուսնությամբ վերջապես կարգավորվեց Հայոց գահի խնդիրը։ Ժամանակագրի խոսքերով` «Եւ յայնմհետէ եղեւ խաղաղութիւն տանն Հայոց, եւ ամ յամէ ջանային ի բարձրութիւն»: Հեթում I–ի հատած դրամների զգալի մասի մի երեսին պատկերված է Կիլիկիո պետական զինանշանը` խաչ բռնած առյուծը, մյուսին` արքան և Զապել թագու- հին, ինչը ցույց է տալիս, որ թագուհին ունեցել է կարևոր դերակատարում: Նույնն են հավաստում բազմաթիվ այլ փաստեր: 

Զապել թագուհու և Հեթում I արքայի ուշագրավ ձեռնարկումներից է 1238 թվականին Անդուլ մենաստանի վերակառուցումը և այն ամառանոցի վերածելը։ Իբրև Լևոն II–ի հավատարիմ հաջորդներ՝ Հեթում արքան և Զապել թագուհին հատուկ ուշադրություն դարձրին երկրի հոգևոր ու կրթական կյանքին: Նրանց հրամանով հիմնվեցին նոր վանքեր, նորոգվեցին հները։ Վանքերին կից գործում էին վարժարաններ ու դպրատներ։ Արքունիք հրավիրվեցին գիտնականներ և արվեստագետներ, որոնց գործունեության համար ստեղծվեցին արտոնյալ պայմաններ։ Բացառիկ բարձունքի հասավ հայկական մանրանկարչությունը, ինչը հնարավոր դարձավ պետական հոգածության շնորհիվ: Ընդօրինակվելով` կորստից փրկվեցին շատ հին ձեռագրեր: Գրվեցին մեծարժեք աշխատություններ և կատարվեցին թարգմանություններ։ 

Հատկանշական է, որ թագուհու մահվանից քսան տարի անց` 1272 թ., թողած մի հիշատակագրում Ավետիս անունով դպիրը գրում է Զաբել թագուհու մասին, թե նա «մեծ հոգաբարձությամբ հոգ տարավ երկրին, նաև եկեղեցիներին և վանքերին»: Եվ իսկապես, նրա անվան հետ են կապվում Սիս մայրաքաղաքում կառուցված Կաթողիկե և Սբ Մարինե եկեղեցիները։

Զապել թագուհին շարունակողը դավոր վարած ներքին իմաստուն քաղաքականության, որն աշխար հագիր անցկացնելուց և պետական կայուն հարկեր սահմանելուց հետո պետական թոշակով բացեց աղքատանոցներ և գոդյաց տներ։ Հատկանշական է, որ թագուհու նախաձեռնությամբ 1241 թվականին հիմնվում է հիվանդանոց, որը գործում է մինչև Կիլիկիո թագավորության կործանումը (1375 թ): Դա եզակի երևույթ է միջնադարի համաշխարհային պատմության մեջ, ստեղծվում է հիվանդանոց, որտեղ պետության հաշվին անվճար բուժվում էին բոլոր կարիքավորները։ Ավելին՝ իր կառուցած հիվանդանոցում թագուհին հաճախ անձամբ էր ծառայում` խնամելով անտեր հիվանդներին..…

Բացառիկ էր նաև թագուհու վերաբերմունքը կրթական գործի կազմակերպման ոլորտում։ Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ արքունի ծախսով ստանում էին կրթություն, որից շահում էր ողջ ժողովուրդն ու պետությունը։ Ուսումնական գործում ևս Զապել թագուհու գործերի հիշատակը պահպանվել է նրա մահից հետո բավականին երկար ժամանակ։ Դրա գեղեցիկ վկայությունն է նրա որդի Լևոն III(II)–ի թագադրության ժամանակ (1270 թ.) արքունի քարտուղար Վահրամ վարդապետի արտասանած խոսքը. «Երանելին Զապել թագուհին, որո ողորմութեանն եւ առատ պարգեւացն որ առ ուսումնականան` պտուղ է մերս նուաստութիւն, եւ եւս վեհագունից քան զմեզ, ընդ որում զանճառ բարութիւնսն ընկալցի փոխարէն»…

Զապել թագուհու գործերը հայտնի և հարգված էին ոչ միայն հայության մեջ։ Ժամանակի նշանավոր մատենագիրներից մեկը՝ Միխայիլ Ասորին, իր «Ժամանակագրության» էջերում հիշատակելով Հեթումի և Զապել թագուհու ամուսնության մասին, թագուհուն հիշատակում է առանձնահատուկ մեծարանքով «… յետ բազում ժխորմանց և ամբոխից և վիձմանց` ընտրեցաւ որդին Պարոն Կոստանդեայ ի թագաւորութիւն, զոր ընտրեալ էր Տէր յորովայնէ գեղեցիկ հասակաւ և բարի խորհրդով, մեծահոգի և երկայնամիտ, հեզ և հանդարտ ՙի տիս մանկութեան, և տուաւ նմա յամուսնութիւն շառաւիղն օրհնութեան ազատուհին Զապել, անթերին ՙի գովութենէ աստուածապաշտ և երկիւղած կնոջ, ողջախոհ և ցածուն և անզարդասէր և լռին, լիահաւատ և մեծայոյս, Քրիստոսասէր և սրբասէր, աղօթասէր, և ծերունի հանճարով ՙի տղայութեան հասակի»…

Հեթում արքան և Զապել թագուհին ունեցան երեք որդի և հինգ դուստր, որոնցից Լևոն III(II)–ը 1270 թ. ժառանգեց Կիլիկիո թագավորության գահը։ 

Զապել թագուհին մահացավ 1252 թվականի հունվարի 2–ին և թաղվեց Դրազարկի թագավորական դամբարանում: Նրա մահը մեծ ցավ պատձառեց ողջ հայությանը: Պատահական չէ, որ արքունի սրբապատում Հայսմավուրքում հունվարի 22–ը (նրա մահվան օրը) նշվում է որպես թագուհու հիշատակի օր: Նրա մահվան մասին ցավով են հիշատակում մատենագիրները:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Նրա (Հեթում արքայի) բարեպաշտ թագուհին` Զաբել անունով, որ նշանակում է Եղիսաբեթ, այսինքն` Աստծո յոթերորդ օր, քանի որ արդարև իր անվանը համապատասխան` Աստծո կամքի հանգստարանն էր, բարեգործ, ողորմած ու աղքատասեր, որ դուստրն էր առաջին պսակավոր մեծ թագավոր Լևոնի, փոխադրվել էր Քրիստոսի մոտ: 

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. ԾԸ)

«Ողջախոհ» և «առաքինաջան» Զապել թագուհին ապրեց ընդամենը 37 տարի, որոնցից 33-ը՝ թագուհու կարգավիճակով։ Նրա կարճատև կյանքը նշանավորվեց մեծ գործերով, հատկապես՝ բարեգոր ծություններ կատարելով։ 

Հեթում I արքան, ընդունված ծիսակարգի համար ձայն կատարված արարողություններից բացի, յուրահատուկ կերպով է հավերժացրել մեծ տիկնոջ հիշատակը։ Զապել թագուհու մահից հինգ տարի անց՝ 1257 թ., հաղթական պատերազմից վերադառնալով՝ Հեթում արքան Ասորիքի Քերեք քաղաքում կառուցել է տալիս Սբ Հակոբ եկեղեցին՝ ի հիշատակ Զապել թագուհու, որն արձանագրության մեջ կոչվում է «Երանուհի տիկին Զապել»(«երանուհի» բառն այստեղ գործածված է «Երանելի», «հոգելույս» իմաստով), Զապել թագուհու կյանքի ու գործունեության ընդհանրացնող գնահատականը կարելի է գտնել Վահրամ Ռաբունու «Ոտանաւոր Պատմութիւն Ռուբինեանց» երկում. այդ տողերը, անկասկած, թագու- հու մասին հնչել են հարյուրհազարավոր հայերի շուրթերից.

Սա առաւել բարեպաշտեալ 

Եւ հաւատովըն բարձրացեալ, 

Սիրով յԱստուած էր միացեալ 

Եւ յերկիւղ Տեառըն խրատեալ, 

Բարի գործովք էր զարդարեալ, 

Եւ աղօթիւքըն միշտ մաքրեալ, 

Զխոնարհութեան զարդ ըզգեցեալ, 

Զպարկեշտութիւն նախապատուեալ …

Աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017