Կոտայքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ

Կոտայքի մարզում զարգացած են պատմամշակութային և ճանաչողական տուրիզմը: Զբոսաշրջության գլխավոր կենտրոններից է Ծաղկաձոր քաղաք ՝ Ծաղկաձորը սիրված ևհայտնի տուրիստական քաղաք է բոլոր եղանակների համար:
Այն գտնվում է Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք ևմոտավորապես 50 կմ հեռավորության վրա Երևանից: Ծաղկաձորը Հայաստանում լավագույն և ամենամեծ առողջարանային կենտրոններից մեկն է: Ծաղկաձորը ոչ միայն երկրի լեռնադահուկային լավագույն հանգստավայրն է, այլև սքանչելիգեղեցիկ բնությամբ քաղաք է, որն ունի հին պատմություն և բուժիչ կլիմա:

Գառնու հեթանոսական տաճար ՝ Գտնվում է Ազատ գետի ձախ ափին: Այն միակհեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Տաճարը կառուցվել է մոխրագույն բազալտից: 1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժըամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ուքարերը  ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելիքան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: Տաճարի վերակառուցումնավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից գրեթե 300 տարի անց:

Գեղարդի վանք ՝ Կոտայքի մարզում, Երևանից 40 կմ հեռավորության վրա է գտնվումմիջնադարյան Հայաստանի Գեղարդի վանքը։ Գեղարդի վանական համալիրը բաղկացած էԿաթողիկե եկեղեցուց, կից գավթից, ժայռափոր երկու եկեղեցիներից, ժամատուն-դամբարանից, ժայռափոր խցերից: Վանքն այդպես է անվանվել, քանի որայստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ ԱյնՀայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այնգտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Քարերի Սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում էԱզատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնությանհուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում էհսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնքզարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: 

Բջնիի բերդ ՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին: Հիմնադրման ստույգժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և ԲագրատունյացՀայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ: Ամրոցը գյուղըբաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): 

Պտղնավանք ՝ Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանըգտնվում է Պտղնի գյուղում, հնագիտական ընդարձակ տարածքի կենտրոնում: Կառուցել էիշխան Մանուել Ամատունին VI դ. վերջին – VII դ. սկզբին: Տաճարը լուսավորվել է մեծ թվով լայնլուսամուտներով: Ուներ ճոխ ձևավորված երեք մուտքեր` հյուսիսային, հարավային ևարևմտյան: Տաճարի սրբատաշ քարերի վրա պահպանվել են վարպետների բազմաթիվնշաններ:
Պտղնավանքը 1930-40–ական թվականներին պարբերաբար ենթարկվել է մասնակիվերանորոգման:

Թեղենյաց վանք ՝ Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասինառաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած էԿաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքրեկեղեցուց (Ս. Աստվածածին):