Հոգեբանները ներանձնային կոնֆլիկտների մասին

  • Ըստ  Զ.Ֆրոյդի ներանձնային կոնֆլիկտի ժամանակ տեղի է ունենում ցանկությունների բախում: Անձի մի մասը պաշտպանում է որոշակի ցանկություններ, իսկ մյուս մասը մերժում է դրանք:
  • Ըստ Կ. Յունգի, ներանձնային կոնֆլիկտը հետզարգացում է դեպի հոգեկանի ավելի ցածր, անգիտակցական մակարդակ:
  • Կ.Հոռնին ներանձնային կոնֆլիկտը դիտում է որպես ցանկությունների բավարարման և պաշտպանվածության ձգտումների բախում:
  • Ըստ Ռոջերսի ներանձնային կոնֆլիկտի հիմքում ընկած է հակասությունը, որը առաջանում էգիտակցված, կյանքի ընթացքում ձեռք բերված, բայց ոչ իրական ինքնագնահատականի և անգիտակցական մակարդակի  ինքնագնահատականի միջև:
  • Ըստ Ա.Մասլոուի ներանձնային կոնֆլիկտի պատճառը մարդու  չիրականացած ինքնադրսևորման պահանջմունքն է:
  • Ըստ Վ.Ֆրանկլիի, ներանձնային կոնֆլիկտի առաջացման պատճառը կյանքի իմաստի կորուստն է:

Անձնական վերլուծություն

  • Ես համաձայն եմ և իմ կարծիքով ներանձնային կոնֆլիկտը խորանում է, երբ անհատը կենտրոնանում է իր ներքին խնդիրների վրա և լուծումներ չի փնտրում:
  • Ներանձնային կոնֆլիկտը ոմանց համար կարող է խթան հանդիսանալ ՝ իրենց անձի ներսում դիտարկել և լուծում գտնել իրենց ներանձնային խնդիրների համար:
  • Մանկությունից կուտակված խնդիրներն ու կոմպլեքսները ՝ տարիներ անց անձի ներսում լուծում չստանալուց հետո խնդիր են դառնում ավելի հասուն տարիքում ՝ բերելով մի կողմից ներանձնային, մյուս կողմից ցանկությունների դրսևորման դժվարություններ:
  • Կարծում եմ մանկության տարիներին «ձեռք բերված» հոգեբանական և անհատական խնդիրները արտացոլվում են հասուն տարիքում մարդու էության և բնավորության դրսևորման մեջ:
  • Այսինքն, եթե մարդը իր կյանքի որևէ փուլում կամ ոլորտում չի կարողանում ինքնադրսևորվել ՝ առաջանում է չարտահայտված կարծիքների բացթողում, որն էլ բերում է ներանձնային խնդիրներ:
  • Դրա հաղթահարման համար հարկավոր է, որ մարդը իր ուշադրությունը սևեռի այն ամենի վրա ինչ ունի, այլ ոչ թե նրա վրա, թե ինչ կարող էր ունենալ: