Մրցակիցների ուսումնասիրումը և շուկայում ծառայությունների դիրքավորումը

Կազմակերպությունը նպատակային շուկան ընտրելուց հետո որոշում է, թե ինչ դիրք է զբաղեցնելու շուկայում: Անհրաժեշտ է ուսումնասիրել մրցակիցներին, նրանց թույլ և ուժեղ կողմերը բացահայտելու համար: Մրցակիցներին ուսումնասիրելիս պետք է նրանց խմբավորել.

  • Հավանական մրցակիցներ, որոնք կարող են մատուցել տվյալ ծառայությունը,
  • Մրցակիցներ, որոնք վարում են ծառայության մարքեթինգի նույն ռազմավարությունը,
  • Անմիջական մրցակիցներ, ովքեր նմանատիպ ծառայություն են մատուցում և ունեն բարձր աճի ցուցանիշներ:

Մրցակիցներին ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել նրանց փաստացի և որակական ցուցանիշները:

Քանակական ցուցանիշների վերլուծությունը ենթադրում է հետևյալ հարցերի պատասխանները.

  • Զբոսաշրջության ոլորտում ո՞ր ընկերություններն են մրցակիցներ
  • Ինչպիսի՞ ծառայության տեսակներ են մատուցում մրցակիցները
  • ո՞վ է հիմնական մրցակիցը
  • ինչպե՞ս են նրանք առաջ մղում իրենց ծառայությունները
  • ինչպիսի՞ գնային քաղաքականություն են վարում
  • ինչպիսի՞ այլ ցուցանիշներ են ազդում մրցակիցների գործունեության վրա

Որակական ցուցանիշների վերլուծությունը ենթադրում է հետևյալների վերլուծությունը՝

  • Կազմակերպության համբավը
  • անձնակազմի որակավորումը
  • սպառողների հակվածությունը
  • կառավարման համակարգը
  • գործունեության ռազմավարությունը շուկայում

Իհարկե, շատ բարդ է տեղեկություններ հավաքել մրցակիցների մասին, այն էլ՝ մանրամասն: Բայց, ի տարբերություն ապրանքային շուկայի, ծառայությունների շուկան տարածքային իմաստով ավելի խտացված է, որն էլ հեշտացնում է խնդիրը:

Հիմնական մրցակցային առավելություններն են.

  • Հայտնի անունը
  • անձնակազմի որակավորումը
  • ծառայության որակը
  • անհատական կապը հաճախորդների հետ
  • կողմնորոշումը սպառողների նկատմամբ, նրանց պահանջարկը
  • արդյունավետ գովազդը
  • մասնաճյուղերի զարգացած ցանցը
  • նյութական բազան
  • լրացուցիչ ծառայությունների համալիրը