Vernissage

Վերնիսաժը ձևավորվել է 1980-ական թվականների կեսերին Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում։ Այստեղ հիմնականում ցուցադրվում էին ժամանակակից նկարիչների ստեղծագործություններ։ Մարդիկ գալիս էին, դիտում էին այդ նկարները, զրուցում էին արվեստի մասին և եթե կարողանում էին, գնում էին որևէ նկար։ Բայց 90-ական թվականներին Վերնիսաժը ունեցավ իր նոր մասնաճյուղը`Կարեն Դեմիրճյանի անվան մետրոյի կայարանի հարևանությամբ։ Այստեղ տարածքը ավելի մեծ էր։ Եվ արդեն 20 տարուց ավել ժամանակ է, ինչ Վերնիսաժը գործում է։ Երևանցիները և արտասահմանյան հյուրերը հաճույքով են այցելում Վերնիսաժ շաբաթ և կիրակի օրերին։ Այստեղ կարելի է գնել հին և հազվագյուտ գրքեր, բառարաններ, տեղեկատու գրքեր, արծաթյա իրեր, երաժշտական գործիքներ, հայ հին տարազներ, ասեղնագործ աշխատանքեր և ժամանակակից նկարիչների նկարներ։ Ես ինքս հաճույքով եմ գնում Վերնիսաժ, երբ ազատ ժամանակ եմ ունենում: 

Vernissage was formed in the mid of 1980s in the territory of the park named after Martiros Saryan. Works of modern artists were mainly exhibited here. People came, looked at those pictures, talked about art and if they could, bought a picture. But in the 90s, Vernissage had its new branch next to the metro station named after Karen Demirchyan. Here the area was bigger. And it has been more than 20 years since the Vernissage has been operating. Yerevan residents and foreign guests enjoy visiting the Vernissage on Saturdays and Sundays. Here you can buy old and rare books, dictionaries, reference books, silver things, musical instruments, old Armenian costumes, needlework and paintings by modern artists. I enjoy going to the Vernissage when I have free time.