Մարոն — վերլուծություն

Պոեմը փոքրիկ, ինը տարեկան Մարոյի մասին էր, ում ամուսնացնում են 27-30 տարեկան հովիվ Կարոյի հետ, քանի որ դա նրանց մոտ ավանդույթ էր։ Սկզբում Մարոյին դուր էր գալիս Կարոն, քանի որ նա իրեն կոնֆետներ, խնձոր ու չամիչ էր բերում։ Կարոյին շատ էր սիրում Մարոյի մայրը, մայրը և Կարոն նույն տարիքին էին։ Տերտերը եկավ ամուսնացնելու Կարոյին ու Մարոյին և այդ ժամանակ աղջիկը հասկացավ, որ չի ուզում դառնալ Կարոյի կինը, բայց նա ելք չուներ։ Երբ դարձավ Կարոյի կինը, նրա տնից փախավ և եկավ հոր տուն, ասելով, որ իր մայրիկին է սիրում, չի ուզում Կարոյի կինը լինել, հայրը բարկացավ, դա խայտառակություն էր իրենց համար և այդպես աղջկան տնից դուրս է անում, իր և ընտանիքի պատիվը չգցելու համար։ Մարոն օրերով թափառում էր սարեր ձորերով և շուտով լուր է տարածվում, որ Մարոն ինքնասպան է եղել։ Առանց ժամ, պատարագ թաղեցին Մարոյին, բայց պապական գերեզմանում չթաղեցին, քանի որ քրիստոնությունը չէր ընդունում ինքնասպանությունը։ Իմ կարծիքով այսպիսի ավանդույթը էր և միայն դժբախտացնում էր ամուսնացող փոքրիկ աղջիկներին։ Այդ տարիքում երեխաները կյանքից ոչինչ չեն հասկանում, այդպես ծնողները խորտակում և դժոխքի էին վերածում երեխաներին և նրանց կյանքը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *