Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Դասանյութ՝ Իրավագիտություն

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները: — Աշխատանքային իրավունքի առաջին աղբյուրը ՀՀ Սահմանադրությունն է: Այն ամրապնդում է աշխատանքի բնագավառի իրավական կարգավորման ելակետային դրույթներն ու սկզբունքները: Հաջորդ աղբյուրը աշխատանքային օրենսգիրքն է: Մյուս աղբյուրն է օրենքներն են: Աշխատանքային իրավունքի աղբյուր են նաև ենթաօրենսդրական ակտերը: Այդպիսին են աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ՝ ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը և այլն:
  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը: — Աշխատանքային իրավահարաբերությունները հարաբերություններ են, որոնք հիմնված են գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնության վրա:
  • Ո՞վ է համարվում աշխատող: — Աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք ՝ որոշակի մասնագիտության կամ պաշտոնի: Աշխատող են համարվում նաև ծնողներոց մեկի, հոգաբարձուի կամ որդեգրողի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող 14-16 տարեկան անձինք: Նրանց հետ էլ կնքվում է աշխատանքային ժամանակավոր պայմանագիր:
  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները: — Պարտականություններն են ՝ 1) Բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձված պարտավորությունները, 2) Կատարել աշխատանքի սահմանված նորմաները, 3) Գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին, 4) Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, 5) Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները և 6) Բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը:
  • Ո՞վ է համարվում գործատու: — Այն իրավաբանական անձը, ով ունի աշխատանքային իրավունակություն և գործունակություն ՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից:
  • Որո՞նք են գործատուի իրավունքները: — 1) Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագիր: 2) Աշխատողներից պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կաննոները: 3) Խրախուսել աշխատողներին բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: 4) Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ: 5) Ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր: 6) Վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր: 7) Ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ: 8) Սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *